Կիրակի, 22 Դեկ 24, 05:55

Մարդը ծեր չէ այնքան ժամանակ, քանի դեռ ափսոսանքները չեն փոխարինել երազանքներին: Ջոն Բերրիմոր

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » Սովորեք ասել "ոչ"
Սովորեք ասել "ոչ"
Խորհուրդներ | Բլոգգեր` Karen85 | 08 Դեկ 12 20:11

Սովորեք ասել "ոչ"
Դուք այնպես եք սովորել ոչ մեկին չմերժել, որ չեք նկատում, թե մարդիկ ինչպես են շահագործում ձեզ: Արդյունքում` հոգնածություն և դեպրեսիա: Մոռացեք այն միտքը, որ եթե դուք մարդկանց մերժեք որևէ խնդրանքի դեպքում, նրանք ձեզ կսկսեն քիչ սիրել: Աշխատանքի վայրում փորձում եք ամեն ինչ շատ լավ անել, իսկ ընտանիքի համար պատրաստում եք ամենահետաքրքիր ուտեստները: Մի փորձեք ամեն ինչում լինել անթերի, չէ՞ որ անթերի մարդ գոյություն չունի: Ձեր հարազատները մեծ սիրով կուտեն նաև ավելի հասարակ ուտեստներ: Տանն էլ, անպայման չէ, որ ամեն ինչ իր տեղում լինի:
Անձնական ժամանակ ունենալը շատ կարևոր է: Շաբաթվա մեկ օրը տրամադրեք ձեզ և արեք այն ամենը, ինչը ձեզ հաճույք է պատճառում: Կարդացեք, զբոսնեք, ընկերուհու հետ գնացեք սրճարան: Մի խոսքով, շեղվեք ամենօրյա հոգսերից:
Հաճախ մենք նյարդայնանում ու նեղվում ենք մանրուքներից: Թվում է, թե բոլորը հատուկ են բարկացնում մեզ: Պետք չէ դա ծանր տանել: Ամեն ինչ ընդունեք այնպես, ինչպես կա, միևնույն է` փոխել չի լինի: Մտածեք թե, երբ եք վերջին անգամ ինչ-որ բան արել ձեզ համար: Նոր զգեստ գնեք, ինքներդ բարձրացրեք ձեր տրամադրությունը, ինչն էլ լավ ազդեցություն կունենա ամեն ինչի վրա:
Եթե դուք այնքան էլ վստահ չեք ձեր վրա, չեք հավատում սեփական ուժերին, և շրջապատողներն էլ փորձում են "ձեր գլխին նստել", փորձեք հետևել այս բանաձևին. "Ես ինքս եմ ընտրում": Հիշեք մերժող խոսքերը. "Ոչ, ես չեմ ուզում", "Ես դա երբեք չեմ անի", "Համաձայն չեմ": "Ոչ" ասելու կարողությունը կօգնի որոշ մարդկանցից համապատասխան հեռավորություն պահպանել: Մի վախեցեք, որ ձեր մերժմամբ հեռու կվանեք շրջապատողներին: Հեռու կմնան միայն նրանք, ովքեր սովորել էին ձեր հաշվին ապրել, իսկ մյուսները միայն ավելի շատ կհարգեն:
Գործընկերների հետ ընկերական հարաբերություններ ունեցեք: Հասեք այն բանին, որ ձեզ իսկապես անփոխարինելի աշխատակից համարեն: Մի վախեցեք ղեկավարին "ոչ" ասելուց, քաղաքավարի եղեք, բայց` վստահ: Եթե ղեկավարությունը չափից շատ ծանրաբեռնում է` հրաժարվեք ավելորդ պատասխանատվությունից և բացատրեք մերժման պատճառը: Հիմնավորված մերժումն ավելի շատ է հարգանքի արժանի, քան հանձն առած, բայց չկատարած պարտականությունները:
Ինչ-որ աշխատանք շատ լավ կատարելով, երբեք մի համաձայնեք տեղում դոփել: Մի վախեցեք սկզբունքորեն նոր աշխատանքի անցնել միայն այն պատճառաբանությամբ, որ ծանոթ չեք դրան: Ոչ ոք սխալներից ապահովագրված չէ, բայց ձեր գործունեության շրջանակը լայնացնելով` կարող եք առաջընթացի համար նախապայմաններ ստեղծել, և նույնիսկ` պաշտոնի բարձրացման հույս ունենալ:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5726 | date 5.0/2 | date խորհուրդներ կանանց, խորհուրդներ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել