Թեոդոր Շուլց (Մեծ Բրիտանիա)
1979թ. - "Տնտեսական զարգացման պրոցեսների (հատկապես զարգացող երկրների) վերաբերյալ նորարարական հետազոտությունների համար":
Թեոդոր Շուլց (ծն. 1902). կրթությունը ստացել է Կոլումբիայի և Վիսկոնսի համալսարաններում: 1940-1967թթ. եղել է տնտեսական հետազոտությունների Ազգային բյուրոյի նախագահ: Վերլուծելով ագրարային ոլորտի գլոբալ պրոբլեմները, առաջադրել է այն տեսակետը, որ թույլ
երկրների "ավանդական գյուղատնտեսության" զարգացումը պայմանավորված է ոչ թե խոշոր տնտեսությունների կազմակերպման և ինվեստիցիաների քանակական աճով, այլ հողագործության "ավանդական արվեստի" վերակառուցման, նրա նյութական և մարդկային ռեսուրսների, գյուղատնտեսական կրթության և գիտության զարգացման հետ: Շուլցը առաջիններից մեկն էր "մարդկային կապիտալի" ուսումնասիրության բնագավառում, այն համարելով վճռական գործոն "երրորդ աշխարհի" երկրների համար:
Աշխատությունները. "Կրթության տնտեսական արժեքը" (1963), "Ավանդական գյուղատնտեսության վերափոխումը" (1964), "Տնտեսական աճը և գյուղատնտեսությունը" (1968), "Ինվեստիցիաները մարդկային կապիտալում. կրթության և գիտական հետազոտությունների դերը" (1971):