1975թ. - "Ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսության մշակման համար":
Տյալլինգ Կուպմանս (1910-1975). ծնվել է Նիդեռլանդիայում:
1933-ին ավարտել է Ուտրեխտի համալսարանը մաթեմատիկա և տեսական ֆիզիկա մասնագիտությամբ: Սակայն, աստիճանաբար նրա գիտական հետաքրքրությունները տեղափոխվում են տնտեսագիտության բնագավառը: 1936-ին ՙՏնտեսական ժամանակավոր շարքերի գծային ռեգրեսիվ վերլուծություն՚ հետազոտության համար Լեյդենի համալսարանում արժանանում է դոկտորի աստիճանի: 1946-ին ստանում է ամերիկյան քաղաքացիություն, իսկ 1955-ին դառնում է Իյելի համալսարանի պրոֆեսոր: Կուպմանսը ստեղծել է մրցակցող սպառողների միջև ռեսուրսների օպտիմալ բաշխման մեթոդ, որն ստացել է "տնտեսական գործունեության վերլուծություն" անվանումը: Այն նշանակալից չափով փոխել է պլանավորման և բաշխման հիմնահարցերի վերաբերյալ տնտեսագետների մոտեցումները: Կուպմանսը ընտրվել է Ամերիկյան տնտեսագիտական ընկերության պրեզիդենտ (1950), Ամերիկյան տնտեսագիտական ասոցիացիայի պրեզիդենտ (1978): Նրա հիմնարար հետազոտությունները վերաբերում են տնտեսագիտության մեջ էկոնոմետրիկ մեթոդների, տնտեսական գործունեության վերլուծության, ժամանակի մեջ օպտիմալացման տեսության հարցերին:
Աշխատությունները. "Տարբեր երթուղիներով բեռնահոսքերի միջև հարաբերակցությունը" (1942), "Տնտեսական դինամիկայի մոդելների վիճակագրական ներածություն" (1950), "Արտադրական գործունեության և բաշխման վերլուծություն" (1951), "Երեք ուրվագիծ տնտեսագիտության վիճակի մասին" (1957):