Կիրակի, 22 Դեկ 24, 11:43

Երբեք մի հանձնվեք: Մեր ամենամեծ թերությունը նրանում է, որ մենք շատ շուտ հանձնվում ենք: Թոմաս Էդիսոն

Գլխավոր » Բլոգեր » Ընդհանուր / Այլ » Հեռուստացույցի առջև
Հեռուստացույցի առջև
Ընդհանուր / Այլ | Բլոգգեր` aniko88 | 10 Հուլ 13 19:54

Հեռուստացույցի առջև
Որպես կանոն, բոլոր երեխաներն էլ սիրում են հեռուստացույց դիտել, սակայն հաճախ նրանց սերը հեռուստացույցի նկատմամբ առաջ է բերում մի շարք խնդիրներ:

Առաջինն անհանգստացնում է այն, որ երեխան, դիտելով և սարսափելով էկրանային բռնություններից, երկար ժամանակ չի կարողանում քնել և դեռ ավելին՝ երազում տեսնում է մղձավանջներ: Սովորաբար նման դեպքերը տեղի են ունենում մինչև 6 տարեկան հասակում: Ակնհայտ է, որ երեխային չպետք է թույլ տալ դիտելու սարսափազդու հեռուստածրագրեր: Հարցն այն չէ, թե երեխան կարող է ընդօրինակել տեսածը և դառնալ դաժան ու ագրեսիվ, այլ այն, որ նրան պատում է և շարունակ ուղեկցում տագնապը: Սարսափելի այդ տեղարանները երկար ժամանակ մնում են հատկապես դյուրազգաց երեխաների երևակայության մեջ, և հաճախակի նման զգացմունքների առկայության դեպքում հնարավոր է միայն խելամտորեն բացատրելով՝ երեխային զերծ պահել հեռուստատեսային նմանատիպ ծրագրերի դիտումից:

Հաջորդ անհանգստացնող խնդիրն այն է, երբ երեխան դպրոցից տուն վերադառնալով, անմիջապես նստում է հեռուստաէկրանի առջև և չշեղվելով ոչ ուտելիքի, ոչ դասերի և ոչ էլ ծնողների խոսակցությունից՝ դիտում է այն մինչև քնելը: Այս դեպքում ծնողներին մնում է միայն կազմել օրացուցակ՝ նշելով այնտեղ դասերի, սնման ռեժիմի, զբոսանքների, հեռուստածրագրերի դիտման և այլ զբաղմունքների ժամաքանակի մասին և հարկադրել երեխային կատարել նշված պահանջները:

Եթե երեխաները կարողանում են իրենց ժամանակը ճիշտ օգտագործել, ժամանակին կատարել բոլոր հանձնարարություններն ու պարտականությունները, ապա այդ դեպքում կարելի է թույլ տալ դիտել հեռուստացույց այնքան, որքան կկամենան: Սովորաբար երեխաները տեսածն ու լսածը քննարկում են ընկերների հետ այնպես, ինչպես մեծահասակները քննարկում են նոր կարդացած գրքերը, թատերախաղերը և թարմ նորությունները: Չպետք է մոռանալ, որ հեռուստածրագրերն ունեն դաստիարակչական նշանակություն, որոնք նպաստում են երեխայի բնավորության, աշխարհայացքի, հուզական աշխարհի ձևավորմանը: Այնպես որ, նման հեռուստածրագրեր դիտելն արգելելը, իհարկե, ճիշտ չէ:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5065 | date 5.0/1 | date օգտակար, երեխաներ, հեռուստացույց

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել