Կիրակի, 22 Դեկ 24, 05:29

Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով, աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով, պայծառ հայացքով: Հովհ. Թումանյան

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ

« 1 2 3 4 5 »
Նա, ով գիտելիք է ստանում, կորցնում է դրա մասին խոսելու հնարավորությունը
Երեք թիթեռներ, մոտենալով վառվող մոմի, սկսեցին քննարկել կրակի բնույթը: Նրանցից մեկը, մոտենալով կրակին, վերադարձավ ու ասաց. - Կրակը լույս է տալիս: Մյուսը ավելի մոտ գնաց կրակին ու այրեց թևը: Վերադառնալով` նա ասաց. - Կրակն այրում է: Երրորդը շատ-շատ մոտ գնաց, կրակի մեջ անհետացավ ու չվերադարձավ:

Ինչով է օգտակար ժպտալը
Երբ մենք ժպտում ենք, աշխարհը ներկվում է նոր և վառ գույներով: Չնայած եղանակին, բազմաթիվ խնդիրներին և անհաջողություններին` երբեք մի մոռացեք ժպտալ: Խոստովանեք, որ հաճելի է շրջապատված լինել դրական մարդկանցով, հատկապես` հասարակական վայրերում: Ծիծաղը զգալի ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:

Դրախտի դարպասները. առակ
Մի մարդ մահանում է: Նրա հետ մահանում է նաև իր շունը: Եվ ահա մարդու հոգին կանգնած է «Դրախտ» մակագրությամբ դարպասի մոտ, և կողքին կանգնած է շան հոգին: Դարպասի վրա նա մեկ այլ գրություն է տեսնում. «Շների մուտքն արգելված է»: Մարդը դարպասներից ներս չի մտնում և իր շան հետ անցնում է առաջ:

Ինչպե՞ս դառնալ երջանիկ
Փորձագետները պարզել են, թե ինչից է կախված երջանիկ լինելու զգացողությունը: Նրանք պարզել են, որ երջանիկ լինելու զգացողությունը մեծապես կախված է ցերեկային ժամերին քնելուց: Այն մարդիկ, ովքեր քնում են ցերեկը, իրենց ավելի երջանիկ են զգում: Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված:

Մազերի խնամքի տարածված սխալները
Շատ կանանց թվում է, թե մազերը խնամելու համար բավական է շաբաթական մեկ անգամ այցելել վարսահարդարին և վերջ: Իրականում մենք բավական շատ սխալներ ենք թույլ տալիս մազերի խնամքի հարցերում. չենք ուզում սանրել մազերը, չափազանց շատ ենք կենտրոնանում դրանք մաքրելու վրա, լվանում ենք մազերը տաք ջրով...

Ո՞րն է ամենակարևորը. Սթիվ Ջոբս
Մի անգամ Սթիվ Ջոբսը ելույթ էր ունենում համալսարանում: Դահլիճում այդ ժամանակ նստած էր նրա ապագա կինը: Ջոբսը հավանում է նրան միանգամից և մոտենում է ելույթից հետո: Կինը տալիս է Ջոբսին իր հեռախոսահամարը: Հենց նույն օրը Սթիվը հրավիրում է նրան ընթրիքի, բայց կինը պլանավորած հանդիպում ուներ:

Հաջողության գաղտնիքը. եղե´ք բարի ինքներդ ձեր նկատմամբ
Տեխասի համալսարանի դասախոս, բժիշկ Քրիստին Նեֆֆը, գթասրտությունը սեփական «ես»-ի նկատմամբ որպես հոգեկան առողջության բանալի դիտող տեսության առաջամարտիկներից է: Նա հակադրում է գթասրտությունը սեփական «ես»-ի նկատմամբ սեփական արժանապատվության զգացմանը, որը ստիպում է, որ մեզ բարձր դասենք այլ մարդկանցից և մրցակցենք նրանց հետ:

Փխրուն նվերներ. առակ
Ծեր և իմաստուն մի մարդ եկավ գյուղ և բնակություն հաստատեց այնտեղ: Նա սիրում էր երեխաներին և շատ ժամանակ էր անցկացնում նրանց հետ: Նա նաև սիրում էր նվերներ տալ երեխաներին, բայց միայն փխրուն իրեր էր նվիրում: Երեխաները որքան էլ որ ջանում էին զգույշ լինել, նրանց նոր խաղալիքները հաճախ էին ջարդվում: Երեխաները սաստիկ վշտանում էին ու դառնորեն լաց լինում:

Սոֆի Լորեն. գեղեցկությունը ինքնազգացողություն է, և այն արտացոլվում է քո աչքերում
Պարզությունը գրավչության էությունն է: Հրապուրանքը գեղեցկության անտեսանելի մասն է, առանց որի ոչ ոք չի կարող իրապես գեղեցիկ երևալ: Որքան էլ կինը գեղեցիկ լինի, առանց հրապույրի նրա գեղեկցությունը կխամրի: Կատարյալ գեղեցկությունը միրաժ է: Գեղեցկությունը ինքնազգացողություն է, և այն արտացոլվում է քո աչքերում:

10 պատվիրան գործարարներին
Չմոռանալով հանապազօրյա հացը` պետք է հիշել հոգևորի մասին: Չմոռանալով անձնական բարեկեցությունը` պետք է հոգ տանել մերձավորի բարեկեցության, հասարակության և Հայրենիքի բարգավաճման համար: Հարստությունն ինքանպատակ չէ: Այն պետք է անհատի և ժողովրդի համար ծառայի՝ արժանապատիվ կյանք ստեղծելուն:

Ինչպե՞ս ընտրել նվեր համաստեղության տարբեր նշանների տակ ծնված կանանց համար
Ինչպե՞ս ընտրել նվեր կանանց Մարտի 8-ի կապակցությամբ: Astro7.ru պորտալն առաջարկում է ընտրություն կատարել՝ ըստ համաստեղության նշանների: Խոյերն, անկասկած, գնահատում են նվերը, որը կօգնի ընդգծել իրենց անհատականությունը: Համաստեղության այդ նշանի ներքո ծնված կանայք ցանկանում են իրենց ընտրված ու անկրկնելի զգալ: Նրան կարող են ուրախացնել ոսկե զարդերը, փակ աշխարհիկ երեկույթի մասնակցելու հրավերը...

Կյանքում ամենակարևորը երջանիկ լինելն է
Երբ 5 տարեկան էի, մայրս ասում էր՝ կյանքում ամենակարևորը երջանիկ լինելն է։ Երբ սկսեցի դպրոց գնալ, ինձ հարցրին՝ ինչ եմ ուզում դառնալ, պատասխանեցի՝ ուզում եմ երջանիկ լինել։
-Չես հասկացել առաջադրանքը,- ասացին։
-Դուք կյանքը չեք հասկացել,- պատասխանեցի։

Պարզությունից և անկեղծությունից լավ բան չկա
Մի անգամ գործարարներից մեկը հարցազրույցի է հրավիրում երիտասարդ աշխատակցի: Եվ սկսում է պատմել ընկերությունից. -Առաջինը, մեր ընկերությունում,- ասում է ղեկավարը,- ամենակարևորը մաքրությունն է, բոլորս հոգում ենք մաքրության մասին, իսկ Դուք ներս մտնելուց Ձեր կոշիկները քսե՞լ եք դռան առջև գցած կտորին: -Այո, իհարկե,- պատասխանում է երիտասարդը:

Իմաստուն առակ
Մի անգամ Դալայ Լամային հարցնում են, թե ինչն է ամենաշատը նրան զարմացնում: Նա պատասխանում է` մարդը: Սկզբում նա զոհաբերում է իր առողջությունը, որպեսզի փող աշխատի: Հետո փող է ծախսում, որ վերականգնի առողջությունը: Այդ ժամանակ նա այնքան է անհանգստացած իր ապագայով, որ երբեք չի վայելում ներկան: Արդյունքում նա ապրում է ո՛չ ներկայով, ո՛չ ապագայով: Նա ապրում է այնպես, կարծես երբեք չի մահանա...

Դալայ Լամա. խորհուրդներ
Նա մեր ժամանակների ամենահարգված մարդկանցից մեկն է, քաղաքական և հոգևոր առաջնորդը: Նա ընդամենը երկու տարեկան էր, երբ նրան հռչակեցին թվով 14-րդ Դալայ-Լամա: Դալայ-Լաման Տիբեթի, Մոնղոլիայի, Բուրյաթիի և բազմաթիվ այլ շրջանների բուդդիստների հոգևոր առաջնորդն է: 1989 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: 2006-ին ստացել է ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալ:

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել