Կիրակի, 22 Դեկ 24, 11:44

Հաջողությունը՝ դա կախարդություն չէ կամ էլ խորհրդավոր ինչ-որ բան: Հաջողությունը՝ դա ձեր ստացած ֆունդամենտալ գիտելիքները պրակտիկայում հետևողական կիրառելու բնական արդյունքն է: Ջիմ Ռոն

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » 8 կանոն, որ պետք է իմանա յուրաքանչյուր կին
8 կանոն, որ պետք է իմանա յուրաքանչյուր կին
Խորհուրդներ | 19 Հնվ 14 18:56

8 կանոն, որ պետք է իմանա յուրաքանչյուր կին
Յուրաքանչյուր կին իրենից գանձ է ներկայացնում, բայց առօրյա կյանքում տարվելով հոգսերով և գործերով՝ հաճախ կանայք մոռանում են, որ իրենք հիասքանչ են:
Հոգեբանների կողմից կազմվել է 8 կանոն, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր կին՝ ներդաշնակ, գրավիչ և երջանիկ լինելու համար:

1. Դուք հիասքանչ եք
«Մարդիկ նման են ապակու: Նրանք փայլում են, երբ շողում է արևը, բայց երբ գալիս է խավարը, նրանք փայլում են միայն շնորհիվ իրենց ներքին լույսի»: Էլիզաբեթ Կյուբլեր Ռոս
Յուրաքանչյուր կին արժանի է այս աշխարհում շողալու: Ոչ ոքի թույլ մի՛ տվեք կասկածել, որ դուք հիասքանչ եք, քանի որ դուք եզակի եք ու անկրկնելի:

2. Դուք ուժեղ եք
«Յուրաքանչյուր խնդիր իր հետ բերում է շնորհ, որը կարող է հարստացնել ձեր կյանքը»: Ադամ Ջեքսոն
Կյանքը երբեմն ձեզ չափից դուրս բարդ ու դժվա՞ր է թվում: Բայց անկախ այն բանից, թե ձեր առջև ինչ խոչընդոտներ են ծառացած, պետք է հիշեք, որ դուք ունեք դրանք հաղթահարելու ուժ և կարողություն:
Պետք է հիշել, որ մեր ուժը համառության և վճռողականության, խոչընդոտները հաղթահարելու և անցյալի սխալներից դասեր քաղելու մեջ է: Եղե՛ք ուժեղ կրակի նման, որը վերացնում է իր ճանապարհին եղած ամեն ինչ, և եղե՛ք ուժեղ, ինչպես ջուրը, որ հոսում է՝ հաղթահարելով ամեն արգելք:

3. Դուք յուրահատուկ եք
«Լույսը տարածելու 2 միջոց կա՝ լինել մոմ, որը վառվում է, կամ լինել հայելի, որն արտացոլում է լույսը»: Էդիտ Ուորտոն
Երբեմն մեզանից յուրաքանչյուրը շրջապատող աշխարհին ադապտացվելու համար զգում է վերափոխվելու և այլ մարդ դառնալու կարիք: Այդպիսով մենք ստեղծում ենք մի կերպար, որը սիրված ու գնահատված կլինի շրջապատող մարդկանց կողմից, և արդյունքում սկսում ենք դեր խաղալ: Բայց անկախ այն բանից, թե որքան ուժ ենք մենք ներդրել այդ դերի իրագործման մեջ, որքան հաջող ենք խաղում այն, միևնույն է, չենք կարողանա բավարար լավը լինել, քանի որ իրապես երջանիկ լինելու համար մենք պետք է լինենք «իսկական»՝ նետելով մեր կողմից հորինված կերպարը և դառնալով այնպիսին, ինչպիսին կանք: Միայն ստանդարտներով ապրելը դադարեցնելուց հետո մենք «կփայլենք» այս աշխարհում:

4.Դուք արժանի եք սիրելու
«Ձեր ճակատից հանե՛ք «Ես ուզում եմ քեզ դուր գալ» գրառումը և դրե՛ք այն այնտեղ, որտեղ դրա կարիքն իսկապես կա, այն է՝ հայելու վրա»: Սյուզան Ջեֆերս
Մենք չափից շատ ժամանակ ենք անցկացնում մեր կյանքից մեզ շրջապատող անձանց դուր գալու համար: Բոլորս էլ ցանկանում ենք սիրված լինել: Բայց շատերը մոռանում են, որ շրջապատողների սիրո բանալին հենց մեր մեջ է:
Առաջին հերթին պետք է սկսեք սիրել և գնահատել ձեզ, դրանից հետո միայն դեպի ձեզ կձգեք մարդկանց:

5. Դուք հարուստ եք
«Եթե կյանքիդ ընթացքում միշտ նայում ես ունեցածիդ, կունենաս ավելին, եթե նայում ես չունեցածիդ, միշտ ինչ-որ բանի պակաս կունենաս»: Օփրա Ուինֆրի
Իրական հարստությունը գալիս է մեր ներսից: Իհարկե, փողը կարևոր է, բայց ավելի կարևոր է այն, թե ինչի համար ես ծախսում այն: Եթե փողը ձեր միակ նպատակն է կյանքում, ապա երբեք ձեզ հարուստ չեք զգա, անգամ միլիոնատեր լինելու դեպքում:
Փողը դիտարկե՛ք որպես նոր հնարավորությունների և կյանքում ձեր զարգացումը շարունակելու միջոց:

6. Դուք զգայուն եք
«Գոյատևելու համար մեզ օրեկան պետք է 4 գրկախառնություն, Աջակցելու համար մեզ պետք է օրեկան 8 գրկախառնություն, Զարգանալու, աճելու համար մեզ պետք է օրեկան 12 գրկախառնություն»: Վիրջինիա Սատիր
Կանացի երջանկություն ձեռքբերելու համար երբեք մի՛ վախեցիր քո կողքի տղամարդուն ցույց տալ քո թուլությունն ամեն անգամ, երբ քեզ օգնություն և խնամք է պետք: Կանացի ուժն այն բանում է, որ նա իր սերեցյալի կողքին լինի նուրբ ծաղիկի նման: Միայն այդպես հնարավոր կլինի բազմապատկել սերը:

7. Դուք նպատակասլաց եք
«Հաջողության գաղտնիքը նպատակին հասնելու համար դրսևորվող համառության մեջ է»: Բենջամին Դիզրայելի
Ապրել լիարժեք, պայծառ կյանքով՝ նշանակում է լինել ուժեղ ու խիզախ ցանկությունների ու երազանքների իրականացման ճանապարհին, կուլ չգնալ թուլություններին:
Ամեն օր մենք ընտրության առաջ ենք կանգնում՝ գնա՞լ ընդառաջ մեր նվիրական երազանքների իրականացմանը, թե՞ մնալ նույն տեղում: Սեփական անձի հետ փոխզիջման չգնալու, և արդյունքում նահանջ չապրելու համար պետք է լինել համառ ու նպատակասլաց:
Այդ հատկանիշները կօգնեն ձեզ ճիշտ ընտրություն կատարել ձեր նոր՝ երջանիկ կյանքում, այն կյանքում, որի մասին դուք երազում եք:

8. Դուք կատարյալ եք
«Կինը ուժի, նորը ստեղծելու, զարգացնելու և վերափոխելու կարողությունների ամբողջություն է»: Դիանա Մարիչայլդ
Հիշե՛ք, որ դուք կատարյալ եք այնքան ժամանակ, քանի դեռ օգտագործում եք ձեր ներսում եղած լույսը մարդկանց լուսավորելու և ջերմացնելու համար:

Աղբյուր՝ http://blog.mediamall.am/?id=17155
 
view 6591 | date 3.7/3 | date խորհուրդներ կանանց, օգտակար, գեղեցկության գաղտնիքներ, երջանկության բանաձև

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել