Կիրակի, 22 Դեկ 24, 09:17

Պետական կրթությունը կօգնի ձեզ գոյատևել: Ինքնակրթությունը՝ կօգնի ձեզ հաջողության հասնել: Ջիմ Ռոն

Գլխավոր » Բլոգեր » Մտորումներ » Մերիլին Մոնրո. խոստովանություն
Մերիլին Մոնրո. խոստովանություն
Մտորումներ | Բլոգգեր` ArmEco | 20 Փետր 13 20:02

Մերիլին Մոնրո. խոստովանություն
Այն Հոլիվուդը, որ ես ճանաչեցի, անհաջողակների քաղաք է: Գրեթե բոլորը, ում հանդիպում էի, տառապում էին կամ քաղցից կամ ինքնասպանություն գործելու աներես մտքերից:

Մենակ եմ սենյակում, բայց մխիթարում եմ ինձ` քաղցը լավ է կազմվածքի համար, չկա ավելի գեղեցիկ բան, քան` տափակ փորը: Մենակ, մերկ ոտքերով, դատարկ ստամոքսով նստած արտասանում եմ` "Ու՞մ համար է այս ամենը...": Գիշերը կամաց իջնում է Հոլիվուդի վրա: Այս քաղաքում, հավանաբար, հազարավոր ինձ նման միայնակ աղջիկներ կան, որոնք երազում են կինոաստղեր դառնալ: Բայց ի՞նչ գործ ունեմ ես նրանց հետ: Իմ երազներն անպայման կիրականան: Ես դրան հաստատ հավատում եմ: Կինոդերասանուհի դառնալու իմ երազանքները գուրգուրում էի հոգուս խորքում միայնակ:

Եվ հանկարծ` հաջողություն:

Կինոստուդիայի տնօրինությունն ավելի զարմացած էր այդ հաջողության համար, քան ես: Նրանք ինձ երկար չարչարեցին. հրավիրում էին տարբեր տեղեր` ժամանակ անցկացնելու երիտասարդ, շիկահեր, գեղեցիկ կազմվածքով աղջկա հետ, բայց չէին օգնում աշխատանք ճարելուն: Նստում էի նրանց լիմուզինները և գնում էի շքեղ ռեստորաններ, որտեղ, որպես կանոն, ուտում էի չորսի փոխարենէ աշխատելով փոխհատուցել շաբաթվա ընթացքում աղքատիկ խորտկարաններում կերած անհամ կերակուրների համը: Գնում էի նրանց շքեղ կացարաններ, ուր սուսուփուս նստում էի ամբողջ երեկոն, մինչ նրանք խաղում էին ռամս կամ պոկեր: Բայց երբեք ինձ ազատ չեմ զգացել նրանց տներում և ռեստորաններում: Շքեղության մեջ իմ հագուստը չափից ավելի խեղճ էր երևում: Ուզում էին ինձ գայթակղեցնել, որն իրենց համար սովորական բան էր, իսկ ես չէի ենթարկվում գայթակղությանը:

Իսկ այժմ բոլոր թերթերն ու ամսագրերը հոդվածներ են գրում իմ մասին, զետեղում իմ լուսանկարները: Հարցազրույցների ժամանակ ես կեղծ բաներ էի պատմում իմ հոր ու մոր մասին. իբր մայրս մեռել է, իսկ հայրս Եվրոպայում է: Ես ստում էի: Չէ՞ որ ամոթ էր խոստովանելը, որ մայրս գժվել է, որ ես ապօրինի ծնունդ եմ և երբեք չեմ լսել հորս ձայնը: Ի վերջո, ես հրաժարվեցի այդ բոլոր ստերից և մեծ գոհունակությամբ տեսա, որ թերթերն ու ամսագրերը ըմբռնումով մոտեցան նոր խոստովանությանս: Հասարակությունն արդեն ինձ սիրում և գնահատում էր:

Ինձ խիստ հարկավոր էր 50 դոլար, և ես նկարահանվեցի մերկ: Սարսափով սպասում էի իմ թեթևամտության հետևանքներին: Հավատացած էի, որ շուտով կինոստուդիան, մամուլը և հանդիսականները երես կթեքեն ինձանից, որ ես չեմ ապրի այդպիսի "մեղքից" հետո: Փառք Աստծո, նկարն ընդունեցին ոչ որպես անամոթություն: Հարյուր հազարավոր նամակներ եկան ստուդիա: Ինձ հասցեագրվող թղթակցության քանակն ի վերջո տնօրինությանը ստիպեց ընդունել իմ գոյությունը:

Երբ հափշտակված ես միայն մի երազանքով, հեշտ է այն իրականացնել: Ես աշխատում էի առանց հանգստանալու: Ես գիտեի, որ վերջապես ինձ մեծ դեր կտան: Ուր որ է գովազդը կվերածվի գործի: Աշխատանքին տրամադրում էի 12-14 ժամ. գորհոգնած էի, նույնիսկ` ընկճված: Թվում էր, թե ինձ համար աշխարհը կորցրել է իր գույները: Բայց և այնպես ես դժբախտ չէի և գիշերները չէի անցկացնում հուսահատության ու արցունքների մեջ: Իրականում, ամբողջովին նվիրվելով աշխատանքին, որպեսզի առաջադիմեմ, ես մոռանում էի ապրել: Ինձ այլևս ոչինչ չէր ուրախացնում: Ես այլևս ոչ ոքի և ոչինչ չէի սիրում... ինձ մնում էր միայն իմ ծնունդ առնող փառքը:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5840 | date 5.0/4 | date խոստովանություն, Աստղեր, մտորումներ, Մերիլին Մոնրո, կինո, երազանքներ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել