Շաբաթ, 21 Դեկ 24, 19:01

Ամենամեծ հաջողությանը հասել են նրանք, ովքեր հասկանալով խնդիրը, վերածել են այն հնարավորության: Ջոզեֆ Շուգերման

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ

« 1 2 3 4 5 »
Արմատներ և ճյուղեր
Ձգտիր թափանցել դեպի արմատները և մի մտահոգվիր ճյուղերի մասին, քանզի օրերից մի օր, առանց բարդության կհասնես նաև ճյուղերին:

Եթե չտիրապետես հիմքերին, ինչքան էլ սովորես, վերև չես բարձրանա: Ամեն ինչ պետք է սկսել հիմքից:

Սովորեք մտածել լավ բանի մասին
Բարձր լեռներում աճում էր մի ծառ, որն իրականացնում էր ցանկությունները: Շատ մարդիկ են փորձել գտնել այդ ծառը և իր ցանկությունը պահել: Նա, ով գտնում էր հրաշք ծառը, իրոք գտնում էր այն ամենը, ինչ խնդրում էր: Սակայն մարդկանց մեծ մասին չէր հաջողվում հասնել ծառին. խոր կիրճերը, ձորերը մարդկանց չէին թողնում անգամ մոտենալ նրան:

Նախքան գնահատական տալը... սովորեք գնահատել...
Եթե դուք հանդիպեք հղի կնոջ, որն ունի 8 երեխա, որոնցից 3-ը խուլ են, 2-ը` կույր, մեկը` մտավոր հետամնաց, իսկ ինքը` կինը` սիֆիլիսով հիվանդ, նրան խորհուրդ կտայի՞ք հեռացնել երեխային:

Անհնարը հնարավոր է
Երբ ապագա մաթեմատիկոս Ջորջ Դանցինգը դեռ ուսանող էր, նրա հետ պատահել է հետևյալ պատմությունը: Մի անգամ, ուշ արթնանալով, նա 20 րոպե ուշացավ պրոֆեսոր Նեյմանի դասից: Արագ արտագրեց գրատախտակին գրված երկու խնդիրները` ընդունելով դրանք որպես տնային առաջադրանք: Խնդիրների լուծումը Ջորջից մի քանի ժամ խլեցին, իսկ հաջորդ օրը նա լուծումը ցույց տվեց պրոֆեսորին: Վերջինս ոչինչ չասաց այդ ժամանակ, բայց որոշ ժամանակ անց եկավ Ջորջի տուն առավոտյան ժամը 6-ին:

20 ճշմարտություն ինքնազարգացման մասին
Գիտելիքի ձեռքբերումը չի երաշխավորում աճ և զարգացում, գլխավորը դրանք կիրառելն է:
Լավ գաղափարն առանց գործողությունների ոչինչ է:
Հնարավորությունները պետք է չփնտրել, այլ ստեղծել:
Մեր կյանքի 10%-ի վրա ազդում են անվերահսկելի հանգամանքները, իսկ մնացած 90%-ի վրա` մեր վերաբերմունքն այդ հանգամանքների նկատմամբ:

Ամանորյա առակ երջանկության մասին
Անտառի եզրին երկու եղևնի էր աճել։ Մեկը դարձել էր գեղեցկուհի. բարձր էր, բարեկազմ, սաղարթախիտ։ Նրա ընկերուհին համեստորեն մի կողմ էր քաշվել. գեղեցիկ չէր, ոչ էլ բարեկազմ, ճյուղերն էլ՝ այսկողմ-այնկողմ ցցված։ Գեղեցկուհի եղևնին հպարտանում էր ու կարծում, թե իրենից լավն ու խելացին ողջ աշխարհում չկա։ Եկավ ձմեռը։ Մարդիկ սկսեցին անտառ գալ փայտի։ Մի անգամ էլ նրանք կտրեցին ծուռումուռ ծառը։ Գեղեցուհին չարակամորեն ասաց. - Ահա տեսնում ես, ես այդպես էլ գիտեի, որ նրանք ուզում են կտրել քեզ. նրանք չէին համարձակվի ինձ ձեռք տալ. ես ամբողջ անտառի զարդն եմ։ - Կապրենք, կտեսնեք,- ասաց մյուս եղևնին,- ժամանակը ցույց կտա։

Սովորեք ասել "ոչ"
Դուք այնպես եք սովորել ոչ մեկին չմերժել, որ չեք նկատում, թե մարդիկ ինչպես են շահագործում ձեզ: Արդյունքում` հոգնածություն և դեպրեսիա: Մոռացեք այն միտքը, որ եթե դուք մարդկանց մերժեք որևէ խնդրանքի դեպքում, նրանք ձեզ կսկսեն քիչ սիրել: Աշխատանքի վայրում փորձում եք ամեն ինչ շատ լավ անել, իսկ ընտանիքի համար պատրաստում եք ամենահետաքրքիր ուտեստները: Մի փորձեք ամեն ինչում լինել անթերի, չէ՞ որ անթերի մարդ գոյություն չունի:

Երջանկության գաղտնիքները
Ցանկանո՞ւմ եք երջանիկ լինել: Դրա համար բազմաթիվ միջոցներ կան, փորձե՛ք կիրառել առաջարկվող 17 գաղտնիքներից գոնե մեկը.
Մոռացե՛ք անցյալը: Դուք երջանիկ չեք լինի, եթե շարունակեք կրել անցյալի ծանրությունը: Դուք սխալ ե՞ք գործել: Դուք ունեցե՞լ եք ահավոր փորձ: Ինչպես էլ որ եղել է, համենայն դեպս դուք պետք է ազատվեք դրանից: Դուք չեք կարող փոխել անցյալը, ուստի ավելի լավ է կենտրոնանալ ներկայի վրա:

Ամենալավ վկայականը. առակ
Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր:
Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
- Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:

ԻՆչպե՞ս կայացնել ճիշտ որոշում. Սալվադոր Դալիի մեթոդը
Ըստ այս մեթոդի հարկավո է նստել մի աթոռի վրա, որն ունի երկու մեծ արմունկի հենակներ: Պետք է վերցնել մի խորը աման և թեյի գդալ: Եթե դուք սովորաբար խորն եք քնում, ապա վերցրեք ճաշի գդալ: Ամանը թարս դիրքով դրեք գետնին: Աթոռի վրա նստած` պահեք գդալը ամանի վերևում` ոչ ամուր բռնելով այն բթով և միջնամատով: Քնեք այդ դիրքով` մտածելով այն խնդրի մասին, որն անհրաժեշտ է լուծել:

Ինչպես ընտրել նվերը և ինչպես այն նվիրել
Նվերներ ստանալը և նվիրելը, իրոք, հաճելի է: Դրանով ոչ միայն արտահատվում է նվիրող անձի ճաշակն ու բնավորությունը, այլև այն, թե ինչպես է նա ձեզ վերաբերվում: Նվերն ըստ պատշաճի ընդունելը ևս արվեստ է և դրան պետք է պատրաստ լինել: Չէ՞ որ անակնկալն առավել հաճելի է, եթե երկուստեք է:

Ինքնավստահ լինել` Նաթանիել Պրենտըն
«Բոլոր կարծիքների միջից ձեր մասին ունեցած կարծիքը ամենից կարևորն է», ասում է ամերիկացի հոգեբան Նաթանիել Պրենտընը, որն ինքնավստահության մասին բազմաթիվ գրքեր է գրել:

Չի կարելի գեղեցիկը ձեռք բերել ոչ գեղեցիկ ճանապարհով. առակ
Լոնդոնում ապրում էր մի վաճառական, որը դժբախտություն էր ունեցել պարտք վերցնել մի վաշխառուից: Վերջինս, լինելով բավական ստոր և այլանդակ անձնավորություն, հայտարարեց, որ կմոռանա պարտքի մասին, եթե վաճառականի աղջիկը դառնա իր կինը: Վաճառականը չհամաձայնվեց: Այդ ժամանակ վաշխառուն առաջարկեց այսպիսի մի խաղ խաղալ...

Խորհրդատվական առակ
Մի անգամ հրեշտակը Սողոմոնի հետ ճանապարհորդության մեկնեց: ճանապարհորդության առաջին օրն ավարտին էր մոտենում, իսկ նրանք գիշերելու տեղ չունեին: Հանկարծ հանդիպում են մի առևտրականի, որն ակնհայտորեն լավ տրամադրություն ուներ: Վերջինս հրավիրում է նրանց իր տուն: Սողոմոնը և իր հրեշտակը համաձայնվում են: Առևտրականը մեծ խնջույք է կազմակերպում և հյուրերի հետ կիսվում է իր տան բոլոր բարիքներով:

Սկսենք` պատկերացնելով վերջնական նպատակը
"Այն, ինչ մնացել է մեր անցյալում, այն ինչ սպասվում է մեզ ապագայում, շատ քիչ է համապատասխան նրա, ինչ գտնվում է մեր ներսում": Օլիվեր Հոլմս

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել