Շաբաթ, 21 Դեկ 24, 21:25

Երբեք մի հանձնվեք: Մեր ամենամեծ թերությունը նրանում է, որ մենք շատ շուտ հանձնվում ենք: Թոմաս Էդիսոն

Գլխավոր » Հոդվածներ » Մենեջմենթ, կառավարում  

VBM (Value Based Managment կամ արժեքի կառավարման հայեցակարգ)
Մենեջմենթ, կառավարում | Հեղինակ` Սոնյա Սարգսյան - E - W ArmEco | 02 Ապր 13 18:34

Ակնհայտ է, որ ներդրողների և բաժնետերերի կապիտալի ներգրավման համար ընկերությունների մրցակցային պայքարի ուժեղացմանը զուգահեռ ընկերության արժեքի կառավարման արդիականությունը միայն մեծանում է: Այս տեսանկյունից զարմանալի չէ, որ արժեքի վրա հիմնված ցուցանիշները վերջին տարիներին լայն ուշադրության են արժանանում, իսկ բիզնեսի կառավարման արժեքային կողմնորոշման մոդելը լայն տարածում է ստանում: Այս հայեցակարգի հիմքում ընկած է այն ընկալումը, որ կազմակերպության հիմնական նպատակը բաժնետերերի կամ սեփականատերերի համար դրա արժեքի աճն է: Այս առումով մոդելի տակ հասկացվում է ընկերության արժեքի ստեղծման գործընթացի համակարգային կառավարման շնորհիվ ավելի լավ ֆինանսական արդյունքների ստեղծմանը ուղղված կառավարման հայեցակարգ, որում առանձնացվում են հիմնական 4 մոդուլներ`
1. գնահատում,
2. ռազմավարություն,
3. ֆինանսներ,
4. կորպորատիվ կառավարում:
Գնահատման մոդուլն առաջարկում է կազմակերպության արժեքի որոշման գործընթացների և մոդելների ընտրություն, արժեքի փոփոխման մոնիթորինգ, նոր արժեքի ստեղծման մեխանիզմների որոշում: Ռազմավարության մոդուլը ցույց է տալիս հստակ կապը կազմակերպության արժեքի և բիզնես ռազմավարությունների միջև: Այս տեսանկյունից VBM-ը կարող է դիտարկվել որպես ռազմավարական կառավարման առանձին ուղղություն: Ֆինանսների մոդուլը նկարագրում է կազմակերպության ֆինանսական քաղաքականությունը, որը նպատակաուղղված է արժեքի ստեղծմանը: Կորպորատիվ կառավարման մոդուլն ուղղված է կազմակերպության սեփականատերերի (բաժնետերերի) և մենեջերների շահերի համաձայնեցման գործընթացին, այսինքն բացատրում է կազմակերպության վերին մակարդակի ղեկավարության գործողություններն ու քաղաքականությունը (գործունեության արդյունքների գնահատում, հարաբերությունները ներդրողների հետ)` ներազդելով ներկայացուցչական խնդիրների լուծման վրա:

VBM հայեցակարգի առավելությունները կարելի է ամփոփել ներքոհիշյալ կետերում.
  • մեծացնում է գործունեության թափանցիկության աստիճանը` թույլ տալով մաքսիմալացնել արժեքի ստեղծումը,
  • հեշտացնում է հաղորդակցման գործընթացը ներդրողների և այլ շահագրգիռ կողմերի հետ,
  • կանխարգելում է բաժնետոմսերի "թերագնահատումը”,
  • աջակցում է որոշումների ընդունման գործընթացի բարելավմանը,
  • օպտիմալացնում է պլանավորման և բյուջետավորման գործընթացները,
Տվյալ հայեցակարգը զուրկ չէ նաև թերություններից.
  • պետք է գործել զգուշավորությամբ ոչ ճիշտ գործոնների վերահսկողությունից խուսափելու համար, քանի որ դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի արժեքի կորստի,
  • ուսուցումն ու խորհրդատվությունը նպատակային են և նույնիսկ անհրաժեշտ, սակայն կարող են բավական թանկարժեք լինել,
  • արժեքի ստեղծումը կարող է ավելի հեշտ թվալ, քան ռազմավարությունը, սակայն գործնականում դրանք գրեթե նույն բանն են,
  • VBM-ի կատարյալ մոդել ստեղծված չէ, և որ մոդելն էլ որ ընտրվի, կունենա թերություններ, որոնք պետք է հաշվի առնել:
Նկատի ունենալով այն, որ BSC (ՑՀՀ կամ Ցուցանիշների հաշվեկշռված համակարգ)-ն հանդիսանում է ընկերության արժեքի ստեղծման հզոր "շարժիչ”, իսկ VBM-ը` այդ արժեքը "գնահատող" համակարգ, կարելի է քննարկել հիշյալ երկու հայեցակարգերի` ընկերությունում միաժամանակյա ներդրման հարցը: Հաշվի առնելով երկու հայեցակարգերի ինչպես տարբերիչ առանձնահատկությունները, այնպես էլ նմանությունները, կարելի է մշակել կազմակերպությունում երկու հայեցակարգերի միաժամանակյա ներդրման հետևյալ մոդելը.

VBM և BSC հայեցակարգերի միավորման (կամ միավորման սխեմայի) նպատակային էությունը  կարելի է բացատրել հետևյալ կերպ.
  • եթե VBM-ի ռազմավարություն մոդուլի նպատակը կազմակերպության ռազմավարության և ստեղծվող արժեքի միջև կապը ցույց տալն է, ապա այդ ֆունկցիան իր դերակատարումը չի կորցնում այս դեպքում ևս, քանի որ BSC-ի գլխավոր նպատակը կրկին մնում է արդեն գոյություն ունեցող ռազմավարության իրականացումը,
  • եթե VBM-ի ֆինանսներ մոդուլը նկարագրում է կազմակերպության արժեքի ստեղծմանը նպատակաուղղված ֆինանսական քաղաքականությունը, ապա BSC-ն ևս ունի ֆինանսներ բաղադրիչ, որոնք կարելի է համադրել. ի վերջո VBM ցուցանիշները գործնականում իրենցից ներկայացնում են սովորական ֆինանսական ցուցանիշներ, որոնք կարելի է /և կիրառվում են/ կիրառել որպես BSC համակարգի ֆինանսներ բաղադրիչի բազային ցուցանիշներ: Սակայն, ելնելով այն հանգամանքից, որ VBM ցուցանիշներից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները և թերությունները (ինչպես նաև այն, որ արժեքային ցուցանիշների ոլորտը գիտելիքների նոր ճյուղ է), կոնկրետ դեպքում կազմակերպության մենեջմենթը պետք է ընտրի համապատասխան արժեքային ցուցանիշը կամ ցուցանիշները` ելնելով դրա հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման արագությունից, ծախսերից և օգուտներից,
  • ընկերության արժեքի և կառավարման արդյունավետության գնահատման նկատառումներից ելնելով VBM կիրառվելիք ցուցանիշների ընտրությունն ուղղված է VBM-ի գնահատում մոդուլի նպատակային գործունեությանը, այն է` կազմակերպության արժեքի որոշման գործընթացների և մոդելների ընտրություն,
  • ի վերջո, կառավարման նոր համակարգերի ներդրման ու կիրառման գործընթացը, այսինքն կառավարման արդյունավետության մեծացումն ուղղակիորեն կհանգեցնի կազմակերպությունում կորպորատիվ կառավարման մակարդակի բարձրացման և կորպորատիվ մշակույթի ձևավորման, վերջնական արդյունքում` կորպորատիվ կառավարման ընթացակարգերի և կազմակերպության արդյունավետության միջև փոխադարձ կապի գնահատման. հավասարակշռվում են կորպորատիվ հարաբերությունները, մասնավորապես` սեփականատերերի շահերի զարգացումը զուգակցվում է հաճախորդների շահերի ապահովման և կազմակերպության անձնակազմի շահադրման հետ:
view 9391 | date 5.0/3 | date VBM., կառավարչական հաշվառում, արժեքի կառավարման համակարգ, BSC, տնտեսական ավելացված արժեք, մենեջմենթ, ռազմավարական կառավարման համակարգ, ՑՀՀ, Eva

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել