Մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ տարիքում ունեցել է երազանքներ և միշտ ցանկացել, որ դրանք ի կատար ածվեն: Բայց տարիքի հետ մեկտեղ մենք դադարում ենք երազել և ունենում ենք ուղղակի նպատակներ, որոնց ձգտում ենք հասնել: |
ԱՊՐԵԼ ու չսիրե՞լ… Անհնար է: Եթե գոնե մի անգամ սիրել ես, ապա կհասկանաս, որ առանց ՍԵՐ չկա կյանք: Կա ուղղակի օրերի հաջորդականություն. մի օր լավ, մի օր վատ: Չկա ձգտում ապրելու, ստեղծելու… Ապրում ես ուղղակի, ապրելու համար… |
Երկու օր առաջ, երբ մոտեցա ննջասենյակի պատուհանին, նկատեցի, որ իմ սիրելի ծաղիկը` շուշանը, ծաղկել է: Այնքան էի ուրախացել: Որոշեցի` օրվա ընթացքում հենց որ տխրեմ, կգնամ ու կնայեմ այդ քնքուշ ու կատարյալ ստեղծագործությանը: Իսկ ի՞նչ է ծաղիկը: Ինչո՞ւ ենք մենք միշտ ժպտում, երբ տեսնում ենք այն: |
Մի սպասեք, թե երբ կվերջացնեք համալսարանը, երբ կծնվեն երեխաները... բավական է սպասեք, թե երբ կսկսեք աշխատել, երբ կգնաք թոշակի, երբ կամուսնանաք կամ կբաժանվեք... մի սպասեք ուրբաթ երեկոյին կամ կիրակի լուսաբացին, նոր մեքենայի կամ նոր բնակարանի գնմանը... մի սպասեք գարնանը, ամռանը, աշնանը, ձմռանը... երջանկության րոպեները թանկարժեք են, դա "ճանապարհորդության" վերջին կետը չէ, այլ հենց "ճանապարհորդությունն" է... |
|