Շաբաթ, 21 Դեկ 24, 19:52

Կյանքում գոնե մեկ անգամ Բախտը թակում է յուրաքանչյուրի դուռը: Բայց հաճախ հենց այդ պահին մարդը նստած է լինում մոտակա գարեջրատանը և ոչ մի թակոց էլ չի լսում: Մարկ Տվեն

Գլխավոր » Հոդվածներ » Բանկային գործ  

Բանկային հաշիվ
Բանկային գործ | Հեղինակ` Արտակ Առստամյան - E artak7 | 06 Հուլ 13 18:41

Առևտրային բանկերի կողմից միջոցների ներգրավման աղբյուրներից է նաև բանկային հաշիվների բացումը և վարումը: Բանկային հաշվի պայմանագրով բանկը պարտավոր է ընդունել և հաճախորդի (հաշվի տիրոջ) բացած հաշվի վրա մուտքագրել բանկին տրամադրվող դրամական միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ հաճախորդի կարգադրությունները:

Գործառնությունների իրականացման իր ընթացակարգով միջոցների ներգրավման այս տարբերակը նման է ցպահանջ ավանդին: Յուրաքանչյուր բանկ ինքնուրույն է սահմանում բանկային հաշվի բացման և սպասարկման իր պայմանները և սակագները: Որոշակի դեպքերում բանկը կարող է վարկավորել հաճախորդի բանկային հաշիվը, այսինքն՝ վճարումներ կատարել հաշվից՝ դրանում միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում: Սակայն նման գործառնություններ կատարվում են միայն առաջնակարգ հուսալիություն ունեցող հաճախորդների համար, քանի որ ռիսկայնության մակարդակը այստեղ բավականին բարձր է:

Հարկ է նշել՝ ներկայումս պետությունը երաշխավորում է ֆիզիկական անձանց ավանդների և բանկային հաշիվների փոխհատուցումը: 2004թ. ՀՀ ազգային ժողովն ընդունեց «ֆիզիկական անձանց ավանդների հատուցումն երաշխավորելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի պարտադիր երաշխավորման են ենթակա ֆիզիկական անձանց բոլոր տեսակի դրամային և արժեթղթային ավանդներն ու հաշիվները: Օրենքում մանրամասն շարադրված են պարտադիր երաշխավորման օբյեկտները, ավանդների փոխհատուցման առավելագույն սահմաններն ու մեխանիզմը, ինչպես նաև ՀՀ առևտրային բանկերի ներգրավված միջոցներից երաշխավորման հիմնադրամին հատկացումներ կատարելու կարգը: Նման իրավական ակտի ընդունումն ուղղված է, մի կողմից, բանկային համակարգի կայունացման և հուսալիության ամրապնդմանը, մյուս կողմից՝ ՀՀ առևտրային բանկերի նկատմամբ ազգաբնակչության վստահության ամրապնդմանը:

Բանկային հաշվի և բանկային ավանդի, ինչպես նաև բանկային հաշվով գործառնությունների և հաճախորդների վերաբերյալ տեղեկատվությունը համարվում է բանկային գաղտնիք և կարող է տրամադրվել հաճախորդներին կամ նրանց ներկայացուցիչներին: Պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց գաղտնիք համարվող տեղեկատվություն կարող է տրամադրվել բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Առևտրային բանկերի կողմից միջոցների ներգրավման տարբերակ են հանդիսանում ավանդային սերտիֆիկատների տրամադրումը, կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը և այլն: Ավանդային սերտիֆիկատներ թողարկող բանկի կողմից տրամադրվող գրավոր վկայակն է, որը հավաստում է ավանդատուի կողմից որոշակի դրամական ներդրումների կատարման փաստը և վերջինս իրավունք է տալիս ստանալ ներդրված գումարը սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ համապատասխան տոկոսադրույքների հետ միասին: Ավանդային սերտիֆիկատի վրա նշում են սերտիֆիկատի համարը, տրման ամիս-ամսաթիվը, ներդրված միջոցների վերադարձի ժամկետը, սերտիֆիկատի արժեքը, տոկոսադրույքը, եկամեի գումարը, թողարկվող բանկի անվանումն ու հասցեն և նրա պարտավորությունը՝ ներդրված միջոցներին ու հասանելիք եկամուտները սահմանված ժամկետում ավանդատուին վերադարձնելու մասին: Ավանդատուի սերտիֆիկատը տրամադրվում է իրավաբանական անձանց:

Բանկային ռեսուրսների համալրման համեմատաբար նոր տարբերակ է «ռեպո» համաձայնագրի կիրառումը: Դա մի գործարք է, որն իրենից ներկայացնում է արժեթղթի վաճառք՝ որոշ ժամանակահատվածից հետո դրանք հետգնելու պայմանով: Դա որոշակիորեն կարելի է ներկայացնել նաև որպես արժեթղթային գրավադրմամբ տրամադրվող վարկ: Արժեթղթերի վաճառքի և հետգնման գների միջև տարբերությունը կազմում է վարկի տոկոսը: Ռեպո համաձայնագիր կարող է կնքվել բանկի և ձեռնարկության, բանկի և մեկ այլ բանկի, բանկի և կենտրոնական բանկի միջև: Այս գործարքները, որպես կանոն, իրականացվում են բարձր իրացվելիությամբ և հուսալիությամբ օժտված արժեթղթերով. օրինակ՝ պետական պարտատոմսերով:
view 8879 | date 5.0/2 | date բանկային հաշիվ, բանկ, բանկային գործ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել