Երեքշաբթի, 17 Փետր 26, 09:59

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Բլոգեր » Կրոն և հավատք » Քրիստոսի չարչարանքները. ֆիլմ (սրտից թույլ մարդիկ ֆիլմը չդիտեն)
Քրիստոսի չարչարանքները. ֆիլմ (սրտից թույլ մարդիկ ֆիլմը չդիտեն)
Կրոն և հավատք | Բլոգգեր` ArmEco | 12 Հնվ 13 18:29

Քրիստոսի չարչարանքները. ֆիլմ (սրտից թույլ մարդիկ ֆիլմը չդիտեն)
"Քրիստոսի չարչարանքները" 2004 թվականին նկարահանված ֆիլմ է, որի ռեժիսորը Մել Գիբսոնն է, իսկ գլխավոր դերակատարը՝ Ջեյմս Կեվիզելը։ Ֆիլմը նկարահանված է արամեերեն, եբրայերեն և լատիներեն լեզուներով և նկարագրում է Հիսուս Քրիստոսի չարչարանքները և այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նրա երկրային կյանքի վերջին տասներկու ժամերի ընթացքում՝ սկսած ձիթենու այգում նրա աղոթքից, մինչև խաչելությունը։

Ֆիլմը արժանացավ խառը կարծիքների քննադատների կողմից: Քննադատները բարձր գնահատեցին Ջեյմս Կեվիզելի դերակատարությունը ֆիլմում: Հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտը տվել է ֆիլմին չորս աստղ, չորս հնարավորից: "New York Press"-ի քննադատ Արմոնդ Ուայտը բարձր է գնահատել Գիբսոնի աշխատանքը, նրան համեմատելով Թեոդոր Դրայզերի հետ, որը կարողանում է ոգի տալ արվեստին: Սակայն, Ջամի Բերնարդը "New York Daily News"-ից, անվանեց այն ամենավտանգավոր անտիսեմիտական ֆիլմը, որը նկարահանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական քարոզչական ֆիլմերից հետո: 2006-ի հունիսին, «Entertainment Weekly»-ին անվանեց "Քրիստոսի չարչարանքները" բոլոր ժամանակների ամենահակասական ֆիլմը: Մի շարք քննադատներ անհանգստություն էին հայտնել ֆիլմում դաժան տեսարանների առկայության վերաբերյալ և խորհուրդ տվել ծնողներին երեխաներին չտանել կինոթատրոն: Չնայած երեք Ավետարաններում Հիսուսի գանահարման մասին նշվում է միայն մեկ նախադասությամբ, իսկ չորրորդում այն նույնիսկ չի հիշատակվում, "Քրիստոսի չարչարանքները" ամբողջ տասը րոպե է տրամադրել այդ տեսարանի ցուցադրման համար: Կինոքննադատ Ռոջեր Էբերտը, որը գնահատել է ֆիլմը «չորս աստղ չորս հնարավորից», ասել է . "Այս ֆիլմը 126 րոպե է, և ես ենթադրում եմ, որ ամենաքիչը 100-ը այդ րոպեներից կամ ավելին կենտրոնացած է Հիսուսի տանջանքների ցուցադրման վրա: Դա ամենադաժան ֆիլմն է, որը ես երբևէ դիտել եմ": Էբերտը նաև նշել էր, որ ոչ մի ծնող չպետք է թույատրի իր երեխային դիտել այդ ֆիլմը: Ա. Օ. Սքոթը "Նյու Յորք Թայմսից" ասել է, որ "Քրիստոսի չարչարանքները" կենտրոնացված են Հիսուսի կյանքի վերջին ժամերի դաժանության վրա, կարծես այդ ֆիլմը ծագել է ոչ թե սիրուց, այլ վրեժից և ավելի շատ ճնշում է ոգին, քան այն բարձրացնում": Կինոքննադատ Դեվիդ Էդելշտեյնը անվանել է այն "երկու ժամ և վեց րոպեանոց ճնշող ֆիլմ" և հետագայում էլ քննադատել է Գիբսոնին, ֆիլմը` Հիսուսի տանջանքների վրա կենտրոնացնելու համար, այլ ոչ թե նրա հոգևոր ուսմունքի: Դայան Սոյերին հետ հարցազրույցի ժամանակ Գիբսոնը նշել է. 'Ես ուզում էի, որ այն լիներ ցնցող և լիներ ծայրահեղ… այնպես, որ նրանք տեսնեն, որ ինչ որ մեկը կարող է դիմանալ այդ տանջանքներին և վերադառնալ սիրով ու ներումով` չնայած ուժեղ ցավին, տանջանքին և ծաղրանքին: Իրականում խաչելությունը եղել է ավելի դաժան, քան ցուցադրված է ֆիլմում":


Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 14909 | date 4.3/10 | date կրոն, ՖԻԼՄ, Տեսանյութ, Քրիստոսի չարչարանքները, հավատք, Հիսուս Քրիստոս

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 1
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
+1  
№ 1| Davit | 12 Հնվ 13 20:26[Նյութ]
Filmy hrashali e nkarahanvac, halala Gibsonin thumb

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը