Հնդկացի Ֆերոզ Ուն Դիր Միրը պնդում է, որ նա աշխարհի ամենատարեց մարդն է: Որպես ապացույց դրա նա ներկայացնում է իր ծննդյան վկայագիրը, որտեղ նշված է 10.03.1872 թվական: Պաշտոնապես ամենատարեց մարդը աշխարհում ճանաչվել է ճապոնուհի Միկաօ Օկաոն, ով այժմ 115 տարեկան է: Եթե Ֆերոզ Ուն դիր Միրիի տարիքը հստակ ապացուցվի, ապա նա միանշանակ ռեկորդ սահմանելով կանցնի և′ ճապոնուհուն, և′ մնացած մյուս թեկնածուներին, որոնց թվին են դասվում նաև ֆրանսուհի Ժաննա Կալմետը, ով ապրել է 122 տարի: Հնդկացի Ֆերոզ Ուն Դիրը Միրը ամուսնացած է` նրա կին 80 տարեկան է: Չնայած նրա ֆանտաստիկ տարիքին նա կարողանում է քայլել, բայց շատ անգամ նրան օգնում են իր հարազատները: Նա նաև մի փոքր տեսնում է իր աջ աչքով, իսկ խոսելու հետ ընդհանրապես խնդիրներ չունի: Ծերունին սիրում է խոսել իր երկար կյանքի պատմությունից: Միրը պատմում է, թե ինչպես շարունակեց իր հոր հետքերով՝ դառնալով առևտրական զբաղվում էր մրգի և բանջարեղենի վաճառքով: 1890 թվականին նա առաջին անգամ ամուսնացավ իր առաջին կնոջ հետ և ապրեց նրա հետ մինչ կնոջ մահը՝ 1900 թվականը: