Երկուշաբթի, 30 Դեկ 24, 20:28

Երբեք մի հանձնվեք: Մեր ամենամեծ թերությունը նրանում է, որ մենք շատ շուտ հանձնվում ենք: Թոմաս Էդիսոն


Ուլյամ Լյուիս (Մեծ Բրիտանիա)


1979թ. - "Տնտեսական զարգացման պրոցեսների (հատկապես զարգացող երկրների) վերաբերյալ նորարարական հետազոտությունների համար":

Ուլյամ Լյուիս (ծն. 1915). կրթությունը ստացել է Լոնդոնի համալսարանի տնտեսագիտական դպրոցում: Գիտական հետաքրքրությունները վերաբերում են զարգացող երկրների տնտեսությանը և զարգացած երկրների հետ նրանց առևտրատնտեսական հարաբերություններին: Նա առաջադրել է դուալիստական տնտեսության տեսությունը, ըստ որի թույլ զարգացած երկրների տնտեսությունների արդյունաբերական և ագրարային ոլորտները սկզբունքորեն տարբերվում են: Արդյունաբերության ոլորտին բնորոշ են շուկայի օրենքները, իսկ գյուղատնտեսությունը կարգավորվում է ավանդական տեղական հաստատություններով: Արդյունաբերության մեջ գործում է սահմանային արտադրողականության օրենքը, իսկ ագրարային ոլորտում, կապված ավելցուկային աշխատանքային ռեսուրսների առկայության հետ, ըստ էության, բացակայում է սահմանային արտադրողականությունը: Ավելցուկային ռեսուրսների վերացման հետ կսկսի աճել աշխատավարձը և կառաջանան խթաններ ինվեստիցիաների համար:

Աշխատությունները. "Աշխատանքը Վեստ Ինդիայում" (1939), "Մոնոպոլիան բրիտանական արդյունաբերության մեջ" (1945), "Տնտեսական պլանավորման սկզբունքներ" (1949), "Վերադիր ծախսերը. տնտեսական վերլուծության ուրվագիծ" (1950), "Տնտեսական աճի տեսությունը" (1955), "Տնտեսական աճի տեսությունը" (1970), "Տնտեսական աճի դինամիկ գործոնները" (1974), "Տնտեսական աճը և տնտեսական անկայունությունը 1870-1913" (1978):




 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել