Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ
Աշխարհի լավագույն բոդի-արտ նկարիչներից մեկը հետաքրքիր «հնարք» է կիրառել իր գործերով, որտեղ իր մոդելները կարծես անհետանում են շրջակա միջավայրի մեջ:
Այդ հրաշագործը՝ Յոհաննես Սթյոթերը, կտավի փոխարեն օգտագործելով մարդկային մարմինները, կերպարանափոխել է պատկերների՝ ոգեշնչված կենդանի բնությամբ:
35-ամյա նկարիչը հինգ ամիս հետևողական պլանավորել և քրտնաջան իրագործել է իր այս զարմանահրաշ նախագիծը:
Արվեստի յուրաքանչյուր գործի վրա ծախսվել է մոտ 8 ժամ, որտեղ օգտագործվել են հատուկ մարմինների համար նախատեսված ներկեր, որոնք չեն խոչընդոտում մաշկին շնչել:
Տարօրինակ և զարմանահրաշ կենդանիներ, մրգեր՝ նկարված գլուխների վրա, և այլ աշխատանքներով նկարիչը վաստակել է հիրավի աշխարհի լավագույն բոդի-արտ նկարիչներից մեկի տիտղոսը:
Յոհաննեսը, ով Իտալիայից է, ասում է. «Իմ առաջին բոդի-արտ աշխատանքը ես արել եմ 2000 թվականին: Այդ փորձը այնքան գրավիչ էր, որ ես ուզեցի փորձել տարբեր մոդելների վրա և տարբեր իրավիճակներում: Ես չէի կարող պատկերացնել, որ կարելի է փող վաստակել մարմնի վրա նկարելով, բայց դա այն էր, ինչին ես ձգտում էի»:
Յահաննեսը մասնակցել է բազմաթիվ բոդի-արտի մրցաշարերի և 2012թ.-ին վերջապես շահել է առաջին մրցանակը: