Ներկայումս ՀՀ-ում ձևավորված արժեթղթերի շուկան իր բովանդակությամբ և ծավալներով չի բավարարում տնտեսության կարիքներին: Դա հատկապես վերաբերում է կորպորատիվ արժեթղթերի շուկային, որն անբավարար արդյունավետությամբ է իրականցնում ազատ դրամական միջոցներ ներգրավելու և դրանք տնտեսության իրական հատվածում ներդրումների վերափոխելու իր առանցքային գործառույթը:
ՀՀ-ում շրջանառության մեջ կարող են դրվել հետևյալ հիմնական ձևերի բաժնետոմսերը՝
- անվանական և ըստ ներկայացնողի
- ազատ կամ սահմանափակ շրջանառության իրավունքով,
- սովորական և արտոնյալ:
Ներկայումս արժեթղթերի շուկայում շրջանառության մեջ են գտնվում հիմնականում անվանական բաժնետոմսերը, ընդ որում դրանց գերակշիռ մասը թողարկվել է պետական ձեռնարկությունների մասնավորեցման հետևանքով: Հայաստանյան արժեթղթերի շուկայում շրջանառվող կորպորատիվ արժեթղթերից են միայն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը:
• 2007թ.-ի հունվար ամսին ՀՖԲ-ում կորպորատիվ պարտատոմսերով գործարքներ չեն կնքվել: Նախորդ ամսին 2006թ.-ի դեկտեմբեր լրացել էր ՙՀայէկոնոմբանկ՚ ԲԲԸ-ի կողմից թողարկվածկորպորատիվ պարտատոմսերի (Armex: HEZBB1) շրջանառության ժամկետը, որոնցով 2006 թվականի ընթացքում կնքվել է 47 գործարք` 477,144,760 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: 2007 թվականի հունվար ամսին շրջանառության մեջ են եղել ՀՖԲ-ում 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ցուցակված` "Կասկադ-Կրեդիտ" ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի կողմից թողարկված` 365 օր մարման ժամկետով, 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը (Armex: KSKRB1), որոնցով ՀՖԲ-ում դեռևս գործարքներ չեն կնքվել:
• 2008 թվականի հունվարին ՀՖԲ-ում պարտատոմսերով կնքվել է 17 գործարք` 202,649,009 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Գործարքի առարկա է հանդիսացել 3 թողարկողի` "Արարատ Բանկ" ՓԲԸ (Armex: ARKBB1), "Հայռուսգազարդ" ՓԲԸ (Armex: HRGAB1) և "Վալլետտա" ՍՊԸ (Armex: VALTB1), 17,862 պարտատոմս: Նախորդ ամսվա համեմատ պարտատոմսերով կնքված գործարքների քանակը, գործարքների առարկա պարտատոմսերի քանակը և գործարքների ծավալը նվազել ենհամապատասխանաբար 26.09%-ով, 51.75%-ով և 47.54%-ով: Ստորև ներկայացված է 2008թ. հունվար ամսին ՀՖԲ-ում պարտատոմսերով կնքված գործարքների վերաբերյալ համառոտ վիճակագրական տվյալներ.
• 2009թ. հունվարին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ում պարտատոմսերով կնքվել է 26 գործարք` 247,286,890 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Գործարքների առարկա են հանդիսացել 6 թողարկողի 25,415 պարտատոմս: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (2008թ. հունվար) գործարքների քանակը, գործարքի առարկաարժեթղթերի քանակը և գործարքների ծավալը աճել են համապատասխանաբար 52.94%-ով, 42.29%-ով և 22.03%-ով:
• 2010թ. հունվարին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 47 գործարք` 320,282,671 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Գործարքների առարկա է հանդիսացել 4 թողարկողի 63,211 պարտատոմս: Նախորդ ամսվա համեմատպարտատոմսերով կնքված գործարքների քանակը և ծավալը նվազել են, համապատասխանաբար, 4%-ով և 17%-ով, իսկ գործարքների առարկա հանդիսացած պարտատոմսերի քանակը աճել` 148%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (2009թ. հունվար) գործարքների քանակը, գործարքների առարկա արժեթղթերիքանակը և գործարքների ծավալը աճել է, համապատասխանաբար, 81%-ով, 149%-ով և 30%-ով:
• 2011թ. վերջի դրությամբ շուկայում առուվաճառքի առարկա են եղել ընդամենը 11 թողարկողների բաժնետոմսեր, ընդ որում` ամբողջ տարվա ընթացքում բաժնետոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է մոտ 200 մլն. դրամ, իսկ գործարքների քանակը` 41: Դրանց բաժին է ընկնում կորպորատիվ արժեթղթերով առևտրի ավելի քան 90%-ը:
• 2012թ. հունվարին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 1 գործարք` 691,440 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Գործարքների առարկա է հանդիսացել 1 թողարկողի՝ «Շեն-Կոնցեռն» ՍՊԸ-ի 67 պարտատոմս: Այս ամիս պարտատոմսերով բոլորգործարքները կնքվել են անընդհատ երկկողմանի աճուրդի միջոցով: Նախորդ ամսվա համեմատ գործարքների քանակը, գործարքներիառարկա հանդիսացած պարտատոմսերի քանակը և կնքված գործարքների ծավալը նվազել են, համապատասխանաբար, 80.0%-ով 98.6%-ով և 98.8%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (2011թ. հունվար) գործարքների քանակը և գործարքների առարկա արժեթղթերի քանակը և գործարքների ծավալը նվազել են, համապատասխանաբար, 75.0%-ով, 95.5%-ով և 95.5%-ով:
• 2013թ. հունիսին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 10 գործարք` 15,810,755. ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, որից 10,684,930 ՀՀ դրամը (25,885.29 ԱՄՆ դոլարին համարժեք) բաժին է ընկել դոլարային պարտատոմսերով առևտրին: Գործարքների առարկա են հանդիսացել 3 թողարկողի 5 դասի 1,501 պարտատոմս: Այս ամիս պարտատոմսերով բոլոր գործարքները կնքվել են անընդհատ երկկողմանի աճուրդի միջոցով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (2012թ. հունիս) գործարքների քանակը աճել է 10.0 անգամ, իսկ գործարքների առարկա արժեթղթերի քանակը և գործարքների ծավալը աճել են, համապատասխանաբար, 0.4%-ով և 2.2%-ով: Նախորդ ամսվա համեմատ գործարքների քանակն աճել է 66.67%-ով, իսկ գործարքների առարկա հանդիսացած պարտատոմսերի քանակը և կնքված գործարքների առարկա հանդիսացած պարտատոմսերի քանակը և կնքված գործարքների ծավալը նվազել են, համապատասխանաբար, 52.72%-ով և 52.63%-ով:
"ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ԲԲԸ-ում կորպորատիվ պարտատոմսերի առևտրի ծավալները 2006-2013թթ (մլն դրամ):
Արժեթղթերի շուկայի զարգացման հիմնական նախադրյալներ կստեղծվեն այն դեպքում, երբ բաց բաժնետիրական ընկերությունները ապահովեն ֆինանսական գրագիտություն, տեղեկատվության տրամադրում՝ հասարակության լայն շրջանակների համար: Այդ ժամանակ կձևավորվի պահանջարկ, որն էլ իր հերթին կառաջացնի համապատասխան առաջարկ:
Պետական պարտատոմսերի և վարկային ռեսուրսների տոկոսադրույքների ներկայիս մակարդակները ուղղակիորեն սահմանափակում են կորպորատիվ պարտատոմսերի և բաժնետոմսերի շուկայի ակտիվությունը, մասնավորապես`մի կողմից ներդրողների համար ստեղծվել է իրենց միջոցները պետական պարտատոմսերում ներդրելու բավականին գրավիչ հնարավորություն, մյուս կողմից, պոտենցիալ թողարկողները հնարավորություն ունեն ձեռք բերել բավականին մատչելի պայմանով վարկային ռեսուրսներ: Դրական տեղաշարժեր կարող են գրանցվել, եթե պետական պարտատոմսը, որպես խնայողության միջոց, ունենա ցածր եկամտաբերություն և մյուս կողմից ֆինանսական շուկայում ձևավորվեն երկարաժամկետ դրամային ռեսուրսներ:
Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի և բաժնետոմսերի շուկայի զարգացման
հիմնական խոչընդոտ է հանդիսանում շուկայում գործող սուբյեկտների
որոկավորման անհրաժեշտ մակարդակի բացակայությունը և իրավական դաշտի ոչ
ամբողջական տիրապետումը: Հարկավոր է կորպորատիվ պարտատոմսերի և
բաժնետոմսերի շուկայի բոլոր սուբյեկտների համար ապահովել օրենսդրական
պահանջների ամբողջական կիրառումը, որն պայմանավորված է կորպորատիվ
պարտատոմսերի և բաժնետոմսերի շուկայի կարգավորմանն ուղղված հետևողական և
կանխատեսելի գործունեություններով:
Ինչ վերաբերում է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի և բաժնետոմսերի շուկաների հնարավոր զարգացումներին, ապա այս առումով առաջիկա մեկ տարում մեծ տեղաշարժեր չեն սպասվում: Պետք է նախ կայունանա իրավիճակը դրամի արժեքի հետ, ինչը հենց արտահայտվում է պետական պարտատոմսի եկամտաբերության մեջ: Ամփոփվելով կարող եմ նշել, որ շուկայում դրական տեղաշարժ կգրանցվի, երբ պետական պարտատոմսի եկամտաբերութունը իջնի այնքան, որ մարդիկ ձգտեն գնալ առավել մեծ ռիսկի և իրենց միջոցները տեղաբաշխեն կորպորատիվ արժեթղթերում: