Կիրակի, 22 Դեկ 24, 04:34

Փողը գոմաղբի նման է – եթե այն շաղ չտաս, դրանից քիչ օգուտ կլինի… Ֆրենսիս Բեկոն

Գլխավոր » Բլոգեր » Հետաքրքիր նյութեր » Օրացույցի սև օրերը
Օրացույցի սև օրերը
Հետաքրքիր նյութեր | Բլոգգեր` armeco-87 | 03 Դեկ 12 17:47

Օրացույցի սև օրերը
Ուրբաթ օրվա գաղտնիքը: Դեռ հին ժաղովուրդներն ուրբաթ օրը համարել են անհաջող կամ անիծված: Հնարավոր է դրա պատճառն այն է, որ 2000 տարի առաջ, հենց ուրբաթ օրն են խաչել Քրիստոսին կամ էլ վաղուց մարդիկ նկատել են, որ ուրբաթ օրվա համար նախատեսված գործերն հաջող չեն ընթացել:
Տարածված կարծիքն այն մասին, թե ուրբաթ օրը դժբախտ է, կարելի էր սնահատավություն համարել, եթե չլինեին հակառակը հավաստող փաստեր:  Բրիտանական խոշորագույն "Լլոյդ"  ապահովագրական ընկերությունը, որն արդեն մի քանի դար է, ինչ ապահովագրում է խոշոր և թանկարժեք նախագծեր, նավեր ու զարդեր, իր գործունեության մեջ հաշվի է առնում "սև ուրբաթի" կանոնը: Ըստ այդ կանոնի, ավտովթարների, նավաբեկությունների և աղետների հավանականությունը մեծանում է հենց այդ օրերին:
Ուրբաթը "սև" են համարում ոչ միայն քրիստոնյաները, նաև մահմեդականները: Իսլամական երկրների մեծամասնությունում ուրբաթ օրերին գործնական հանդիպումներ չեն նշանակվում, պայմանագրեր չեն կնքվում, առևտուրը կրճատվում է:

Ճակատագրական օրեր: Բոլորը գիտեն` 13 թիվն համարվում է դժբախտություն բերող: Խորհրդային գաղափարախոսությունը թույլ չէր տալիս նման բաներին ուշադրութուն դարձնել, ինչը չի կարելի ասել Արևմուտքի մասին` մեծ քաղաքներում չկան այդ թվագրումով տներ, հարկեր, նստոցներ` ինքնաթիռներում և կինոթատրոններում, էլ չենք խոսում այն մասին, որ հիվանդասենյակի համարը լինի 13:

Ուրբաթ 13: Վիճակագրությունը հստակ ցույց է տալիս, որ եթե 13 ամսաթիվը համընկնում է ուրբաթ օրվա հետ, ապա պետք է սպասել անհաջողությունների: Եվ դա պարզապես զուգադիպություն չէ, այլ հաստատված փաստ: Օրինակ, բրիտանացի վիրաբույժներն այդ օրերին ձգտում են չկատարել բարդ վիրահատություններ, քանի որ գիտեն` տվյալ դեպքում անհաջող ավարտի հավանականությունը մեծանում է մոտ 2 անգամ:
Այդ "դժբախտ ուրբաթը" ճակատագրական էր Չիկագոյի մաֆիայի պարագլուխ Ալ Կապոնեի, հայտնի երաժիշտ և ռեպեր Թուպակ Շակուրի համար: Ցուցակը կարելի է երկար շարունակել, և քանի որ մարդկության պատնությունն ունի սկիզբ, բայց դժվար թե` վերջ, ապա միշտ էլ կգտնվեն "սև ուրբաթի" զոհեր:
Ավտոսիրողների գերմանական ակումբը հրատարակել էր իր կողմից գրանցված ավտովթարների ցուցակը: Կարելի է դա համարել զուգադիպություն, բայց "սև ուրբաթ" օրը ճանապարհային աղետների և զոհերի թիվն ավել էր միջինից մոտ 60 տոկոսով:
"Սև ուրբաթի" նկատմամբ մեծ սնահավատություն են ցուցաբերում նաև եվրոպական ու ամերիկյան զբոսաշրջության գործակալությունները` նրանք ոչ մի դեպքում չեն վաճառի ուղեգիրը, եթե այն սկսվում է 13 ամսաթվով ուրբաթ օրը: Ոստիկանները վաղուց են նկատել, որ ուրբաթ օրն իրենց համար ծանր է` միանգամից աճում է գողությունների, կողոպուտների, սպանությունների թիվը:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5671 | date 4.0/3 | date առեղծված, ուրբաթ, սնահավատություն, սև ուրբաթ, ուրբաթ 13, անհաջող օրեր, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 1
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
0  
№ 1| Արա | 03 Դեկ 12 19:48[Նյութ]
Չեմ հավատում նման բաների lets_play

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը