Շաբաթ, 21 Դեկ 24, 18:10

Կորպորատիվ կառավարումը տնտեսագիտության բնագավառ է, որը հետազոտում է այն, թե ինչես կարող են ընկերությունները` օգտագործելով ինստիտուցիոնալ կառուցվածքները, գործել ավելի արդյունավետ: Մեթիսեն

Գլխավոր » Հոդվածներ » Մենեջմենթ, կառավարում  

Ռազմավարական կառավարում
Մենեջմենթ, կառավարում | Հեղինակ` Գարիկ Դավթյան - W ArmEco | 06 Հնվ 14 12:22

Գլոբալացումը, ԳՏԱ-ը, միջավայրի փոփոխության արագացումը և այլ բազմաթիվ գործոններ գործարար միջավայրը դարձրին անորոշ և դժվար կանխատեսելի: Այս ամենի հետևանքով կազմակերպությունների միջև մրցակցությունը խստանում է և հաղթում է նա ով ավելի արագ է արձագանքում միջավայրի ազդակների փոփոխությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկում: Կազմակերպության ղեկավարներին անհրաժեշտ են արդյունավետ մեթոդներ և գործիքներ կազմակերպության համար մրցակցային առավելություններ ստեղծելու ու պահպանելու և հեռանկարային զարգացումն ապահովելու համար: Որպես այդպիսին հանդես է գալիս արդեն իսկ ակադեմիական գիտություն դարձած` ռազմավարական կառավարումը: Որպես ակադեմիական գիտություն ռազմավարական կառավարումը սկսեց ձևավորվել 1974թ. Ռիչարդ Ռումելտի "Ռազմավարություն, կառուցվածք և արդյունքներ” գրքի հրապարակմամբ: Ռազմավարական կառավարման զարգացման և ձևավորման գործընթացում հաջորդ մեծ ներդրումն իրականացրել է Մայքլ Պորտերը իր` "Մրցակցային ռազմավարություն”, գրքով, որը լույս տեսավ 1980թ.:
Դեռևս ռազմավարական կառավարման միանշանակ և բավարար սահմանում գոյություն չունի, քանի որ այն երիտասարդ գիտություն է և ընդգրկում է գործարարության ժամանակակից կառավարման բարդ գործընթացներ: Տարբեր հեղինակներ տարբեր սահմանումներ են տալիս և յուրովի են մեկնաբանում, ընդգծելով ռազմավարական կառավարման այս կամ այն կողմը:
Այսպես`Շենդելը և Հատտեն տալիս են հետևյալ սահմանումը.
"Ռազմավարական կառավարումը կազմակերպության և նրա շրջակա միջավայրի փոխազդեցության որոշման գործընթացն է, որն արտահայտվում է ընտրված նպատակների իրացմամբ և գործունեության արդյունավետ պալանին համապատասխան`կազմակերպության ռեսուրսների բաշխման միջոցով, անհրաժեշտ արդյունքի ապահովմամբ”:
Թոմսոնը և Ստրիկլենդը համարում են, որ` "ռազմավարական կառավարումը գործընթաց է, որի միջոցով մենեջերները սահմանում են կազմակերպության զարգացման երկարաժամկետ ուղղությունները, նպատակները, վերջիններիս իրացման ռազմավարությունները`հաշվառելով արտաքին ու ներքին միջավայրերի հնարավոր իրավիճակները, և իրագործում են գործունեության ընտրված պլանը”:
Ռազմավարական կառավարմանը մի փոքր այլ սահմանում են տալիս Սմիթը, Արնոլդը և Բիզզելը: Այն է`"ռազմավարական կառավարումն արտաքին միջավայրի գնահատման, կազմակերպության նպատակների սահմանման, որոշումների ընդունման, վերջիններիս իրացման ու վերահսկման և կազմակերպության արտաքին միջավայրի ներկա ու ապագա իրավիճակներում նպատակների իրացմանն ուղղված գործընթաց է”:
Ամփոփելով վերը շարադրվածը ռազմավարական կառավարումը կարելի է սահմանել հետևյալ կերպ.
"Ռազմավարական կառավարումը կազմակերպության նպատակների ու խնդիրների սահմանմանը, կազմակերպության ու արտաքին միջավայրի միջև որոշակի փոխհարաբերությունների պահպանմանն ուղղված կառավարչական գործունեություն է, որը հնարավորություն է տալիս կազմակերպությանը հասնել իր նպատակներին և զգայուն լինել արտաքին ու ներքին միջավայրերի ազդակներին”:
Ռազմավարական կառավարման առաջնային տարրերից է` ռազմավարությունը: Ռազմավարություն բառն առաջացել է հունարեն`strategos,թարգմանությամբ նշանակում է մարտ վարելու արվեստ, բառից, որն ունի զինվորական ծագում: Ինչպես և ռազմավարական կառավարումը ռազմավարությունը նույնպես չունի միասնական և բավարար սահմանումներ:
Ստեյները և Մայերը ռազմավարությունը բնորոշում են որպես կազմակերպության առաքելության, նպատակների, քաղաքականությունների, ծրագրերի ձևավորման և իրացման մեթոդների ամբողջություն:
Համաձայն Ստրիկլենդի`ռազմավարությունը մրցակցության և բիզնեսի կազմակերպման կոմբինացված մեթոդ է, որն ուղղված է հաճախորդների պահանջմունքների բավարարմանը և կազմակերպական նպատակների իրացմանը:
Ռազմավարության առավել ամբողջական սահմանում է տրվում Վ.Դ.Մարկովայի և Ս.Ա.Կուզնեցովայի" Ռազմավարական կառավարում”գրքում: Այն է `
"Ռազմավարությունը գործունեության գլխավոր ծրագիր է, որը հիմնական նպատակներին հասնելու համար բացահայտում է խնդիրների և ռեսուրսների նախապատվությունը”:
Ամփոփելով, ռազմավարությունը կարելի է բնորոշել որպես կազմակերպության բոլոր ռեսուրսների փոխազդեցության մոդել, որը կազմակերպությանը հնարավորություն է տալիս արդյունավետ իրացնել իր առաքելությունը և կայուն մրցակցային առավելություններ ապահովել:
Ներկայումս կազմակերպություններում ռազմավարական կառավարման և գործուն ռազմավարության առկայությունը դարձել է կենսական պահանջ և մրցակցային պայքարում հաղթելու գրավական:


Աղբյուր: http://davtyan.pro/hy/articles/articles-am/strategia-am/86-strategic-managment.html
view 18823 | date 3.0/2 | date ռազմավարություն, կառավարում

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել