Կիրակի, 22 Դեկ 24, 04:27

Մարդը ծեր չէ այնքան ժամանակ, քանի դեռ ափսոսանքները չեն փոխարինել երազանքներին: Ջոն Բերրիմոր

Գլխավոր » Բլոգեր » Մտորումներ » Կյանք առանց սիրո, թե՞ սիրով լեցուն կյանք…
Կյանք առանց սիրո, թե՞ սիրով լեցուն կյանք…
Մտորումներ | Բլոգգեր` demetra | 29 Սեպ 12 22:26

Կյանք առանց սիրո, թե՞ սիրով լեցուն կյանք…
ԱՊՐԵԼ ու չսիրե՞լ… Անհնար է: Եթե գոնե մի անգամ սիրել ես, ապա կհասկանաս, որ առանց ՍԵՐ չկա կյանք: Կա ուղղակի օրերի հաջորդականություն. մի օր լավ, մի օր վատ: Չկա ձգտում ապրելու, ստեղծելու… Ապրում ես ուղղակի, ապրելու համար…

Ամեն ինչ այլ է, երբ սիրում ես ՄԵԿԻՆ: Հատկապես, երբ այդ ՍԵՐԸ փոխադարձ է… ԿՅԱՆՔՆ իսկույն իմաստավորվում է, ՕՐԵՐԴ երկարում ու անհոգ են դառնում: ԺՊԻՏԴ դառնում է անկեղծ, ԱՉՔԵՐԴ` փայլում  երջանկությունից… ԱՇԽԱՐՀԸ գունավորվում է, ջերմանում…

ՍԵՐ… Իսկ ի՞նչ է ՍԵՐԸ: Անբացատրելի զգացմունք է այն: Երբ ՍԻՐՏԴ ճախրում է հեռվում, երբ սկսում ես հավատալ ՀՐԱՇՔների… Ապրում սիրածդ էակով… Ապրում եք ԻՐԱՐՈՎ… Անում հնարավոր ամեն բան միասին լինելու համար…

Երբեմն թվում է, թե չես կարող ապրել առանց ՆՐԱ… Իրականում կարող ես, ուղղակի դա այլևս չի լինի այն նույն կյանքը… Կվերադառնաք այն նույն ԴԱՏԱՐԿ օրերի ընթացքին…

ԿԱՐՈՏ… Սրանք այն ապրումներն են, երբ ՆԱ քո մոտ չէ, բայց զգում ես ՆՐԱ ներկայությունը և ուզում, որ ՀԱՎԵՏ ՄԻԱՍԻՆ լինեք…

ՀՈՒՇԵՐ… Սրանք այն մի քանի ակնթարթներն են, երբ ԱՉՔԵՐԴ տեսել են նրան… Երբ ՍԻՐՏԴ սկսել է արագ խփել ու ստիպել մոտենալ նրան…Իսկ երբ մոտեցել ես, այլևս չի ցանկացել, որ հեռանաս, ցանկանալով, որ ամեն վայրկյանդ այսուհետ ՆՐԱ ՄՈՏ անցնեն…

Սիրահարվե՞լ եմ արդյոք… Չգիտեմ… Մի բան հաստատ է, ԿՅԱՆՔՍ փոխվել է…


Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6220 | date 5.0/8 | date կյանք, դու և նա, ՍԵՐ, Հեքիաթ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 11
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
+1  
№ 10| Van | 30 Սեպ 12 23:16[Նյութ]
լավնա շատ

0  
№ 9| lolo | 30 Սեպ 12 23:02[Նյութ]
կներեք, ովա հեղինակը?

0  
№ 11| ArmEco | 01 Հոկտ 12 10:54[Նյութ]
Մեր սիրելի Demetra-ն...

+1  
№ 8| lolo | 30 Սեպ 12 22:59[Նյութ]
like

+4  
№ 4| demetra | 29 Սեպ 12 23:14[Նյութ]
ԹՈՂ ՍԵՐԴ ՀԱՎԵՐԺ ԼԻՆԻ in_love ԻՄՆ ԷԼ... kissed

+2  
№ 5| Administrator | 30 Սեպ 12 13:22[Նյութ]
rose _good

0  
№ 6| demetra | 30 Սեպ 12 13:25[Նյութ]
Մերսի flowers

0  
№ 7| armeco-87 | 30 Սեպ 12 13:42[Նյութ]
լավ էլ զրույց է ստացվել joy

+3  
№ 3| Աննա | 29 Սեպ 12 23:12[Նյութ]
Սիրել գիտեմ... և... սիրում եմ... on_wings

+2  
№ 2| demetra | 29 Սեպ 12 23:05[Նյութ]
Եթե հավանեցիր, ուրեմն Դու էլ սիրել գիտես: Ուրախ եմ Քո համար flowers

+3  
№ 1| Աննա | 29 Սեպ 12 23:04[Նյութ]
Շատ լավն էր... in_love

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը