Երկուշաբթի, 30 Դեկ 24, 19:11

Կառավարիչները սեփականացնում են պետական և քաղաքական իշխանությունը որպես մասնավոր սեփականություն: Կարլ Մարքս

Գլխավոր » Բլոգեր » Մտորումներ

« 1 2 3 »
Հավատում եմ քեզ, խավա’ր…
Հզոր է պահի ուժը… ստիպում է դառնալ հակասական քո և քո միջև…
Այդ ուժն է, որը դարձնում է անհույս երջանիկ ու անկատար դժբախտ…

25 խելացի միտք. Կոկո Շանել
Կոկո Շանելն իր կյանքում շատ քիչ է ապրել երջանիկ պահեր, բայց երբեք չի կորցրել իր կանացի հմայքն ու գեղեցկությունը: Ավելին, նա կարողացել է նույնիսկ հազարավոր կանանց պարգևել ժպիտներ, գեղեցկություն ու երջանկություն, իսկ տղամարդկանց ստիպել՝ գնահատել կանանց արժանիքներն գեղեցկությունը:

Բոբ Մառլիի մտքերից
Դու կարող ես նրա համար ո՛չ առաջինը, ո՛չ վերջինը և ո՛չ էլ միակը լինել. նա սիրել է նախքան նորից սիրելը։ Բայց նա հիմա քեզ է սիրում, ուրեմն ի՞նչն այն չէ… Նա կատարյալ չէ, չէ՞ որ դու էլ, և դուք երկուսդ էլ միասին երբեք կատարյալ չեք լինի։ Իսկ եթե նա քեզ ստիպում է ծիծաղել, ավելին, նա քեզ հնարավորություն է տալիս սխալներ գործելու, իր կողքին լինելու և իրեն տալու այն, ինչ կարող ես։

Մայքլ Ջեքսոն. ամենակարևորը ինքդ քեզ ու սիրելիներիդ հետ ազնիվ լինելն է
Վերջին հաշվով ամենակարևորը ինքդ քեզ ու սիրելիներիդ հետ ազնիվ լինելն է ու շատ աշխատելը: Նա, ով այսօր կա, վաղը չի լինելու: Դե, համարձակ, պայքարի: Կատարելագործի ու զարգացրու տաղանդդ: Եղիր լավագույնը նրանում, ինչով զբաղվում ես: Իմացիր ավելին քո ոլորտում, քան ապրողներից որևէ մեկը: Քեզ ներկայացնելու համար օգտագործիր տարբեր միջոցները` լինեն դրանք գրքեր կամ էլ հատակը` պարելու համար, կամ ջուրը` լողալու համար:

Ամեն ինչ պարզ է` սերն է... ամեն ինչ բարդ է` սերն է...
Հավանաբար սիրո տառապանքները բացատրվում են միայն սիրուց դուրս: Սիրո մեջ անհնար է մեկնաբանել տառապանքը: Տառապանքը գուցե լռությունն է, երջանկությունը նույնպես գուցե լռությունն է: Անիմաստ խոսքը գուցե տառապանքն է, անիմաստ խոսքը գուցե երջանկությունն է, ուր սիրտը չի ուզում զանազանել ոչինչ, բացի լավից: Այս քաոսային մտքերը գուցե անորոշությունն է, այս քաոսային մտքերը գուցե որոշակիությունն է:

Մերիլին Մոնրո. խոստովանություն
Այն Հոլիվուդը, որ ես ճանաչեցի, անհաջողակների քաղաք է: Գրեթե բոլորը, ում հանդիպում էի, տառապում էին կամ քաղցից կամ ինքնասպանություն գործելու աներես մտքերից:
Մենակ եմ սենյակում, բայց մխիթարում եմ ինձ` քաղցը լավ է կազմվածքի համար, չկա ավելի գեղեցիկ բան, քան` տափակ փորը: Մենակ, մերկ ոտքերով, դատարկ ստամոքսով նստած արտասանում եմ` "Ու՞մ համար է այս ամենը...":

Վերջ, էլ չեմ կարող...
Այսպես անհնար է...

Վերջ. ապրել այսպես Ես էլ Չե՛մ կարող, Հոգնել եմ արդեն ես այս ամենից, Հոգնել եմ արդեն այս խնդիրներից: Ինչքան էլ ասեն` «Պետք չէ՛ հանձնվել», Բայց ես շատ-շատ եմ, շատ եմ պայքարել: Ավելին անել ես էլ չեմ կարող...

Սոնյային...
Անցյալիս փոքրիկ հուշերից...
Սերը եկավ խենթ ու հախուռն,
Որպես պարգև, ընծա որպես,
Նիրհող իմ սիրտը մտավ թաքուն
Յոթնամաքուր երազի պես,
Արդեն դարձած գերին նրա...

Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է…
Ես միշտ զարմանում եմ, թե այդ ինչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…

Մայր Թերեզայի խոսքերից
Սեր տարածիր ամենուր, ուր էլ որ գնաս և առաջինը՝ քո տանը: Սեր ցույց տուր քո երեխաներին, քո կնոջը կամ ամուսնուն, քո հարևանին: Յուրաքանչյուրը, ով քեզ մոտ գա, թող քեզնից չհեռանա առանց ավելի լավ ու ավելի երջանիկ զգալու: Եղիր Աստծո բարության կենդանի դրսևորումը՝ թող մարդիկ բարություն գտնեն քո դեմքին, քո աչքերում, քո ժպիտի մեջ:

Անզոր եմ
Օր անիմաստ, Օր խորիմաստ
Դժվարություն ու Թեթև կյանք...
Ծով ալեկոծ ու Կայուն ափ...
Ինչո՞ւ, Որտե՞ղ...

Սիրել, ապրել
Սիրել, ապրել, շնչել, զգալ,
Ընկնել, կանգնել, շարժվել առաջ,
Չերկմտել, չթուլանալ…
Միայն անվերջ ձգտել, գնալ…

Երբ հոգիդ հեռու է
Լինում են պահեր, երբ զգում եմ, որ այս երկրի վրա չեմ: Որ սիրտս կարոտում է… Սիրտս հեռու է, այնքան հեռու… ասես նեղացած այս երկրից նա լքել է այն, գնալով մի հեքիաթ աշխարհ: Չի’ ուզում նա հետ գալ, իսկ ինչո՞ւ վերադառնա, ի՞նչ կա այստեղ…

Խղճում ես ինքդ քեզ... իսկ ինչպե՞ս ազատվել դրանից...
Բոլորս էլ հանդիպել ենք մարդկանց, ովքեր ամբողջ օրը բողոքում են իրենց «վատ» կյանքից, ճակատագրից, երբեմն էլ նույնիսկ փոշմանում են, որ լույս աշխարհ են եկել: Եվ ինչքան էլ փորձենք նրանց համոզել, որ նրանք շատ ավելի մեծ բաներ ունեն, որով կարող են ուրախանալ ու ապրել, միևնույն է, նրանք շարունակում են բողոքել ու երբեմն էլ չեն ուզում լսել և ոչ մի խորհուրդ:

Երկմտանք` խոստովանե՞լ սերը, թե ոչ
Ես սիրում եմ քեզ, սիրում եմ այնպես, ինչպես ոչ մեկին: Սիրում եմ ամենամեծ սիրով, բայց և վախենում այդ մեծ սիրուց: Վախենում սոսկ այն պատճառով, որ այն մերժվի և վերածվի տառապանքի: Ես սիրում եմ քեզ, մինչդեռ դու չգիտես այդ մասին: Մի՞թե իմ սերը պիտի այսպես հրդեհվի, այրվի ինչպես մոխիր, իսկ դու չտեսնես:

1-15 16-30 31-34
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել