Դասական տնտեսագիտության վառ ներկայացուցիչ, փիլիսոփա շոտլանդացի տնտեսագետ Ադամ Սմիթը ծնվել է 1723թ.-ի հունիսի 16-ին: Հայրը մահացել է դեռ նրա ծննդից առաջ: Մայրը նրան տվել է լավ դաստիարակություն և նրա աշխարհայացքի վրա մեծ ազդեցություն ունեցել:
14 տարեկանում Սմիթն իր հայրենի փոքրիկ քաղաքից տեղափոխվել է Գլազգո և տեղի համալսարանում ուսումնասիրել մաթեմատիկա և փիլիսոփայություն: Գլազգոյում սովորելուց հետո կրթություն է ստացել նաև Օքսվորդի համալսարանում, բայց թողնելով համալսարանը նախանաշված ժամկետից շուտ` այդպես էլ չի ստացել համալսարանի դիպլոմը:
Նա «Ժողովրդների հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն» աշխատության հեղինակն է, որում ուսումնասիրել է արժեքի տեսությունը, եկամուների բաշխման, կապիտալի և դրա կուտակման հետ կապված հարցեր:
Ադամ Սմիթի տեսության հիմնական դրույթը տնտեսության ազատումն է պետական կարգավորումից, որն արգելակում է տնտեսության բնականոն զարգացման ընթացքը: Նա ներմուծեց «անտեսանելի ձեռք» հասկացությունը, որով էլ կարգավորովում է տնտեսությունը: Բարեկեցության աղբյուր համարում էր աշխատանքի արտադրողականությունը, որի բարձրացման համար կարևորում էր աշխատանքի բաժանումը և մասնագիտացումը: