Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետները...
Նոբելյան մրցանակը շվեդական ամենամյա բարձրակարգ մրցանակ է, որը հիմնվել է 1895 թվականին և կրում է շվեդ ճարտարագետ-քիմիկոս Ալֆրեդ Նոբելի անունը, ով գյուտարար էր, դինամիտի` ուժանակի ստեղծողը: Այն շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի մեջ արված ներդրումների, հասարակության զարգացմանը նպաստելու համար։ Մրցանակը կազմում է 1,3 միլիոն դոլար և սահմանվում է հետևյալ բնագավառներում՝ ըստ Ալֆրեդ Նոբելի կտակի՝ գրականություն, քիմիա, ֆիզիկա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղարարություն: 1969 թվականից Շվեդական բանկի միջնորդությամբ և հովանավորությամբ մրցանակ է տրվում նաև տնտեսագիտության ոլորտում ներդրումների համար:
Նոբելյան մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1901 թվականի դեկտեմբերի 10-ին` մրցանակը սահմանողի մահվան տարելիցի օրը, և դարձել ամենամյա: Այդ գործը տնօրինում է Նոբելի հայրենիքի` Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան: Նշանակված օրը` հանդիսավոր արարողության ընթացքում, Նոբելյան մրցանակը և դրամական պարգևը` մի քանի տասնյակ հազար ամերիկյան դոլար, սահմանված ծիսակարգով հանձնում են նորընծա դափնեկրին: Նոբելյան մրցանակը շնորհվում է Օսլոյում` Նորվեգիայի մայրաքաղաքում` համաձայն խորհրդարանի կողմից ընտրված Նոբելյան կոմիտեի որոշման: Արարողությանը ներկա են լինում 2 երկրների` Շվեդիայի և Նորվեգիայի արքաները:
Յան Տինբերգեն |
Ռանգար Ֆրիշ |
Պոլ Սամուելսոն |
Սայմոն Կուզնեց |
Ջոն Հիկս |
Քեննետ Էրրոու |
Վասիլի Լեոնտև |
Գուննար Մյուրդալ |
Ֆրիդրիխ Ֆոն Հայեկ |
Լեոնիդ Կանտորովիչ |
Տյալլինգ Կուպմանս |
Միլթոն Ֆրիդմեն |
Ջեյմս Միդ |
Բերտիլ Ուլին |
Հերբերտ Սայմոն |
Ուլյամ Լյուիս |
Թեոդոր Շուլց |
Լոուրենս Քլեյն |
Ջեյմս Թոբին | Ջորջ Ստիգլեր |
Ջերարդ Դեբրե | Ռիչարդ Սթոուն | Ֆրանկո Մոդիլյանի | Ջեյմս Բյուքենեն |
Ռոբերտ Սոլոու | Մորիս Ալլե | Թրյուգվե Խաավելմո | Գարի Մարկովից |
Ուլյամ Շարպ | Մերտոն Միլլեր | Ռոնալդ Կոուզ | Գերի Բեքքեր |
Դուգլաս Նորտ | Ռոբերտ Ֆոդել | Ջոն Նեշ | Ջոն Խարշանի |
Ռեյնխարդ Զելտեն | Ռոբերտ Լուկաս-կրտսեր | Ուլյամ Վիկրի | Ջեյմս Միրլիս |
Մայրոն Շոուլզ | Ռոբերտ Մերտոն | Ամարտյա Սեն | Ռոբերտ Մանդել |
Դենիել Մակ-Ֆադդեն | Ջեյմս Հեկման |