Կիրակի, 22 Դեկ 24, 08:07

Շատերը, որոնք կյանքում անհաջողության են մատնվել, դրանք մարդիկ են, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչքան մոտ էին գտնվում հաջողությանը այն պահին, երբ հանձնվեցին... Թոմաս Էդիսոն

Գլխավոր » Բլոգեր » Գեղեցիկ և առողջ » Օծանելիքի օգտագործման ո՞ր եղանակն է ճիշտ
Օծանելիքի օգտագործման ո՞ր եղանակն է ճիշտ
Գեղեցիկ և առողջ | Բլոգգեր` ArmEco | 27 Հնվ 14 16:58

Օծանելիքի օգտագործման ո՞ր եղանակն է ճիշտ
Ինչպե՞ս ճիշտ օծվել, կարծիքները բազմազան են։
էսթե Լաուդերը առաջարկում էր օծանելիքը փչել «օդում» եւ մտնել օծանելիքի ամպերի մեջ։ Գուցե սա կիրառելի է հագեցած օծանելիքների համար, իսկ թեթեւ եւ թարմ բույրերը այս եղանակով շատ թույլ կզգացվեն։ Կոկո Շանելն առաջարկում էր օծանելիքը քսել մարմնի այն մասին, որը կցանկանայիք, որ համբուրեին։ Դարձյալ շատ վիճելի համոզմունք է, քանի որ օծանելիքի բույրը շատ ավելի հաճելի է, քան համը։
Մասնագետների մի մեծ խումբ գտնում է, որ օծանելիքը պետք է քսել ծոծրակին, ձեռքի ափի ստորին հատվածում՝ դաստակի ծալքի մասում, ականջների եւ ուսերի հետնամասում, այս հատվածներում արյունատար անոթները շատ մակերեսային են եւ բույրը «հնչում է ավելի բարձր»։
Ճարպոտ մաշկ ունեցողների վրա բույրը պահպանվում է ավելի երկար, քան չոր մաշկ ունեցող մարդկանց վրա։ Չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում օծանելիք քսելուց առաջ քիչ քանակությամբ յուղոտ քսուք գործածել, որ օծանելիքը երկար բուրի։

Ինչպե՞ս պահել օծանելիքը
Որպեսզի օծանելիքը երկար ժամանակ պահպանի իր թարմությունը, խորհուրդ է տրվում այն պահել չոր, զով եւ մութ տեղում։ Արեւի ուղիղ ճառագայթները առաջ են բերում օծանելիքի գոլորշացում եւ որակական հատկանիշների կորուստ։

Ինչպե՞ս որոշել ալերգիայի առկայությունը այս կամ այն օծանելիքի հանդեպ
Օծանելիքը նախ պետք է քսել դաստակի ծալքի մոտ։ Եթե 1 ժամվա ընթացքում մաշկի վրա գրգռվածություն եւ կարմրություն չի առաջացել, ապա ալերգիա չունեք։ Եթե ձեր ալերգիան «օդային» է՝ առաջանում է հոտերից, ապա ինքներդ իսկույն կկողմնորոշվեք։ Եթե նոր օծանելիք օգտագործելուց հետո գլխացավ, ծանրության տհաճ զգացողություն, արցունքարտադրություն կամ քոր չի առաջանում, ուրեմն դա ձեր օծանելիքն է։
Եվս մեկ բան. օծանելիքով պետք չէ «լողանալ», այն պետք է օգտագործել քիչ քանակությամբ, այնպես, որ զգացվի ափից մինչեւ նախաբազուկն ընկած հեռավորությունից։
Կա մեկ չգրված կանոն ևս. եթե օծանված մարդը չի զգում բույրը, ուրեմն դա իր օծանելիքն է։ Եվ պետք չէ տառապել, թե ինչու բույրը չի զգացվում։ Համոզված եղեք՝ ում պետք է, նա զգում է։

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5863 | date 5.0/2 | date գեղեցկության գաղտնիքներ, բույր, խորհուրդներ կանանց, օծանելիք, գեղեցկություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել