Հինգշաբթի, 21 Նոյ 24, 22:20

Իմաստուն օրենսդիրը սկսում է ոչ թե օրենքների հրատարակությունից, այլ տվյալ հասարակության համար նրանց պիտանիության ուսումնասիրությունից: Ժան Ժակ Ռուսո

Գլխավոր » Բլոգեր » Մտորումներ » Մի քնքուշ ծաղիկ
Մի քնքուշ ծաղիկ
Մտորումներ | Բլոգգեր` demetra | 09 Սեպ 12 19:22

Մի քնքուշ ծաղիկ
Երկու օր առաջ, երբ մոտեցա ննջասենյակի պատուհանին, նկատեցի, որ իմ սիրելի ծաղիկը` շուշանը, ծաղկել է: Այնքան էի ուրախացել: Որոշեցի` օրվա ընթացքում հենց որ տխրեմ, կգնամ ու կնայեմ այդ քնքուշ ու կատարյալ ստեղծագործությանը:

Իսկ ի՞նչ է ծաղիկը: Ինչո՞ւ ենք մենք միշտ ժպտում, երբ տեսնում ենք այն:

Ինչքան էլ տխուր լինի մարդը, նա չի կարող անտարբեր անցնել այդ հրաշքի կողքով: Դրա մեջ գերբնական ուժ կա...
Ծաղիկն ինձ համար կատարյալ է ամեն ինչում: Եթե կենդանիների արարքները կամ թռչունների երգը կարող է երբեմն մարդկանց ձանձրացնել, ապա ծաղիկը երբեք չի ձանձրացնում, այլ ընդհակառակը, իր դրական էներգիայով ջերմացնում է մեր սրտերը:

Փորձեցի ինձ համար պարզել, թե ինչու եմ սիրում ծաղիկը:
Ծաղկի մեջ ես տեսնում եմ Աստվածային կատարելության արդյունքը: Այն գեղեցիկ է ու անթերի: Ամեն մի թերթիկը տեղադրված է այնպիսի ճշտությամբ ու խնամքով, որ երբ նայում ես, սիրտդ լցվում է քնքշանքով և ուզում ես շոյել այդ նուրբ թերթիկները: Ես այդպես էլ կանեի, բայց չեմ անում, վախենում եմ վնասել: Մնում է ուղղակի նայել ու հիանալ ծաղկի հմայքով:
Կուզենայի, որ մարդիկ, տեսնելով ծաղկներ, փորձեն նմանվել դրանց: Արդյունքում մենք կլինենք ավելի քնքուշ, մեղմ, գեղեցիկ, հաճելի և որ ամենակարևորն է՝ կատարյալ:

Սիրում եմ քեզ` ծաղիկ: Դու իմ ներշնչանքն ես...

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 7856 | date 5.0/8 | date Ծաղիկներ, մտորումներ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 1
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
+5  
№ 1| ArmEco | 09 Սեպ 12 19:31[Նյութ]
_good _good _good

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը