Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ
Գաղտնիք չէ, որ ամուսնական կյանքը դժվար աշխատանք է, իսկ երջանիկ ամուսնությունն ամենօրյա ջանքեր է պահանջում: Ինչևէ, գոյություն ունեն պարզ միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր է պահպանել ամուսնության մեջ լավ հարաբերությունները և ստեղծել լիարժեք երջանիկ ընտանիք:
Առաջին հերթին, ոչ մի դեպքում չի կարելի քննադատել երկրորդ կեսի ծնողներին:
Երկրորդ՝ չի կարելի հրամաններ արձակել և կարծիքը հրամայական տոնով արտահայտել: Հարկավոր է զուգընկերոջը հնարավորություն տալ սեփական կարծիքն արտահայտելու և սեփական որոշումը կայացնելու, նույնիսկ եթե համոզված եք, որ 100%-ով ճիշտ եք:
Չի կարելի ամուսնության մեջ ամբողջ պատասխանատվությունը ստանձնել: Հարկավոր է սովորություն դարձնել հետաքրքրվել զուգընկերոջ կարծիքով և հիշել, որ երջանիկ ամուսնությունը ոչ միայն ընդհանուր հետաքրքրություններն են, այլև ընդհանուր պարտականությունները:
Ոչ մի դեպքում չի կարելի հիշել հին վիրավորանքները: Ներսում հավաքված վիրավորանքը ոչնչացնում է ոչ միայն հարաբերությունները, այլև սեփական առողջությունը:
Ոչ մի դեպքում չի կարելի ուրիշներին հաղորդել այն տեղեկությունները, որոնք վերաբերում են միայն ընտանիքին: Անձնական տեղեկատվության տարածումը անվստահություն է սերմանում զուգընկերների միջև:
Եվ վերջապես, ոչ մի դեպքում չի կարելի սպառնալ ամուսնալուծությամբ: Նույնիսկ զայրույթի պահին արտասանած «ամուսնալուծություն» բառը ավելացնում է դրա հավանականությունը: