Շաբաթ, 21 Դեկ 24, 15:46

Նորմալ տնտեսական համակարգը գործում է ինքնուրույն: Իր ընթացիկ գործառնություններում այն չունի կենտրոնացված հսկողություն, և կարիք չունի կենտրոնացված ստուգման: Ա. Սոլթեր

Գլխավոր » Հոդվածներ » Բիզնես և տնտեսություն  

Որ երկրներում եկամտահարկ չեն վճարում
Բիզնես և տնտեսություն | Հեղինակ` Lilit Harutyunyan 770d92 | 31 Հնվ 13 12:43

Եկամտահարկը պետության եկամուտների կարևոր աղբյուրներից մեկն է ամբողջ աշխարհում: Ամերիկացի գիտնական և նշանավոր քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը դեռևս 18-րդ դարի վերջերին արտահայտել է հետևյալ հետաքրքիր միտքը. "Այս աշխարհում անխուսափելի են միայն երկու բան` մահը և հարկերը": Հարկերն առաջացել են պետության հետ մեկտեղ և հասարակության գործունեության հավիտենական ուղեկիցներն են: Այնուհանդերձ, զարմանալի է, բայց իրողություն, որ ներկայում կան երկրներ, որտեղ գոյություն չունի եկամտահարկ, իսկ առանձին դեպքերում` նաև շահութահարկ: Հավանաբար, շատերին կհետաքրքրի, թե որոնք են այդ երկրները, ուստի համառոտակի անդրադառնանք դրանց:

1. Արաբական Միացյալ Էմիրությունները աշխարհի հարուստ երկրներից է` բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 48,2 հազար դոլար ցուցանիշով, որտեղ չի կիրառվում ոչ եկամտահարկ, ոչ էլ կապիտալի հավելաճի նկատմամբ հարկ: Համարվելով աշխարհի նավթ արտահանող երրորդ խոշորագույն երկիրը` եկամտահարկի փոխարեն 55 % հարկ է գանձում նավթային կորպորացիաներից: Նավթային եկամուտները կազմում են երկրի բյուջեի 80%-ը: Արտասահմանյան բանկերը վճարում են 20% հարկ: ԱՄԷ-ի բնակիչները վճարում են միայն 5% սոցիալական ապահովագրության հարկ` եկամտից: Գործատուները վճարում են 12,5% սոցիալական ապահովագրության
և կենսաթոշակային հարկ:

2. Քաթարը, ունենալով գազի հսկայական պաշարներ, դարձել է աշխարհի ամենահարուստ երկիրը` բնակչության մեկ շնչին ընկնող 88 հազ. դոլար ՀՆԱ-ի ցուցանիշով: Գազի պաշարներով Քաթարը աշխարհի երրորդ երկիրն է: Երկրում բացակայում է նաև եկամտահարկը դիվիդենտների, ռոյալթիի, կապիտալի հավելաճի և մասնավոր սեփականության նկատմամբ: Այնուհանդերձ, Քաթարի քաղաքացիները պարտավոր են վճարել 5% սոցիալական հարկ, իսկ գործատուները` 10%: Ներմուծվող ապրանքներից գանձվում է 5 % հարկ:

3. Օմանը, ինչպես և Մերձավոր Արևելքի մյուս երկրները, հիմնական եկամուտն ստանում են նավթի վաճառքից: Նավթային եկամուտների ամսական ծավալը գերազանցում է 8 մլրդ դոլարը, որը երկրին հնարավորություն է տալիս ապրել առանց եկամտահարկի և կապիտալի հավելաճի նկատմամբ հարկի: Օմանի քաղաքացիները պարտավոր են միայն 6,5 % սոցիալական ապահովագրության հարկ վճարել իրենց աշխատավարձից: Նաև 3% տուրք վճարվում է գույքի առք ու վաճառքի դեպքում:

4. Քուվեյթը, որպես նավթ արտահանող աշխարհի վեցերորդ խոշոր երկիրը, իր բյուջեն 95%-ով լրացնում է նավթային ռենտայից: Երկրում եկամտահարկ չկա, սակայն քուվեյթցիները աշխատավարձից 7,5% ապագա կենսաթոշակային և սոցիալական պաշտպանվածության հարկ են վճարում, իսկ գործատուները վճարում են 11%: Հետաքրքրության համար նշենք նաև, որ քուվեյթցիների միայն 7 %-ն է աշխատում տնտեսության մասնավոր հատվածում, այսինքն` նավթարդյունահանման ոլորտում հիմնականում զբաղված է ներգաղթյալ աշխատուժը:

5. Բահրեյնը նույնպես չի կիրառում եկամտահարկ, սակայն պետական բյուջեի եկամուտների 70 %-ը ապահովվում է նավթային ռեսուրսի հաշվին: Քաղաքացիների սոցիալական պաշտպանության հարկը 7 % է, իսկ գործարարներինը` 12 %: Անշարժ գույքի հետ կապված գործարքներից գանձվում է 3 %: Քաղաքացիություն չունեցողները բնակարանի վարձակալության համար 10 % են վճարում:

6. Կայմանյան կղզիները հայտնի օֆշորային գոտի է: Այստեղ չկա սոցիալական պաշտպանության համակարգ, հետևաբար այդ նպատակով հարկեր չեն գանձվում: Այնուհանդերձ, գործարարները պարտավոր են բանվորներին որոշակի վճարներ տալ նրանց ապագա կենսաթոշակի համար: Ներմուծվող ապրանքների համար պետությունը գանձում է 25% հարկ:

7. Բերմուդյան կղզիները ոչ միայն օֆշորային գոտիներից, այլև աշխարհի ամենաթանկ վայրերից մեկն է, որտեղ բավականին բարձր է նաև "կյանքի արժեքը" կամ ապրուստը: Երկրում շահութահարկ չեն վճարում, սակայն գործատուները բանվորների աշխատավարձի առաջին 750 դոլարի համար կառավարությանն են վճարում 16%, իսկ բանվորները շաբաթական 30 դոլար են վճարում սոցիալական ապահովության համար: Կառավարությունը գանձում է նաև հողի վարձակալական վճար` նրա արժեքի 19%-ի չափով: Գույքահարկը կազմում է 5-20%` կախված դրա արժեքից: Մաքսատուրքը կազմում է 25% և կառավարության եկամտի հիմնական աղբյուրն է: Բնակչության 20%-ը արտասահմանցիներ են և 10-ամյա աշխատանքի թույլտվության համար նրանք պետք է վճարեն 20 հազ. դոլար:

8. Բահամյան կղզիները այն երկրներից է, որը մեծապես կախված է օֆշորային դրամական ներդրումներից և զբոսաշրջությունից: Պետական եկամուտների մոտավորապես 70%-ը գոյանում է ներմուծվող ապրանքների մաքսատուրքերից: Չնայած եկամտահարկի բացակայությանը, աշխատողներն իրենց աշխատավարձի 3,9 %-ը, սակայն տարեկան առավելագույնը մինչև 26 հազար դոլար, պետք է վճարեն սոցիալական ապահովագրության համակարգին: Գործատուները նույնպես պետք է սոցիալական համակարգին իրենց ներդրումն ունենան աշխատողի աշխատավարձի 5,9% գումարի չափով, իսկ ինքնազբաղված անձանցից գանձվում է 8,8%: Գույքահարկը երկրում կազմում է 1%:
view 7011 | date 5.0/2 | date օֆշորային տարածքներ, տնտեսություն, եկամտահարկ, հարկեր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել