Կիրակի, 22 Դեկ 24, 10:09

Չի կարելի վերադառնալ անցյալ և փոխել մեկնարկը, բայց կարելի է մեկնարկել հիմա և փոխել ավարտը: Հարուն Ագացարացի

Գլխավոր » Բլոգեր » Ընդհանուր / Այլ » Արարատում գտնվող բրգաձև շինության մասին. բուրգ, կուրգան, թե կրոնատեղի...
Արարատում գտնվող բրգաձև շինության մասին. բուրգ, կուրգան, թե կրոնատեղի...
Ընդհանուր / Այլ | Բլոգգեր` ArmEco | 03 Հուն 14 12:31

Արարատում գտնվող բրգաձև շինության մասին. բուրգ, կուրգան, թե կրոնատեղի...
25.05.2014թ-ին «ARMUFO» առեղծվածային երևույթների ուսումնասիրման հայկական կենտրոնի անդամները և կենտրոնի հետ համագործակցողները իրականացրել են արշավ դեպի Դվինի ավերակներ և շրջակայքում գտնվող բուրգ: Դվինի ավերակներին կից հնագիտական թանգարանում պեղումների արդյունքում հայտնաբերված բազմաթիվ պատմամշակութային գտածոների կողքին արշավի անդամները նկատել են քարե քանդակ, որը ապշեցրել է բոլորին, քանի որ քանդակը հիշեցնում է բրգաձև կառույց: Քանդակի աջ և ձախ կողմերում կարծես դափնիներ են, որի մեջտեղի հատվածում բրգաձև կառույցն է: Քանի որ քարը կիսատ է, ենթադրելի է, որ այն վերևի հատվածից ունեցել է շարունակություն, ըստ որի հնարավոր է բրգաձև քանդակը լինի հիմք վերևում քանդակվածի համար և ոչ մի կապ չունենա բուրգի կառուցվածքի հետ: Այնուամենայնիվ, եթե ընդունենք քանդակը որպես բուրգ, ապա կարելի է նկատել, որ աստիճանները ընդհանուր առմամբ ինն են, որի վերևի մասում հավանաբար եղել է նաև տասներորդը: Յոթերրոդ աստիճանից վերև ուղղահայաց ձևով ինչ որ բան է քանդակված, որը դժվար է մեկնաբանել, քանի որ քանդակի վերևի հատվածը ավարտուն չէ: Այս քանդակը անմիջական կապ կարող է ունենալ շրջակայքում հայտնաբերված բուրգի կամ այսպես կոչված կուրգանի (դամբարան) հետ, սակայն պետք չէ նաև մոռանալ, որ այս տարածքում կան բազմաթիվ այլ բրգաձև բարձրունքներ: Ներկա պահին կատարված աշխատանքների և ուսումնասիրությունների արդյունքում կենտրոնի մասնագետները ունեն բուրգի ծագման մի քանի վարկած: Բոլոր վարկածներում շեշտը դրվում է բուրգի արհեստածին լինելու վրա: Հնարավոր է, որ բուրգը պատկանում է հայկական մշակույթին, քանի որ բուրգի մոտակայքում հայտնաբերվել են հայկական մշակույթին բնորոշ զարդաքանդակներ: Վարկածներից մեկը այն է, որ դա կուրգան է, բնորոշ քոչվոր ցեղերին՝ սկիֆերին, մոնղոլներին: Բուրգի ստորոտի մոտ տարբեր մասերում կան մեծ քարեր, որոնք ըստ տեղի գյուղացիների բուրգի վերևից են ընկել: Հնարավոր է որ դա եղել է արձան, որը բնորոշ է կուրգաններին: Շատ հնարավոր է, որ այն հողը, որով ծածկված է բուրգը, իրենից ներկայացնում է լիցք, իսկ ներսում գտնվի մեկ այլ կառույց: Հետագա ուսումնասիրությունների արդյունքում եթե ապացուցվի, որ դա բուրգ կամ կուրգան է և ունի հայկական ծագում, դա կլինի սենսացիոն լուր ոչ միայն մեր, այլ ողջ աշխարհի համար, քանի որ մինչ այսօր Հայաստանի տարածքում նմանատիպ կառույցներ չեն հայտնաբերվել: Կենտրոնը պատրաստվում է առաջիկայում հավաքել և ամբողջացնել Դվինի ավերակներում ու հարակից տարածքներում կատարված ուսումնասիրությունների ողջ արդյունքները, հասարակության ուշադրությունը սևեռել այս հարցերին և ձևավորելով համապատասան խումբ՝ կենտրոնի հնարավորությունների և ռեսուրսների սահմաններում իրականացնել համապատասխան աշխատանքներ:

«ARMUFO» առեղծվածային երևույթների ուսումնասիրման հայկական կենտրոն:
Դիտել` «ARMUFO» արխիվ - Առեղծվածային Հայաստան - Դվինի շրջակայք

Ժամը լրատվական ծրագիր: Դիտել 29-րդ րոպեից


Հեղինակ՝ Հայկ Սանամյան՝ HaykSanamyan@gmail.com

Աղբյուր՝ https://www.facebook.com/ArmenianUfology
 
view 6557 | date 5.0/1 | date ավերակներ, դամբարան, առեղծված, բուրգ, Դվին, բրգաձև շինություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել