Քաղաքակրթության ճշմարիտ ցուցանիշը ոչ հարստության ու կրթության մակարդակն է, ոչ քաղաքների մեծությունը, ոչ բերքի առատությունը, այլ երկրի դաստիարակված մարդու պատկերը: Էմերսոն
Ի՞նչ անել, երբ քաղաքապետի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչներից ոչ ոք այդ պաշտոնին արժանի չէ: ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի Տալկիտնա քաղաքում գտել են լուծումը: Այնտեղի բնակիչները 1997 թվականից սկսած առաջարկում են իրենց թեկնածուին, որը կատու է: Ինչպես ցանկացած իրեն հարգող քաղաքական գործիչ, Սթաբս անունով կատուն նույնպես ունի իր ֆեյսբուքյան էջը, որտեղ ընկերների քանակը ուղիղ համեմատական է քաղաքի բնակիչների թվին: Իսկ չորքոտանի քաղաքապետից օգուտները քիչ չեն: Նախ, նրա շնորհիվ քաղաք են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ տեսնելու, թե ինչպես է շեկլիկ պաշտոնյան փռվում քաղաքապետարանի փափուկ բազմոցների վրա: Բացի այդ, մինչև հիմա նա ոչ ոքի չի հիասթափեցրել և երբեք կաշառք չի վերցրել: