Կիրակի, 22 Դեկ 24, 04:37

Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը: Ալբերտ Էնշտեյն

Գլխավոր » Բլոգեր » Հետաքրքիր նյութեր » Զուգահեռ աշխարհի առեղծվածները
Զուգահեռ աշխարհի առեղծվածները
Հետաքրքիր նյութեր | Բլոգգեր` armeco-87 | 09 Դեկ 12 17:42

Զուգահեռ աշխարհի առեղծվածները
Հետազոտող գիտնականների շրջանում վաղուց տարածված է այն վարկածը, որ Երկիր մոլորակի վրա մեր աշխարհից բացի, ըստ ամենայնի, գոյություն ունեն երկու կամ ավելի զուգահեռ աշխարհներ, որտեղ մեզ հետ համատեղ կամ մեզանից անկախ ապրում են այլ կենդանի էակներ: Բացի այդ, կան բազմաթիվ վկայություններ, նույնիսկ` գիտական փաստեր, որոնք հաստատում են զուգահեռ աշխարհների առկայությունը:
1960 թվականին Հարավային Աֆրիկայի Հանրապետության ֆերմաներից մեկում մի քանի օրվա ընթացքում ոստիկանների աչքերի առջև 20-ամյա մի տղայի մարմնի վրա անսպասելի առաջանում էին կտրված վերքեր` կարծես նշտարով արված:
1876-79 թթ. չինական Նանկին քաղաքի լրագրերը բազմիցս են տեղեկացրել այն մասին, թե ինչպես են քաղաքում հայտնվում անտեսանելի "դևեր", որոնք բոլորի աչքի առաջ կտրում են մարդկանց ծամիկները (չինացիները սովորություն ունեն հյուսած ծամիկներ կրել): Շատերը փորձում էին ձեռքերով փակել գլուխը, բայց միևնույն է` ծամիկներն անհետանում էին և այնպիսի տպավորություն էր, որ կարծես դրանք իրենք իրենց էին կտրվում:
1922 թվականին Լախոր քաղաքի (Պակիստան) փողոցներում շրջում էր ոմն անտեսանելի էակ, որն օրը ցերեկով բռնում էր մարդկանց ու տանում անհայտ ուղղությամբ:
Նման դեպքեր շատ կան գրանցված, բայց ամենասարսափելին, թերևս, տեղի է ունեցել 1761 թվականին` Իտալիայի գյուղերից մեկում: Հինգ կին, փայտերի կապոցները մեջքերին, վերադառնում էին տուն: Հանկարծ նրանցից մեկն ահասարսուռ ճիչ է արձակում ու ընկնում գետնին: Պատկերը սահմռկեցուցիչ էր. զոհի մարմինը կարծես ներսից տրաքված լիներ: Նրա փորոտիքը լրիվ դուրս էր թափվել, մկանները զրկված էին արյունից, ոսկորները` ջախջախված: Գանգի վրա երևում էին մի քանի խոշոր անցքեր: Ի դեպ, նման երևույթ տեղի է ունեցել նաև 1988 թվականի սեպտեմբերի 29-ին Բրազիլիայում. ջրամբարի ափին հայտնաբերվել էր տղամարդու դիակ: Մարմնի վրա պայքարի հետքեր չկային, բայց տարբեր մասերից հեռացված էին հյուսվածքները, ձեռքերի ու նախաբազուկների վրա կային բազմաթիվ անցքեր, որոնք փորձագետների պնդմամբ, չէին կարող առաջանալ հրազենից: Հեռացված էին նաև շչթունքները, ականջները, լեզուն ու սեռական օրգանները: Կրքավանդակը ներս էր ընկած, քանի որ պորտի վրայի 3.8 սմ անցքից ոսկերչական վարպետությամբ հանված էին ներքին օրգանները: Բժիշկների հավաստմամբ, այդ գործողությունները կարող էր կատարել միայն վիրահատությանը կատարելապես տիրապետող մասնագետը: Վերքերի բացակայությունը վկայում էր այն մասին, որ կիրառվել էր լազեր: Շատ հավանական է, որ վերոնշյալ երկու հանցագործությունները "զուգահեռ աշխարհի" անտեսանելի էակների ձեռքի գործն է:
Վաղուց արդեն հաստատված է, որ ընտանի կենդանիները զգում են այդ "անտեսանելի չարագործներին": Գիտենալով կատուների և շների` օտար էակների ներկայությունը ինչ-որ կերպ ըմբռնելու (զգալու) ունակությունը, իտալացի գիտնական Բոքքոնին իր լաբորատորիայում անցկացրել է գիտափորձերի մի ամբողջ շարք: Նա սենյակներից մեկում նշանակեց հերթապահ, որը պետք է լուսանկարեր սենյակի դատարկ անկյուններն այն պահին, երբ այդտեղ տեղադրված սարքերը կսկսեին ֆիքսել անսովոր ինֆորմացիա կամ շներն ու կատուներն առանց որևէ պատճառի կցուցաբերեին անհանգստության նշաններ: Փորձերը տևեցին մի քանի տարի: Արդյունքում` լուսանկարների վրա հայտնաբերվեցին անծանոթ մարդկանց ու գազանիկների պատկերներ, որոնք նման էին ուրվականների: Մարդու հնարավորությունները թույլ չեն տալիս տեսնել այդ աշխարհը, բայց հետազոտողներն ենթադրում են, որ անտեսանելի էակներին մենք կարող ենք տեսնել, եթե գտնվում ենք թմրադեղերի կամ ոգելից խմիչքների ազդեցության տակ: Նման դեպքերում մարդը դուրս է գալիս իր սովորական վիճակից ու "ներխուժում" իր համար արգելված ոլորտ: Այդտեղ նա կարող է բախվել տհաճ երևույթների, քանի որ ինչպես նշվեց վերևում, անտեսանելի էակները թշնամաբար են տրամադրված մեր հանդեպ: Սակայն կարելի է ներխուժել "զուգահեռ աշխարհ"` պահպանելով ինքնությունը, այսինքն` միտքն ու հոգին: Օրինակ, կարելի է շաբաթը 2-3 անգամ նայել հայելուն` ետևում ունենալով մուգ ֆոն, ու ամեն անգամ ձգտել տեսնել գլխի շուրջբոլորը տարածված թույլ լուսարձակումը, ինչպես նաև` ցուցամատի և բութ մատի միջև ընկած լույսը: Հեշտ չի լինի, բայց պետք չէ վհատվել: Մոտավորապես 6-ամսյա պարբերական փորձերից հետո մարդը սկսում է տեսնել ուրիշների բազմերանգ աուրան: Սակայն դա ընդամենը առաջին քայլն է դեպի անտեսանելի աշխարհ: Մշտական վարժանքները միայն կարող են նկատելիորեն ընդլայնել մարդու` նուրբ աշխարհը տեսնելու կարողությունը:
"Զուգահեռ աշխարհների" հետազոտողները, հիմնվելով փաստերի վրա, համոզիչ կերպով ապացուցում են, որ Երկրագնդի վրա կան առանձնահատուկ վայրեր, որտեղ "զուգահեռ աշխարհներից" բաժանող սահմաններն ինչ-որ պահի դառնում են թափանցիկ, և կարծես անտեսանելի պատի միջով մեր աշխարհ են հայտնվում անկոչ հյուրեր կամ մեր աշխարհից անհետանում են այդ պահին այնտեղ հայտնված մարդիկ:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 7994 | date 5.0/2 | date առեղծված, անտեսանելի էակներ, առեղծվածային պատմություններ, հետաքրքիր, զուգահեռ աշխարհ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել