Կիրակի, 22 Դեկ 24, 08:56

Պատը ուղղահայաց կառուցելու համար պետք է նախ հիմքը կառուցել: Դավիթ Անհաղթ

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Էթիկայի կանոնները սիրահարների համար
Էթիկայի կանոնները սիրահարների համար
Հարաբերություններ | Բլոգգեր` Hovhannes | 23 Սեպ 12 13:09

Էթիկայի կանոնները սիրահարների համար
Էթիկայի կանոնները հիմնված են շարժումների գեղեցկության ու մարդկանց հանդեպ հարգալից վերաբերմունքի վրա: Դու և քո սիրելին ցանկանում եք էլեգանտ ու քաղաքավարի լինել ցանկացած իրավիճակո՞ւմ: Ուրեմն մի՛ մոռացեք, որ...

Զբոսանքի ժամանակ
Նախկինում էթիկայի կանոնները պահանջում էին, որ կինը պետք է գտնվի տղամարդու աջ կողմում, քանի որ վերջինս ձախ ձեռքով սուրն էր բռնում: Բայց ասյօր ամեն տեսակի կտրող գործիքների բացակայությունը նոր կանոն է թելադրում. տղամարդը պետք է համեմատաբար վտանգավոր կողմով քայլի, օրինակ` մայթի եզրով, գետի ափին ավելի մոտ և այլն:

Հովանոց երկուսի համար
Հովանոցը բռնում է տղամարդը: Եթե ձեր հասակների մեջ շատ մեծ տարբերություն կա, պետք չէ լռելյայն կուլ տալ վրադ թափվող անձևի կաթիլները. վերցրու հովանոցը նրա ձեռքից և ինքդ բռնիր: Իսկ նա թող իր հետ երկրորդ հովանոց վերցնի կամ պարզապես առանց դրա յոլա գնա:

Անցորդների կողքով անցնելիս
Մի՛ մոռացիր, որ իսկապես քաղաքավարի մարդը հետևում է նունիսկ մանրուքներին. փողոցով քայլելիս առջևից եկող մարդը պետք է ձեր ձախ կողքով անցնի, իսկ եթե ուզում եք առաջ անցնել դիմացից գնացող մարդուց, անպայման դա արեք նրա ձախ կողքով:

Սենյակում
Տուն կամ սենյակ մտնելիս տղամարդը առջևից է գնում միայն բացառիկ դեպքերում` ներքնահարկ իջնելիս, որևէ վտանգավոր սանդուղքով բարձրանալիս և այլն: Նույն ձևով տղամարդն առաջինն է մտնում վերելակ, բայց այնտեղից դուրս է գալիս միայն կնոջից հետո:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6331 | date 5.0/4 | date օգտակար, էթիկայի կանոններ, էթիկա, դու և նա

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 1
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
+2  
№ 1| demetra | 09 Հոկտ 12 21:05[Նյութ]
Էթիկայի կանոնների մասին կարդացել էի, բայց այստեղ ևս նորույթներ գտա, մերսի flowers

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը