Շաբաթ, 21 Դեկ 24, 19:08

Իմ երջանկության բանաձևը. այո, ոչ, ուղիղ գիծ, նպատակ… Ֆ. Նիցշե



Լեոնիդ Կանտորովիչ (ԽՍՀՄ)


1975թ. - "Ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսության մշակման համար":

Լեոնիդ Կանտորովիչ (1912-1986). ծնվել է Պետերբուրգում: Տասնութ տարեկանում ավարտում է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը, չորս տարի անց դառնում է պրոֆեսոր, իսկ մեկ տարի հետո շնորհվում գիտությունների դոկտորի աստիճան: Կանտորովիչը տնտեսական վերլուծությունների մաթեմատիկական մեթոդների ուղղության հիմնադիրներից մեկն է ԽՍՀՄ-ում: Կիրառելով օպտիմալացման մեթոդները նա մշակել է տնտեսական ցուցանիշների դասակարգման նոր մեթոդ, հետազոտել է գնագոյացման, կապիտալ ներդրումների արդյունավետության հարցերը, ամորտիզացիայի, ռենտային գնահատումների տեսությունները: Օպտիմալացման հաշվարկներում մտցվում է բնական ռեսուրսների ռենտան, ինչը հակասում էր հասարա- կական  սեփականություն  հանդիսացող ռեսուրսների  անվճարության կոնցեպցիային: 1964-ին ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ Ակադեմիկոս: Արժանացել է մի շարք պետական մրցանակների: 1960-ին տեղափոխվում է Նովոսիբիրսկ, ուր ղեկավարում է ԳԱ Սիբիրի բաժանմունքի տնտեսամաթեմատիկական մեթոդների բաժինը: 1971-ից Մոսկվայի ժողովրդական տնտեսության կառավարման ինստիտուտում լաբորատորիայի ղեկավար էր: 1976-ից ԳԱ համակարգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն:

Աշխատությունները. "Արտադրության կազմակերպման և պլանավորման մաթեմատիկական մեթոդները" (1939), "Ռեսուրսների լավագույն օգտագործման տնտեսագիտական հաշվարկ" (1959), "Հեռանկարային պլանավորման օպտիմալ մոդելները" (1965), "Օպտիմալ որոշումները էկոնոմիկայում՚ (1972), "Էկոնոմիկան և օպտիմալացումը" (համահեղինակությամբ 1990):




 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել