Դու կարող ես նրա համար ո՛չ առաջինը, ո՛չ վերջինը և ո՛չ էլ միակը լինել. նա սիրել է նախքան նորից սիրելը։ Բայց նա հիմա քեզ է սիրում, ուրեմն ի՞նչն այն չէ…
Նա կատարյալ չէ, չէ՞ որ դու էլ, և դուք երկուսդ էլ միասին երբեք կատարյալ չեք լինի։ Իսկ եթե նա քեզ ստիպում է ծիծաղել, ավելին, նա քեզ հնարավորություն է տալիս սխալներ գործելու, իր կողքին լինելու և իրեն տալու այն, ինչ կարող ես։ Նա կարող է մտածել քո մասին օրվա ոչ ամեն վայրկյանին, բայց նա կարող է իր մի մասնիկը քեզ նվիրել, որովհետև նա գիտի՝ դու կարող ես կոտրել իր սիրտը։ Ուրեմն մի՛ արա դա, մի՛ փոխիր նրան, ենթադրություններ մի՛ արա և մի՛ պահանջիր ավելին, քան նա կարող է տալ։
Ժպտա՛, երբ նա քեզ երջանիկ է դարձնում, ցո՛ւյց տուր, երբ նա քեզ բարկացնում է և կարոտի՛ր նրան, երբ նա կողքիդ չէ։
Բոբ Մառլի
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է