Կիրակի, 22 Դեկ 24, 08:17

Մարդը ծեր չէ այնքան ժամանակ, քանի դեռ ափսոսանքները չեն փոխարինել երազանքներին: Ջոն Բերրիմոր

Գլխավոր » Բլոգեր » Մտորումներ » Ի՞նչ է կյանքը, և երբ ենք մենք դադարում ապրել․․․․
Ի՞նչ է կյանքը, և երբ ենք մենք դադարում ապրել․․․․
Մտորումներ | Բլոգգեր` demetra | 21 Փետր 14 23:04

Ի՞նչ է կյանքը, և երբ ենք մենք դադարում ապրել․․․․
Երբևէ զգացածս ամենամեծ բարկությունը եղել է երկու օր առաջ, երբ հյուր գնացի մի ծեր կնոջ, որը ծանր վնասվածք էր ստացել, չէր կարողանում շարժվել, նստել, նույնիսկ պառկել․․․ Նա, ցավին հազիվ դիմակայելով, փորձում էր նստած քնել, ուտում էր քիչ, որ քիչ նեղություն տա իրեն խնամող մարդկանց․․․․ Նիհարել էր շատ, սիրտս ճմլվում էր նրան տեսնելուց․․․ Բայց հավատացեք՝ ես վստահ էի, որ նա կապաքինվի, և նրա հիվանդ վիճակն այնքան չէր ինձ սրտնեղել, քան այն, թե ինչ մտքերի մեջ է նա ապրում հիմա․․․
Պատկերացրեք․․․ Մտել եմ ու նա կիսականգնած վիճակում է․․․
«Վաայ վաայ․․․ Էլ ինչի՞ եմ ապրում ես․․․ Ո՞ւմ եմ պետք․․․ Տե՛ր Աստված ինձ տա՛ր․․․ էլ չեմ կարող այսպես․․․ Սաղ զզվում են ինձնից ․․․ »,֊ այսպես էր խոսում։
Երբ հարցրեցի, թե ինչի է հուսահատ, նա պատասխանեց, որ իրեն այցելել է մեկն ու ասել, որ ավելի լավ է ծերանոց տեղափոխեն, քանի որ նրան խնամողներն իր բարեկամները չեն ու ավելացրին, թե «զզվում են քեզանից ու հնարավոր է մի օր էլ թողնեն քեզ ընկած ու այլևս չգան քո մոտ»։
Փորձեցի հիշեցնել նրան, որ մարդը կարող է բուժել ինքն իրեն, եթե միայն ցանկանա, և որ հուսահատվելով նա միայն կվնասի իրեն։ Հարցրեցի․
֊ Ո՞վ է ընկնելուց մահանում, ինչո՞ւ է քեզ թվում, որ քեզանից զզվող կա, ես զզվո՞ւմ եմ։
- Ո՛չ։
֊ Տեսնո՞ւմ ես։
Դուռը բացվեց, մայրիկս ժպիտով ներս մտնելով սկսեց պատմել, թե որն էր նրա ուշացման պատճառը։ Ծեր կինը նայում էր մորս, զսպում տանջող ցավն այնպես, որ մայրս չնկատի։
Հետո պատմեցի մորս, թե ինչ «բարեկամներ» են այցելել և թե ինչպես են «ոգևորել»։ Մայրս հասկացավ ու արեց ճիշտ հակառակը։ Սկսեց ապագայի մասին ժպիտով պատմել այդ կնոջը, որ շուտով՝ մարտի ութին նա կլողացնի, սալոնի աշխատող կբերի, որն էլ կներկի նրա մազերը և տունն էլ ես ու ինքը կթարմացնենք, «իսկ ով հյուր գա, թող զարմանա»։ Ծեր կինը ցավը ներսում, բայց ժպտաց։
Մայրս գնալուց առաջ ասեց․ «Դու պետք է ինձ օգնես, ես հանձն եմ առել քեզ բուժել, նայի՛ր, ինձ հուսահատ չանե՛ս»։
Կինն ու մայրս գրկախառնվեցին։
֊ Աղջիկս, շնորհակալ եմ Աստծուն, որ դու կաս։
֊ Այդ ես եմ շնորհակալ, որ քեզ ճանաչում եմ։ Բարի գիշեր, վաղն առավոտ կգամ, նախաճաշդ կբերեմ։

Այս կինը երբեք չի դադարել ապրել։ Նա միշտ հավատում էր ժողովրդի կամքին, հզորությանը։ Երբ ինչ֊-որ անարդար բան էր տեսնում, ասում եր․ «հեսա մի հոդված կգրեմ կտանեք տպեք, թող ժողովուրդն իմանա, թող ամոթանք տա դրանց»։ Նա նախկինում բժկուհի էր, օգնել է շատ ու շատ մարդկանց։ Սիրում էր ասմունքել, ուներ սուր հումոր։ Նրա տուն մի անգամ մտնողը հաստատ կցանկանա էլի ու էլի գալ, զրուցել, լսել նրան։ Շատ հոգատար էր։ Կենսաթոշակ շատ քիչ էր ստանում, բայց հասցնում էր բոլորին լավություն անել։
Կարծում եմ՝ նա հավետ կապրի իր բարությամբ իմ ու շատ շատերի սրտում։ Անշուշտ կպատժվեն նրանք, ովքեր, իմանալով նրա վնասվածքի մասին, ոչ միայն չեն օգնել, այլև հուսահատեցրել են նրան, բայց արդեն ուշ կլինի․․․ Ուզում եմ, որ մարդը չդադարի մարդ լինելուց և ապրի այս կնոջ նման ․․․ Սիրում եմ Քեզ տիկին Նինա...

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5627 | date 5.0/1 | date կյանք, Մեծահասակներ, ՍԵՐ, կյանքի իմաստը, օգտակար

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել