Շաբաթ, 21 Դեկ 24, 19:57

Առյուծի կողմից ղեկավարվող ոչխարների բանակն ավելի ուժեղ է, քան ոչխարի կողմից ղեկավարվող առյուծների բանակը: Նապոլեոն Բոնապարտ

Գլխավոր » Հոդվածներ » Մենեջմենթ, կառավարում  

Ռազմավարությունների իրականացման անհաջողությունների պատճառները

Կազմակերպությունների գերակշիռ մասն ունեն մշակված ռազմավարական պլան, սակայն մեծ մասամբ ինչ-որ պատճառներով այդ պլանները մնում են միայն թղթի վրա: Այսինքն, կազմակերպությունների ռազմավարական պլանների իրականացման անհաջողությունների քանակը չի փոքրացել, չնայած այն հանգամանքին, որ ռազմավարությունները, ժամանակի ընթացքում բարդանալով, ներառում են առավել մեծ թվով գործոններ, որոնք ազդում են կազմակերպության գործունեության վրա: Այստեղ հարց է առաջանում, թե ինչու կազմակերպությունները չեն հասնում իրենց դրված նպատակներին: 1999 թվականին Fortune ամսագիրը, ցանկանալով պարզել մենեջերների անհաջողությունների պատճառները, հրապարակեց կազմակերպությունների ղեկավարության շրջանակներում անցկացրած իր հետազոտության արդյունքները: Պարզվեց, որ կազմակերպությունների միայն 10% է իրականացնում իր ռազմավարությունն ու հասնում դրված նպատակներին: Ընդ որում, անհաջողությունների մեծ մասի պատճառը ոչ թե ռազմավարական պլանների ցածր որակն է, այլ դրանց իրականացման ընթացքում տեղ գտած բազմաթիվ սխալները, առաջին հերթին ռազմավարական պլանների ու անձնակազմի ամենօրյա գործունեության անհամաձայնեցվածությունը:

Harvard Business School-ի հետազոտության տվյալների համաձայն Global 1000 ամսագրում ցուցակված համաշխարհային ընկերություններից 937-ում ռազմավարությունների իրականացման անհաջողությունների հիմնական պատճառները եղել են ներքոհիշյալները.
  1. կազմակերպությունների ռազմավարական նպատակների ոչ ճիշտ իրականացում - ռազմավարական պլանների կյանքի կոչման անհաջող ելքերի 97% ոչ ճիշտ իրականացման հետ է կապված,
  2. անձնակազմը չգիտի կամ չի կապում կազմակերպության ռազմավարական նպատակներն իր գործունեության հետ - անձնակազմի 93% չի կապում իր աշխատանքի արդյունքները կազմակերպության ռազմավարական նպատակների հետ,
  3. պլաններում և բյուջեներում ռեսուրսների բաշխումը կապ չունի կազմակերպության ռազմավարական նպատակների իրականացման հետ - ուսումնասիրված կազմակերպությունների 73%-ում հիմնական բյուջեն կապված է ամենօրյա գործունեության ապահովման խնդրի հետ, ոչ թե կազմակերպության նպատակների,
  4. գործունեության վերահսկողությունն ընդգրկում է բիզնեսի վարման համար կարևոր ոչ բոլոր ցուցանիշները - կազմակերպությունների կողմից կիրառվող արդյունավետության գնահատման ցուցանիշների միայն 15% է կապված ռազմավարական նպատակների հասնելու անհրաժեշտության հետ,
  5. անձնակազմի մոտիվացիոն համակարգն ուղղված է ընթացիկ ֆինանսական ցուցանիշների ապահովմանը - մենեջերների միայն 24% է շահադրդված իր գործունեությամբ ապահովել կազմակերպության ռազմավարական նպատակներին հասնելը,
  6. բիզնեսի զարգացման ծրագրերը հաշվի չեն առնում կազմակերպության ռազմավարության իրականացման գործոնը - ներֆիրմային զարգացման ծրագրերի միայն 18% է ուղղված կազմակերպության զարգացման ռազմավարության իրականացմանը: 
view 8893 | date 5.0/1 | date կառավարում, մենեջմենթ, ռազմավարական պլան, ռազմավարություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել