Շաբաթ, 21 Դեկ 24, 17:27

Սովորեք առանձնացնել կարևորը ոչ կարևորից: Շատ մարդիկ չեն հասնում հաջողության միայն այն պատճառով, որ չափից ավելի մեծ կարևորություն են տալիս մանրուքներին:

Գլխավոր » Հոդվածներ » Մարքեթինգ և վաճառք  

Coca-Cola-ի ստեղծման պատմությունը
Մարքեթինգ և վաճառք | Հեղինակ` Lilit Harutyunyan - E 770d92 | 26 Մարտ 13 19:04

Coca-Cola-ի պատմությունը սկսվել է 1886-ից Ատլանտայում (ԱՄՆ): Դեղագործ Ջոն Պեմբեռտոնը ցանկանալով գտնել նոր դեղամիջոց գլխացավի դեմ, ի հյատ բերեց նոր խմելիքի խտանյութ, որը հետագայում դարձավ հայտնի Coca-Cola-ն:
Խտանյութը արագ հայտնվեց վաճառքում և սկսեց վաճառվել 5 ցենտով մեկ բաժակի դիմաց: Շուտով այն խառնվեց գազով հարուստ ջրով, որն առավել պահանջարկ ունեցավ: Coca-Cola-ի անվանումը մտածեց դեղագործի հաշվապահ Ֆրենկ Ռոբինսոնը: 1988-ին Պեմբեռտոնը վաճառեց այն գործընկերներին:
Իռլանդացի էմիգրանտ, ձեռնարկչատիրական հմտություններին գերազանց տիրապետող Ազա Կենդլերը Պեմբեռտոնի այրի կնոջից գնում է Coca-Cola-ի ռեցեպտը 2300 դոլլարով և 1993-ին հիմնում „The Coca-Cola Company”-ին` 100 000 դոլլար կապիտալով և գրանցում Coca-Cola հայտնի նշանը:
Եթե Պեմբեռտոնը համարվում է խմիչքի նախահայրը, ապա Կենդլերը` ֆիրմայինը: Վերջինս սկսեց իր գործունեությունը հայտնի ռեկլամով, որը դարձավ ֆիրմայի լոզունգը` „Խմեք Coca-Cola` hիասքանչ և թարմացնող" (Delicious and Refreshing):
Ֆիրման սկսեց իր գործունեությունը ձևավորելով իրացման բաժին: Ազան ընդգրկեց երիտասարդ, նախաձեռնող մարդկանց: Բայց քանի որ լոգոն ռեկլամելով ոչինչ չէր ստացվի, սկսվեց նաև փոստով ուղարկվել անվճար խմիչք ստանալու կտրոններ կամ ապրանքանշանով հուշանշաներ (սուվենիրներ):
Coca-Colan ընդլայնվում էր շատ արագ: Հուշանշանների (սուվենիրների) արտադրությունը բերեց աննախադեպ հաջողության: Խմիչքի լոգոն սկսեց հայտնվել տարբեր ժուռնալներում, հսկայական պլակատներում, տարբեր ապրանքների վրա: Այն ռեկլամում էին հայտնի դերասաներ և մարզիկներ: 1894-ին սկսվում է այն թողարկվել շշերով: 1895-ին ֆիրմայի արտադրանքը գրավել էր ամբողջ Ամերիկան:
1899-ին Բեն Թոմասը և Ժոզեֆ Ուայթխեդը ստանում են Կենդլերից լցնելու և վաճառելու առաջին իրավունքը, որով և հիմք է դրվում ֆիրմայի կողմից ֆրանչայզինգային գործունեությանը: Հաջորդ 20 տարիների ընթացքում գործարանների թիվը հասնում է 1000-ի, որից տեղական ձեռնարկատերերինը 95%-ը:
1902-ին ի հայտ է գալիս ֆիրմայի առաջին և գլխավոր մրցակիցը` Pepsi-Cola-ն:
1906-ին ֆիրման դուրս է գալիս արտասհամնյան շուկա, ստեղծելով Կուբայում և Պանամայում գործարաններ: 1915-ին մշակվում է Coca-Cola-ի հայտնի կոնտուրային շիշը, որի նպատակն էր կանխել սև շուկայում նրա կրկնումը:
1919-ին ֆիրման թողարկում է առաջին բաժնեթղթերը և դուրս բերում Նյու-Յորքյան բորսա: Կենդլերը վաճառում է ֆիրման 25 մլն դոլլարով: Ղեկավարման փաթեթը ձեռք է բերում Ատլանտյան բանկիր Էռնստ Վուդրաֆը: 1920-ին Ֆիրման դուրս է գալիս Եվրոպա` հիմնելով գործարան Ֆրանսիայում:
1923-ին ֆիրման սկսում է գլխավորել Ռոբերտ Վուդրաֆը, որը հաջողությամբ իրականացնում է 60 տարի: Նոր նախագահը հիմնական շեշտը դնում է ապրանքի որակի վրա: Նա ձևավորում է „Coca-Cola Export Corporation”-ը, որի հիմնական նպատակն է դառնում բիզնեսի զարգացումը արտասահմանում: Նախագահը ստանդարտացնում է արտադրությունը: 1927-ին ֆիրման առաջինը սկսում է ռեկլամը ռադիոյով:
1928-ին Coca-Cola-ն հովանավորում է Ամստերդամում անցկացվող Օլիմպիական խաղերը և սկսած այդ օրվանից համարվում օլիմպիադաների հիմնական խմիչքը և աջակիցը: 1929-ին ֆիրման իրականացնում է հիանալի նախագիծ, խանութներում հայտնվում են սառնարաներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում խմիչքը վաճառել սառեցված վիճակում:
1931-ին նկարիչ Խեդոն Սանդբլոմը պատվեր է ստանում ֆիրմայից ներկայաց նոր ռեկլամ Սանտա-Կլաուսի հետ միասին: Նկարիչը բնօրինակ է ընդունում իրե և այ դօրվանից կամիր և սպիտակ գույներով Սանտա-Կլաուսը շրջում է ամբողջ աշխարհով` ռեկլամելով Coca-Cola-ն:
1941-1945-ը Coca-Cola-ն „մեկնում է" պատերազմ: Որտեղ որ հայտնվում են ամերիկյան զինվորները, նրանց ուղեկցում է հայրենական խմիչքը: Ընդհանուր պատերազմի ընթացքում իրացվում է 5 մլն շիշ խմիչք:
1958-ին Coca-Cola-ն ներկայացնում է Fanta-ն, իսկ 1961-ին Sprite-ը: 1960-ից սկսած ֆիրման առաջարկում է իր խմիչքը նաև թիթեղյա տարաներում, իսկ 1977-ից պոլիէթիլենային շշերում:
1982-ին Coca-Cola-ն թողարկում է „Diet Coke"-ն, որի անվանումը տարբերվում է ֆիրմայի ավանդականից: Ապրանքը շատ շուտով հաջողության է հասնում դիետիկ խմիչքների շուկայում, իսկ վաճառքը անցնում արդեն 14 տարի գոյություն ունեցող „Diet pepsi"-ին: Հաջորդ ամեն տարի նոր ապրանքի վաճառքի աճը կազմում է 30%, իսկ 1990-ին այն հասնում ամբողջ ոչ ալկահոլային խմիչքների շուկայի 11%-ին: Արդյունքում ապրանքի տարեկան վաճառքը կազմում է 3 մլրդ դոլլար:
Ֆիրման խորը վերլուծության ենթարկելով դիետիկ խմիչքների շուկան, ի հայտ է բերում, որ այն վերջին 10 տարիների ընթացքում աննախադեպ աճ է ունեցել` տարեկան 10%: Ի հակակշիռ սրան, շաքար պարունակող cola-ն մնացել է նույնը: Ֆիրմայի կողմից առաջարկվող „Tab" տեսակի դիետիկ խմիչքը նախատեսվում էր միայն կանանց համար, իսկ տղամարդիկ դուրս էին մնում այս շուկայից: Նոր Diet Coke-ն սկսեցին ռեկլամել հայտնի մարզիկներ, Հոլիվուդյան աստղեր: Հաջողությունը իրեն սպսացնել չտվեց:
Այսօր վերազգային Coca-Cola ֆիրման ունի 11 խոշորագույն ենթաֆիրմաներ (բոտլեռներ), որոնք գործում են մի քանի երկրներում: Դրանք են Coca-Cola Enterprises Inc, Coca-Cola Amatil Ltd., Cola Helenic Botling Company և այլն: Այսօր առկա են 200 տեսակի խմիչքներ, սակայն երեք հիմնականին պատկանում են ամբողջի 80%-ը: Միայն Fanta-ն ունի 70 տարատեսակներ:
Վերջին հարցումների արդյունքում, Coca-Cola-ի նշանը համարվում է աշխարհում ամենահայտնին: Նրա լոգոն գիտեն աշխարհի բնակչության 98%-ը և այն վաճառվում է 200-ից ավելի երկրներում: Ամեն օր աշխարհում վաճառվում է 1 մլրդ միավոր ապրանք:
view 10080 | date 3.0/2 | date տնտեսություն, բիզնես, Coca-Cola, ստեղծման պատմություն, Կոկա-Կոլա, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել