Հինգշաբթի, 02 Հուլ 26, 09:53

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Բլոգեր » Տոներ և օրեր

1 2 »
Ամանոր 2016` Կարմիր կամ Կրակե Կապիկի տարի
2016 թվականը, արևելյան հորոսկոպի համաձայն, Կարմիր կամ Կրակե Կապիկի տարի է, ընդ որում կապիկն իր իրավունքների մեջ է մտնում ոչ թե հունվարի 1-ից, այլ փետրվարի 8-ից և տևելու է մինչև 2017 թվականի հունվարի 27-ը: Կապիկը հետաքրքիր կենդանի է, որն ինչ-որ առումով նման է մարդկանց:

Ինչի՞ տարի է 2015 թվականը
2015 թվականը Այծի տարի է: Այն լինելու է խաղաղ, պտղաբեր և ուրախ տարի կենդանակերպի բոլոր նշանների համար: Այծը բարի, օգտակար, հոգատար, մեծահոգի, միաժամանակ պաշտպանության կարիք ունեցող կենդանի է: Նրա այս հատկությունները կարել է վերագրել նաև գալիք տարվան: Այծը նաև պասիվ և անվճռական կենդանի է...

5 կարևոր գործ, որոնք հարկավոր է անել մինչ Ամանորը
Ամանորին արդեն հաշված օրեր / ժամեր են մնացել, և շատ կարևոր է հիշել այն գործերի մասին, որոնք հարկավոր է անել մինչ այդ: 1. Մարել ունեցած պարտքերը և վերցնել գումարները պարտատերերից. Պարտքերով նոր տարին սկսելն այնքան էլ ցանկալի չէ, դա բավականին վատ երևույթ է: Պարտքերը...

Ձեռագրի տոն
Հունվարի 23-ին ողջ աշխարհում նշվում է Ձեռագրի տոնը, որի նպատակն է հիշեցնել բոլորին, որ չնայած օրեցօր զարգացող տեխնոլոգիաներին, ձեռագիրն իր ուրույն տեղն ունի գրագրության ոլորտում: Տոնի նախաձեռնողն է Գրենական պիտույքներ արտադրողների ասոցիացիան: Հետաքրքիր է, որ հունվարի 23-ին ծնվել է ամերիկյան հայտնի հասարարակական գործիչներից մեկը` Ջոն Հենքոքը, ով...

Ինչպես զարդարել տոնածառը
Շեֆֆիլդի համալսարանի ուսանողները ստացել են իդեալական տոնածառի բանաձևը: 20-ամյա ապագա մաթեմատիկոսներ Նիկոլ Ռայթեմը և Ալեքս Քրեյգը ուսումնասիրություն են անցկացրել տոնածառի ճիշտ զարդարման թեմայով, որը նրանց պատվիրել էր բրիտանական հանրախանութների ցանցը: Սկսնակ մաթեմատիկոսների հաշվարկների համաձայն...

2014-ը կապույտ փայտե Ձիու տարի է
Ձին եռանդուն է, դիմացկուն և անհամբեր: Ձին սիրում է աշխատանքը և հարգում ազատությունը: Նրան խորթ է որոգայթներ լարելը և թիկունքից հարվածելը, ուստի հազիվ թե նրան հմայի անկեղծության ու արդարության բացակայությունը: Ճիշտ է, Ձիուն կարելի է խաբել, բայց երբ նա զգա, իսկ ձիերը զգայուն են, կպատժի անպայման:

Հուլիսի 6-ը համբույրի միջազգային օրն է
Հուլիսի 6-ը համարվում է համբույրի միջազգային օր: Համբույրը ջերմ զգացմունքեր արտահայտելու ձև է, համբուրվողները միմյանց նկատմամբ տածում են սեր, նվիրվածություն, բարեկամական զգացմունքներ. համբույրը արտահայտում է երախտիք, շնորհավորանք. համբույրով նաև ողջունում են միմյանց և հրաժեշտ տալիս։

Ապրիլի 1-ը ծիծաղի կամ հիմարների միջազգային օրն է
Որտեղ է ծագել ծիծաղի կամ հիմարների միջազգային տոնը՝ հայտնի չէ, հավանաբար, Ֆրանսիայում, Անգլիայում, Մեքսիկայում կամ Շվեդիայում: Տոնի ծագման գլխավոր վարկածներից մեկն այն է, որ ապրիլի 1-ը սկզբնապես նշվել է որպես գարնանային գիշերահավասարի օր և Զատիկի շրջան: Տոնը մշտապես ուղեկցվել է կատակներով, չարաճճիություններով և ուրախությամբ:

Ձու ներկելու յուրահատուկ լուծում
Զատիկը շատերի ամենից սիրելի տոներից է: Ընդունված է դրան նախօրոք պատրաստվել: Յուրաքանչյուր տանտիկին զատկի ուտեստների իր բաղադրատոմսն ունի: Երեխաներին դժվար է լինում զարմացնել. նրանք ուշադրություն են դարձնում ոչ միայն ձեւին, այլեւ բովանդակությունը՝ հատկապես ուրախանալով վառ, գեղեցիկ, անսովոր ամեն ինչով:

Սկսվում է Ավագ շաբաթը
Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: «Ավագ» կամ «Մեծ» կոչվելու պատճառն այն է, որ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը:

Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Ս. Հարությանը նախորդող կիրակի օրը, այս տարի մարտի 24-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն»:

Փետրվարի 23-ը հայրենիքի պաշտպանի օրն է
1922 թվականին փետրվարի 23-ը պաշտոնապես հայտարարվեց Կարմիր բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում փետրվարի 23-ը սկսեցին նշել՝ որպես Խորհրդային բանակի և ռազմա-ծովային նավատորմի համազգային օր: Խորհրդային միության փլուզումից հետո այդ օրը վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր: Որոշ մարդկանց համար այս օրը հանդիսանում է բոլոր այն տղամարդկանց օրը, ովքեր ծառայում կամ ծառայել են բանակում:

Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է
Մայրենի լեզվի միջազգային օրը (Inernational Mother Language Day), որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովի կողմից հռչակվել է 1999թ. նոյեմբերի 17-ին, նշվում է ամեն տարի` սկսած 2000թ. փետրվարից, լեզվային և մշակութային բազմազանությանն օժանդակելու ու բազմալեզվությանը նպաստելու նպատակով:

Սիրեք անժամանակ ու անմոռաց...
Սերը գոյության սկիզբը և վերջն է: Առանց սիրո չկա կյանք: Դրա համար էլ սերն այն է, ինչի առաջ խոնարհվում են իմաստուն մարդիկ: Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում… իրենը չի որոնում… սերը չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա… սերն ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համբերում է, սերը հավերժ է, այն երբեք չի վերջանա:

Սուրբ Վալենտին
Տարվա ամենասպասվող տոներից մեկը` Սուրբ Վալենտինի օրը, սկսել են նշել Եվրոպայում XIII դարից։ Շուտով այն տարածվեց գրեթե ողջ աշխարհում։ Ավանդույթի համաձայն, սիրահարները իրար նամակներ են գրում, որտեղ խոստովանում են իրենց մեծ սիրո մասին: Իսկ նամակի ներքևում գրվում է սիրո մեծ բարերար Սուրբ Վալենտինի խոսքերը՝ "Քո Վալենտին":

1-15 16-27
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել