Կիրակի, 22 Դեկ 24, 06:06

Իմաստուն օրենսդիրը սկսում է ոչ թե օրենքների հրատարակությունից, այլ տվյալ հասարակության համար նրանց պիտանիության ուսումնասիրությունից: Ժան Ժակ Ռուսո

Գլխավոր » Բլոգեր » Մտորումներ » Կորած օրագիրը. Վարդգես Քալանթարյան
Կորած օրագիրը. Վարդգես Քալանթարյան
Մտորումներ | Բլոգգեր` ArmEco | 16 Նոյ 13 14:51

Կորած օրագիրը. Վարդգես Քալանթարյան
► Տղաներն անզոր ու թույլ էակներ են, բավական է միայն աղջիկը թեթև ժպտա, և նրանք ամեն ինչ մոռացած կվազեն…

► Ինչքա՜ն քիչ բան է մարդուն հարկավոր երջանիկ լինելու համար, և ինչքան հաճախ այդ բանը մենք չենք հասկանում: Մենք դժբախտություն ենք համարում մի չնչին հոգսը, թեթև հոգնածությունն, ինչ-որ դատարկ բանի պակասը՝ մոռանալով, որ երջանկությունը հաճախ հենց դրանցից է կազմվում. չնչին հոգսից, թեթև հոգնածությունից, ինչ-որ դատարկ բանի պակասից…

► Պետք է հեռանալ միայն ծայրահեղ դեպքում, երբ ամեն ինչ ճշտված ու պարզված է, իսկ հեռանալուց հետո չպետք է ետ նայել…

► Ուշադրության կենտրոնում լինել բոլորն են ուզում, ուղղակի տարբեր ձևերով են անցնում կենտրոն տանող ճանապարհը:

► Բոլոր մտերմությունները չեն կարող դառնալ սեր ու հասնել մինչև վերջ, շատերը մնում են կես ճանապարհին. մարդիկ իրար ճանաչում են, մարդիկ հիասթափվում են իրարից և հեռանում են: 10, երբեմն 20 տարվա ամուսիններն են բաժանվում, այնպես որ, եթե պետք է հիասթափվես, ավելի լավ է հիասթափվես հիմա, քան տարիներ հետո… Մի խոսքով, անկեղծությունից վնաս չկա, իսկ մնացածը ինքդ որոշիր…

► Ինչ հիմար բան է հիմարությունը…

► Ի՞նչն է սովորաբար մարդը թղթին հանձնում, դարձնում օրագիր: Իմ կարծիքով այն, ինչը չի ուզում ուրիշի հետ կիսել, իր համար ամենաթանկը, ամենանվիրականը, իր գաղտնիքների գաղտնիքը: Բացել այդ գաղտնիքը, այն էլ լսարանի առջև, նշանակում է մարդու մեջ սպանել ամենաթանկը, իսկ դա հավասարազոր է մարդ սպանելուն…

Աղբյուր՝ http://grqamol.am/mejberumner-grqeric/vardges-petrosyan...
 
view 7392 | date 5.0/1 | date օգտակար, մտքեր, Վարդգես Քալանթարյան, Կորած օրագիր, մտորումներ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել