Միլթոն Ֆրիդմեն (ծն. 1912, ԱՄՆ)
1976թ. - "Սպառման, դրամաշրջանառության պատմության վերաբերյալ հետազոտությունների և մոնետարիզմի տեսության մշակման համար":
Միլթոն Ֆրիդմեն (1912): Ամերիկյան տնտեսագետ, ծնվել է Բրուկլինում: 1932-ին ավարտելով Ռուտգերի համալսարանը, միանգամից արժանանում է բակալավրի երկու աստիճանների` մաթեմատիկայի և տնտեսագիտության գծով: 1933-ին Չիկագոյի համալսարանում ստանում է մագիստրոսի աստիճան: Ինչպես XX դարի շատ տնտեսագետներ, նա եկել է տնտեսագիտություն մաթեմատիկայից: 1940թ. (Ս. Կուզնեցի հետ միասին) լույս է տեսնում նրա առաջին խոշոր ախատությունը` "Անկախ մասնավոր պրակտիկայի եկամուտները": 1948-ից աշխատանքը Չիկագոյի համալսրանում շատ արգասաբեր էր Ֆրիդմենի կենսագրության մեջ: Դրամաշրջանառության, գների, սպառման տեսության և այլ հարցերին են նվիրված նրա բազմաթիվ աշխատությունները: 1950-ական թվականներին որպես խորհրդատու նա մասնակցել է "Մարշալի պլանի" իրականացմանը: 1967-ին Ֆրիդմենն ընտրվում է ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, իսկ 1976-ին արժա նանում նոբելյան մրցանակի: Մ. Ֆրիդմենը մշակեց XX դարի տնտեսագիտական մտքի այն ուղղության հիմքերը, որն անվանվում է մոնետարիզմ:
Աշխտությունները. "Պոզիտիվ տնտեսության ուրվագծեր" (1953), "Մոնետար կայունացման ծրագիր" (1959), "Դրամական և գանձարանային քաղաքականություն" (1969), "Հակահեղափոխություն փողի տեսության մեջ" (1970), "Մոնետար փոփոխությունները ԱՄՆ-ում և Միացյալ թագավորությունում" (1981):