Որպեսզի հիշողությունը մեզ չդավաճանի, ուղեղին անհրաժեշտ են հատուկ մարզումներն ու սնվելը: Այսպես են կարծում ճապոնացի գիտնականները: Բանն այն է, որ ժամանակակից մարդու մոտ սովորություն է դարձել անհրաժեշտ ինֆորմացիան գրանցելու համար միշտ էլոկտրոնային սարքեր օգտագործելը: Նրան պետք չէ լարել հիշողությունը, այդ պատճառով ինչ-որ բան հիշելը շատ ավելի դժվար է դառնում: |
Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ աշխատավայրում ձանձրույթի զգացում ունենալը վնասակար է առողջությանը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ աշխատանքի ժամանակ «խրոնիկական ձանձրույթով» տառապող մարդիկ հաճախ են իրենց աշխատանքն ընդհատում թեյ, սուրճ խմելու կամ սնվելու պատճառով, ինչն էլ ավելորդ քաշի պատճառ է դառնում: |
Դուք քնելու հետ կապված խնդիրնե՞ր ունեք: Մի շտապեք քնաբեր խմել: Ավելի կարևոր է հասկանալ երևույթի պատճառը, հետո միայն սկսել բուժվել: |
Շատ են այն գործոնները, որոնց պատճառով մարդիկ անգամ հաճույէով են խմում մեկ գավաթ թեյ. ոմանց դուր են գալիս վարդի, տանձի, սալորի, ելակի բումունքով թեյերը, մյուս մասը մեկ բաժակ տաք թեյով աշնան կամ ձմռան ցուրտ օրերին տաքացնում է մրսած ձեռքերը, երրորդների համար հեռուստացույցի կամ օջախի առաջ թունդ թեյն անշտապ վայելելը հանգստանալու անզուգական միջոց է: |
Օրվա մեջ մի քանի ժամ ես անցկացնում համակարգչի առջև: Եթե երկուսից ավելի, ապա քեզ լավ ծանոթ է հոգնածության այն զգացումը, երբ տառերը լողում են, և դու հիմար սխալներ ես անում: Ճապոնացի գիտնականները դրա դեմ լավագույն միջոցը համարում են կիտրոնով սև թեյը: Այն կրճատում է հնարավոր սխալների թիվը 50%-ով: Կանաչ թեյը կրճատում է 20%-ով, իսկ հասմիկով կանաչ թեյը` 25%-ով: |
|