Երկուշաբթի, 30 Դեկ 24, 19:41

Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Մի վախեցեք սխալներ անելուց, վախեցեք սխալները կրկնելուց: Թեոդոր Ռուզվելտ



Յան Տինբերգեն (Նիդեռլանդիա)


1969թ. - "Տնտեսական պրոցեսների վերլուծության նկատմամբ դինամիկ մոդելների զարգացման և կիրառության համար":

Յան Տինբերգեն (1903-1994). 1926-ին ավարտել է Լեյդենի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է մաթեմատիկական ֆիզիկա: Ասպիրանտուրայում ուսանելու տարիներին նա սկսում է զբաղվել տնտեսագիտությամբ, 1929-ին ստանալով դոկտորի աստիճան: 1930-ական թվականներին Ֆրիշի հետ միասին ստեղծել է նոր գիտություն` էկոնոմետրիկա, միավորելով վիճակագրությունը և տնտեսական վերլուծությունը: Այդ հիմքի վրա Տինբերգենը ստեղծել է հոլանդական տնտեսության աշխատող մոդել՝ բաղկացած շուրջ երեք տասնյակ մաթեմատիկական հավասարումներից: Ավելի ուշ այդպիսի մոդել նա կառուցել է ամերիկյան տնտեսության համար: Տինբերգենի տեսության համաձայն տնտեսական աճը միշտ ընթանում է անհավասարաչափ ձևով, որպես բարձր տեմպերի և անկումների ցիկլային հաջորդափոխություն` 40-60 տարի ընդգրկող "երկարատև ալիքների"  ձևով: 1966-ին  նա ընտրվել է ՄԱԿ-ին կից զարգացման պլանավորման կոմիտեի նախագահ: 1975-ին Հռոմեական ակումբի հանձնարարությամբ Տինբերգենը պատրաստում է զեկուցում գլոբալ սոցիալ-տնտեսական պրոբլեմների վերաբերյալ սկզբնավորելով գլոբալացումը որպես գիտություն, հիմնավորելով նոր միջազգային կարգի գաղափարը:

Աշխատությունները. "Տնտեսական ցիկլը Միացյալ նահանգներում 1919-1932թթ." (1939), "Տնտեսական աճի մաթեմատիկական մոդելները" (1942), "Տնտեսական քաղաքականություն: Սկզբունքները և պլանը" (1956), "Տնտեսական քաղաքականության տեսության մասին" (1952), "Եկամուտների բաշխումը" (1975), "Միջազգային կարգի վերանայում" (1980):




 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել