Ուրբաթ, 29 Մարտ 24, 04:51
094 91 93 23
095 91 95 25

Չկա ոչինչ առավել կործանարար, քան անձնական շահերի ազդեցությունը հասարակական գործերի վրա: Ժան Ժակ Ռուսո



Գուննար Մյուրդալ (Շվեդիա)


1974թ. - "Փողի տեսության և տնտեսական տատանումների վերաբերյալ աշխատությունների և տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ երևույթների փոխկախվածությունների վերլուծությունների համար":

Գուննար Մյուրդալ (1898-1987): Շվեդական տնտեսագետ: 1923-ին ավարտել  է Ստոկհոլմի համալսարանը` դառնալով դիպլոմավորված իրավաբան, այնուհետև խորանում տնտեսագիտության մեջ, կրթությունը շարունակելով Անգլիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում: 1927-ին պաշտպանում է դոկտորական դիսերտացիա "Գնագոյացման պրոբլեմները տնտեսական  տեղաշարժերի պայմաններում" թեմայով, որն ուսումնասիրություն է այն մասին, թե անորոշ շուկայական պայմանների սպասումներն ապագայում, մակրոտնտեսական մակարդակում, ինչպես են ազդում տնտեսական ընկերությունների պահվածքի վրա: "Գանձրանային քաղաքականության տնտեսական արդյունքները" (1934) աշխատության քննության առարկան հարկային քաղաքականության հարցերն են դեպրեսիայի ժամանակ, իսկ "Դրամական հավասարակշռվածությունը"` տոկոսադրույքի տեսությունը: 1938-ին Կարնեգիի ֆոնդի հրավերով Գ.Մյուրդալը գլխավորում է "նեգրական  պրոբլեմը"  ուսումնասիրող հետազոտական խումբը, որի արդյունքում 1944-ին լույս է տեսնում "Ամերիկյան երկընտրանք. նեգրական պրոբլեմը և ժամանակակից դեմոկրատիան" աշխատությունը, որը մեծապես պայմանավորեց ամերիկյան կառավարության պետական քաղաքականության հետագա ընթացքը: 1947-1957թթ. Գ.Մյուրդալը եղել է եվրոպայի գծով տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարը:

Աշխատությունները. "Միջազգային էկոնոմիկա. պրոբլեմներ և հեռանկարներ" (1956), "Ասիական դրամա. ժողովուրդների աղքատության ուսումնասիրությունը" (1968), "Հոսանքին հակառակ. տնտեսագիտության քննադատական ուրվագծեր" (1973):





 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել