Կիրակի, 22 Դեկ 24, 06:30

Հետապնդելով իր սեփական շահերը անհատն ավելի գործուն ձևով է ծառայում հասարակության շահերին, քան այն դեպքում, երբ գիտակցաբար է ձգտում այդ անել: Ադամ Սմիթ

Գլխավոր » Բլոգեր » Հասարակություն » Գեղեցկուհին և կապիկը` Կլաուդիա Մորի և Ադրիանո Չելենտանո
Գեղեցկուհին և կապիկը` Կլաուդիա Մորի և Ադրիանո Չելենտանո
Հասարակություն | Բլոգգեր` aniko88 | 14 Հնվ 13 16:38

Գեղեցկուհին և կապիկը` Կլաուդիա Մորի և Ադրիանո Չելենտանո
Ամեն ինչ սկսվեց 1963-ի հունվարին "Տարօրինակ տիպը" ֆիլմի նկարահանման հրապարակում...
18-ամյա գեղեցկուհի Կլաուդիա Մորին արեց հնարավորինս, որ ստանար այս ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը. հետապնդում էր ռեժիսոր Ֆուլչիին, օգտագործում անձնական կապերը, անգամ գործի էր դրել սեփական հմայքը: Ի վերջո, Ֆուլչին տեղի տվեց: Շուտով լուծվեց նաև գլխավոր դերակատարի հարցը: Ռեժիսորի հետ առաջին հանդիպմանը Չելենտանոն ներկայացավ կեղտոտ վերնաշապիկով, մինչև աչքերը քաշած սև գլխարկով և կիթառը թևի տակ: "Դու ո՞վ ես",- հարցրեց Ֆուլչիին: "Ես Աստծո երկրպագուն եմ, եկել եմ երկիր` նրա շահերը պաշտպանելու",- լուրջ պատասխանեց Չելենտանոն: "Սա հենց իմ ուզած տիպն է",- բղավեց ռեժիսորը:

Նկարահանումների առաջին օրը Կլաուդիան ներկայացավ ուշացումով: "Ես նրան պաշտում են",- ականջին շշնջաց աշխատակցուհիներից մեկը`գլխով ցույց տալով աթոռին կապիկի նման նստած տղային: Կլաուդիան թոթվեց ուսերը. "Մի՞թե գլխավոր դերը վստահվել է այս կապիկին": Սակայն մեկ ժամ անց նա այլ կերպ էր մտածում... ընդմիջման ժամանակ զույգն արդեն սուրճի սեղանի շուրջ բամբասում էր մյուս դերասաններից, իսկ քիչ ավելի ուշ` երկար համբուրվում հանդերձասենյակում:

Մեկ տարի անց նրանք ամուսնացան: Հարսանիքն ինքնին կարող էր հաջողված կատակերգության սցենար հանդիսանալ: Աներես լրագրողներից ազատվելու համար որոշվել էր հարսանեկան արարողությունը սկսել գիշերվա ժամը 3-ին: Հյուրերը սեղանների շուրջ ննջում էին: Փեսացուի գլուխն ահավոր ցավում էր: Եկեղեցի գնալուց առաջ սիրահարները վիճեցին... հարսնացուին դուր չէր եկել փեսացուի փողկապը: Ի դեպ, հարսանիքից հետո Չելենտանոյի իմիջով սկսեց զբաղվել հենց Կլաուդիան: Այսուհետ Ադրիանոն պետք է հագնվեր ավելի անճաշակ, բայց աչքի ընկնող հագուստներ: Բարձրաշխարհիկ երեկույթներին նա հայտնվում էր ճչացող գույների վերնաշապիկներով, բարձրակրունկ երկարաճիտ կոշիկներով: Յուրօրինակ ոճ ձեռք բերելու համար Չելենտանոն ստեղծում էր սկանդալային իրավիճակներ: Օրինակ` մի անգամ Հռոմի կենտրոնում արհեստականորեն մեքենաների խցանում առաջացրեց. արգելակեց մեքենան խճուղու կենտրոնում, դուրս եկավ, և... սկսեց միայնակ վալս պարել: Ավելի ուշ ոստիկանությունում խոստովանեց, թե փորձում էր նոր ֆիլմի դրվագներից մեկը: Եվ զարմանալի էր, որ շուտով էկրան բարձրացած նոր ֆիլմի տոմսերը մեկ օրում սպառվեցին. բոլորն ուզում էին տեսնել, թե ինչպես է պարելու "տարօրինակ Չելենտանոն": Գովազդային հաջորդ հնարքը եղավ "ինքնասպանության" բեմականացումը: Ադրիանոն, առանց որևէ լուրջ պատճառի, պառկեց գնացքի գծերին: Լրագրողները շրջապատել էին կնոջը` փորձելով իմանալ ինքնասպանության քայլի դիմելու դրդապատճառները: Վերջինս արցունքոտ աչքերով համոզում էր ամուսնուն ետ կանգնել նման խելահեղ արարքից: Սակայն հենց լսվեց մոտեցող գնացքի ձայնը, Չելենտանոն միանգամից վեր թռավ տեղից և արտասվելով նետվեց կնոջ գիրկը...

"Ես խենթանալու չափ սիրում եմ նրան,- հարցազրույցներից մեկում ասել է Ադրիանոն,- ես մշտապես սիրահարված եմ, բայց ինձ թվում է, որ նա ինձ այնքան էլ շատ չի սիրում, և այդ մտքից անտանելի տառապում եմ:' Ես պետք է ամեն վայրկյան համոզված լինեմ, որ աշխարհում կա մի կին, որին պետք եմ: Կարող եմ հանգիստ ապրել առանց երկրպագուների, փառքի և հաջողության: Ի տարբերություն իմ գործընկերների` ես իմ արվեստով ընդամենը փող եմ վաստակում ապրելու համար:"

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 7478 | date 5.0/2 | date Աստղեր, երջանիկ զույգ, Ադրիանո Չելենտանո, սիրավեպ, կինո, ամուսնություն, մարդիկ, հարաբերություններ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել