Մի անգամ Շեռլոկ Հոլմսն ու բժիշկ Ուոթսոնը գնում են հանգստանալու: Նրանք բացում են իրենց վրանը, պառկում են վրանում և քնում: Մի քանի ժամ անց Շերլոկ Հոլմսը արթնանում է, նայում վերև և արթնացնում իր ընկերոջը:
-Ուոթսոն, դու ինչ ես տեսնում,- հարցնում է Շերլոկ Հոլմսը:
-Աստղալից երկինք,- պատասխանում է Ուոթսոնը:
-Եվ դա ինչ է նշանակում:
-Եթե նայենք աստղագիտության տեսանկյունից, նշանակում է որ տիեզերքում կան միլիոնավոր գալակտիկաներ, որոնցում կան միլիարդավոր աստղեր և մոլորակներ: Բացի դա ես նկատում եմ, որ Սատուրն մոլորակը գտնվում է առյուծի համաստեղությունում, հետևաբար, կարելի է ասել, որ ժամը մոտավոր 3 անց 15 է: Եթե աստղերին նայենք մետեոբանորեն, ապա այս աստղալից երկինքը նշանակում է, որ մենք վաղը ունենալու ենք հիասքանչ օր, առանց անձրևի: Իսկ այս աստղալից երկինքը քեզ ինչ է ասում,- հարցնում է Ուոթսոնը:
Շերլոկ Հոլմսը մի փոքր մտածելուց հետո պատասխանում է.
-Ուոթսոն, դու հիմար ես: Այս աստղալից երկինքը նշանակում է, որ ինչ որ մեկը գողացել է մեր վրանը: