Ուրբաթ, 22 Նոյ 24, 00:10

Չնայած ինֆորմացիոն ասիմետրիան հատուկ է տնտեսության բոլոր հատվածներին, այնուամենայնիվ բանկերում այն ավելի մեծ է:

Գլխավոր » Բլոգեր » Տոներ և օրեր » Մարտի 8 տոնի պատմությունը
Մարտի 8 տոնի պատմությունը
Տոներ և օրեր | Բլոգգեր` Hovhannes | 15 Սեպ 12 12:51

Մարտի 8 տոնի պատմությունը
Ամեն ինչ սկսվեց 1857 թվականի գարնան սկզբին, երբ Նյու Յորքի տեքստիլագործ կանայք պահանջեցին աշխատավարձերի բարձրացում, աշխատանքային միջավայրի բարելավում և կանանց հավասար իրավունքներ: Ցույցն իհարկե ցրեցին, բայց կապված իր անսովորության հետ, այն բավական աղմուկ բարձրացրեց: Այս իրադարձությունը նույնիսկ սկսեցին անվանել Կանանց օր… 
Անցավ ավելի քան 50 տարի, և 1908 թվականի փետրվարի վերջին կիրակի օրը հազարավոր կանայք կրկին դուրս եկան Նյու Յորքի փողոցներ: Այս ցույցը նույնպես, ինչպես արդեն կարելի էր հասկանալ, հետապնդում էր 1857 թվ. "Կանանց օրվա” նպատակները: Կանայք կրկին սկսեցին պահանջել ընտրական ձայնի իրավունք, դուրս եկան աշխատանքային բարդ պայմանների դեմ: 
1909թվ. Կանանց օրը կրկին նշվեց ցույցերով և գործադուլերով: 1910 թվ. սոցիալիստ և ֆեմինիստ կանայք այդ օրը նշեցին ամբողջ երկրով: Ավելի ուշ այդ նույն տարում "դեպուտատներն" ԱՄՆ-ից մեկնեցին Կոպենհագեն սոցիալիստ կանանց Երկրորդ Միջազգային Կոնֆերենցիային մասնակցելու համար, որտեղ և հանդիպեցին Կլարա Ցետկինին: Վերջինս, ոգևորվելով իր "ամերիկացի սոցիալիստ քույրերի” գործողություններով, առաջարկեց կոնֆերենցիային քննարկման դնել այն հարցը, որ ամբողջ աշխարհի կանայք ընտրեն հատուկ օր, երբ նրենք կգրավեն հասարակության ուշադրությունը իրենց պահանջմունքների նկատմամբ: Կոնֆերենցիային մասնակցում էին ավելի քան 100 կանայք 17 երկրներից, որոնք միաձայն կերպով պաշտպանեցին այդ առաջարկությունը:
Առաջին անգամ Կանանց Միջազգային օրը անցկացվեց 1911 թվ. մարտի 19-ին Գերմանիայում, Ավստրիայում, Դանիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում: 1912 թվ. կանայք այդ օրը նշեցին ոչ թե մարտի 19-ին, այլ մարտի 12-ին, և միայն 1914թվ. սկսած այդ օրը սկսեցին նշել մարտի 8-ին:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6297 | date 5.0/5 | date կանանց և աղջիկների տոն, հետաքրքիր, ՄԱՐՏԻ 8

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել