Ինչպե՞ս են մարդիկ պատկերացրել ապագան և փորձե՞լ են արդյոք կանխատեսել այն: Ինչ կազմակերպական աշխատանքներ են կատարված առանձին երկրներում ապագայի կանխատեսման համար: Պետք է նկատի ունենալ, որ ապագա անտեսական իրավիճակը կանխատեսելու համար անհրաժեշտ Է հստակ պատկերացում կազմել սոցիալ-տնտեսական համակարգի Էության և զարգացման նպատակների մասին, դիտարկել այդ համակարգի կանխատեսման գործընթացը և ուղղությունները:
«Ապագա» հասկացության ձևավորումն ու զարգացման ուղղությունները
Կանխատեսման պատմությանը տեղյակ լինելը հնարավորություն Է տալիս խուսափելու այն սխալներից ու անճշտություններից, որոնք ժամանակին մերժվել են պատմական զարգացման գործընթացով: Միաժամանակ, անցյալի տեսություններում քիչ չեն այնպիսի դրույթներ, որոնք օգտակար են ժամանակակից կանխատեսումներ իրականացնելու համար:
Հնագիտության տվյալները ապացուցում են, որ նախնադարում մարդկային միտքը դարեր շարունակ ընդունում Էր միայն մեկ ժամանակ` ներկան: Միայն երկարատև զարգացման ընթացքում մշակվեց այնպիսի հասկացություն, որը տարբերվում Էր ներկայից. Ոչ թե անցյալ կամ ապագա, այլ ուղղակի մի ինչ-որ «տարբեր», «այլ բան», քան ներկան: Այդ պատճառով անցյալը կամ ապագան ընդունվում Էր նման ներկային, և ապագան «գուշակելը» շատ հեշտ էր: Մտածողության այդպիսի տարրեր գոյություն ունեն մինչև այժմ, երբ կանխատեսողը «վախենում է», իր կարծիքով, չափից դուրս ծայրահեղ հետևություններից և ձգտում է ապագան ցույց տալ ներկայից մի քիչ լավ կամ մի քիչ վատ: Սա կոչվում է մտածողության պրեզենտիզմ (անգլերեն present ներկա բառից): Մարդու համար ապագայի սպասումները հաճախ ընդունում են կանխատեսման տեսք, որը կարող է արտահայտվել մտովի, բանավոր կամ գրավոր ձևերով: Իհարկե, եգիպտական փարավոն Քեոփսը, սկսելով իր դամբարանի կառուցումը, մշակել էր գործողությունների պլան: ճակատամարտի ելքի մասին իր կանխատեսումներն ուներ Պարսկաստանի թագավոր Քսերքսեսը' Սպարտայի առաջնորդ Լեոնիդասի դեմ ճակատամարտից առաջ, Հնդկաստան հասնելու համար դեպի արևմուտք ծովային ճանապարհորդության կանխատեսումներ ուներ Կոլումբոսը, Պետրոս Առաջինը մշակել Էր պետության մայրաքաղաքը Նևայի ափին կառուցելու պլան: Սրանք բոլորը կանխատեսումների և պլանների օրինակներ են, որոնց արտահայտման ձևերն ու մեթոդները համապատասխանում են իրենց ժամանակներին ու իրադարձություններին:
ժամանակակից կանխատեսումները դրանցից տարբերվում են առաջին հերթին իրենց մեթոդաբանական հիմնավորվածությամբ:
Կանխատեսումների հիմնավորման մակարդակի բարձրացումը վկայում Է ապագայի կերպարի մշակման` մարդկության գիտական փորձի կուտակման մասին: Եթե դիտարկենք կոնկրետ տնտեսությունը, ապա կանխատեսման և պլանավորման արդյունքները գործունեության այս բնագավառում առաջին հերթին կախված են տնտեսական հարաբերությունների զարգացման օրենքների և միտումների ճիշտ ընկալումից և տնտեսական հաշվարկներում դրանց ճիշտ կիրառումից:
Տնտեսական կանխատեսման պատմությունը սերտորեն կապված Է ընդհանրապես կանխատեսման պատմության հետ, որը կարելի Է բաժանել երեք հիմնական փուլերի.
• ապագայի մասին կրոնական պատկերացումներ, որոնք հիմնականում կապված են հոգու վերամարմնավորման, նրա մշտնջենական բնույթի հետ,
• լավագույն ապագայի մասին ուտոպիստական պատկերացումներ,
• ապագայի ձևավորման պատմափիլիսոփայական մոտեցում:
Քննարկենք այս ուղղությունները ավելի հանգամանորեն: Կրոնական պատկերացումները ապագայի մասին բաժանվում են երկու ճյուղերի.
Հնդկա-բուդդայական հայեցակարգ - ձևավորվել է մ.թ.ա. I հագ.: Կրոնական այս ուղղությունը հասարակության պատմությունը ներկայացնում է որպես հետընթաց, ռեգրեսիոն պարբերաշրջանների անընդհատ հերթափոխություններ' «ոսկե դարից» մինչև «աշխարհի վերջը», այնուհետև «նոր աշխարհի» ստեղծում, նորից հետընթաց, և այդպես շարունակ:
Քրիստոնեա-մուսուլմանական հայեցակարգ - ձևավորվել է մ.թ. I հազ.: Ապագայի պատմությունը ներկայացվում է փրկչի գալով, որով սկսվում է աստվածային թագավորությունը: Գալիս է «աշխարհի վերջը», «ահավոր դատաստանը», որից հետո անմեղները ընկնում են հավիտենական դրախտ, իսկ մեղք գործածները հավիտենական տանջանքների են ենթարկվում: Երբ մոտենում էր 2000թ., այսինքն' աշխարհի «հերթական» վերջը, այդպիսի քարոզչությունը ակտիվացել էր:
Ապագայի ուտոպիստական հայեցակարգերը տարբերվում են կրոնական հայեցակարգերից այն բանով, որ ապագան պայմանավորում են ոչ թե գերբնական ուժով, այլ մարդկանց գործունեությամբ: Ուտոպիան ապագայի կամայական պատկերումն է, որը սոսկ ցանկություն է և հաշվի չի առնում բնության ու հասարակության զարգացման օրինաչափությունները:
Սոցիալական ուտոպիստական հայեցակարգերը հաճախ դասակարգվում են հետևյալ խմբերի, համայնական, ստրկատիրական, ֆեոդալական, բուրժուական, սոցիալիստական: Դրանց ներկայացուցիչներն են` էամբուլը, Նովալիսը, Հարինգստնը, Թոմաս Սորը, Կամպանելլան, որոնք իդեալականացնում են համապատասխան հասարակարգը: Ուտոպիստական հայեցակարգերի զարգացումը պայմանական կարելի Է բաժանել հինգ փուլերի.
Աոաջին փուլ. Լավագույն ապագայի մասին պատկերացումները ծագել են անտիկ աշխարհում և Չինաստանում: Այս երկրներում կրոնը այնքան ուժեղ չէր ճնշում փիլիսոփայական միտքը, ինչպես Եգիպտոսում, Պարսկաստանում և Հնդկաստանում: Այս հեղինակները իդեալականացնում էին համայնատիրական կամ ստրկատիրական կարգերը:
Երկրորդ փուլը ընդգրկում է միջին դարերը: Սակայն կրոնական գաղափարախոսության ճնշումը թույլ չէր տալիս որևէ առաջխաղացում ուտոպիզմի բնագավառում: Երրորդ փուլը կապված է Վերածննդի դարաշրջանի հետ: Այս փուլում ձևավորվում են բուրժուական և սոցիալիստական ուտոպիստական տեսությունները (Թոմաս Մոր, Կամպանելլա): Ուտոպիզմը դառնում է բուրժուական հեղափոխությունների գաղափարախոսությունը:
Չորրորդ փուլը ընդգրկում է XIII-XVIII դդ.: Նախորդից այն տարբերվում է այն բանով, որ լիովին խզում է կապերը կրոնի հետ և օգտագործում է արևմտաեվրոպական նոր փիլիսոփայությւսն արդյունքները (Ֆ.Բեկոն, Դեկարտ, Սպինոզա) և լուսավորիչների գաղափարները (Վոյտեր, ժան-ժակ Ռուսսո, Հոլբախ, Հելվեցիուս, Դիդրո և մյուսները): Այս հեղինակները առանձնանում էին նաև իրենց հատուկ քաղաքական պայքարի ծրագրով (Մորելլի, Մաբլի):
Հինգերորդ փուլը ներառում է XIX դ. առաջին կեսը: Դասական ուտոպիզմի ներկայացուցիչները (Սեն-Սիմոն, Ֆուրյե, Օուեն) վերլուծում էին Ֆրանսիական մեծ հեղափոխության փորձը, որտեղ ուտոպիզմի թուլությունը հատկապես ակնառու դրսևորվեց: Օուենը նույնիսկ փորձեց կիրառել արդարացի հասարակարգի իր գաղափարները Անգլիայում, որը անհաջողության մատնվեց: Ուտոպիստական միտքը իրեն սպառեց: