Հայազգի աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ավետիք Աբրահամյանը (առավել հայտնի Արթուր Աբրահամ ռինգային անվամբ, անգլ.՝ Arthur Abraham, ծնվ.` փետրվարի 20, 1980թ.), Գերմանիայում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է։
2005-2009թթ. եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն` կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։ 2009-ից հանդես է գալիս գերմիջին քաշում։ 2009թ.-ի ավարտին The Ring ամսագիրը Աբրահամին դասակարգել է՝ որպես աշխարհի #14 լավագույն բռնցքամարտիկ: Արթուր Աբրահամը մասնակցել է Super Six World Boxing Classic մրցաշարին, որը մրցույթ էր երկրորդ միջին քաշային դիվիզիոնում WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Մրցաշարի խմբակային փուլի առաջին մարտում Աբրահամը նոկաուտով պարտության մատնեց Ջերմեյն Թեյլորին, սակայն անզգուշությամբ որակազրկվեց Անդրե Դիրելի հետ մարտում:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է