Ջեյմս Միդ (Մեծ Բրիտանիա)
1977թ. - Միջազգային առևտրի և կապիտալի միջազգային շարժման տեսության մեջ կատարած ներդրման համար:
Ջեյմս Միդ (1907-1995). կրթություն ստացել է Օքսֆորդի համալսարանում: 1936-ին լույս է տեսնում նրա "Տնտեսագիտական վերլուծության և տնտեսական քաղաքականության ներածություն" աշխատությունը, որտեղ համակարգված ձևով շարադրվում է Քեյնսի տեսությունը: Հետագայում նրա հիմնական հետազոտական օբյեկտը դառնում է միջազգային տնտեսական հարաբերությունները: Տնտեսական հարաբերությունները երկրների միջև պետք է կառուցվեն երկու սկզբունքների վրա. յուրաքանչյուր երկրի ներքին հավասարակշռվածության, որն արտահայտվում է լրիվ զբաղվածության և արտաքին հավասարակշռվածության՝ վճարային հաշվեկշռի հավասարակշռվածության մեջ: Առաջինն իրականացվում է գանձարանային քաղաքականության, երկրորդը՝ մոնետար քաղաքականության միջոցներով: Դասախոսել է Օքսֆորդի, Քեմբրիջի համալսարաններում:
Աշխատությունները. "ՙՄիջազգային տնտեսական քաղաքականության տեսություն", հ.1-վճարային հաշվեկշիռ (1951), "Առևտուրը և բարեկեցությունը", հ.2 (1955), "Ստագֆլյացիա" (երկու հատորով), 1982-1983, "Բաժնետիրական տնտեսության տարբեր ձևերը" (1986):