Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ
Գլխավոր » Բլոգեր » Մտորումներ » Մայքլ Ջեքսոն. ամենակարևորը ինքդ քեզ ու սիրելիներիդ հետ ազնիվ լինելն է
Մայքլ Ջեքսոն. ամենակարևորը ինքդ քեզ ու սիրելիներիդ հետ ազնիվ լինելն է
Վերջին հաշվով ամենակարևորը ինքդ քեզ ու սիրելիներիդ հետ ազնիվ լինելն է ու շատ աշխատելը: Նա, ով այսօր կա, վաղը չի լինելու: Դե, համարձակ, պայքարի: Կատարելագործի ու զարգացրու տաղանդդ: Եղիր լավագույնը նրանում, ինչով զբաղվում ես: Իմացիր ավելին քո ոլորտում, քան ապրողներից որևէ մեկը: Քեզ ներկայացնելու համար օգտագործիր տարբեր միջոցները` լինեն դրանք գրքեր կամ էլ հատակը` պարելու համար, կամ ջուրը` լողալու համար: Որտեղ էլ այն չլինի, դա քոնն է: Սա է այն, ինչ ես միշտ փորձել եմ հիշել:
Ես հասկացել եմ, որ վերջին հաշվով ոչինչ չի փրկի կյանքն աշխարհի վրա, քան հավատը կյանքի նկատմամբ, դրա բուժիչ ուժի նկատմամբ, նրա` մեր սխալները վերապրելու ունակության և մեզ ողջունելու ունակության նկատմամբ, երբ մենք սովորում ենք ուղղել մեր սխալները:
Հաջողությունը նախանձ է առաջ բերում: Երբ քեզ չեն հասկանում, դա խոցում է: Եվ անկախ նրանից, թե ինչպես ես դու փորձում հասնել հասկացման, միևնույն է կգտնվեն մարդիկ, որոնք քեզ կդատապարտեն:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է