Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ
Տղամարդիկ անձնական տարածության կարիք ունեն: Իդեալական կինը պետք կարողանա ժամանակին հեռանալ' հանգիստ թողնելով ամուսնուն: Պատասխանատվությունը, որը կրում է տղամարդը, նրանից մեծ էներգիա է խլում:
Երբեմն նրան անհրաժեշտ է ուղղակի մենակ մնալ կամ շփվել ընկերների հետ, լիցքաթափվել, ֆուտբոլ նայել, մտածել խնդիրների լուծման մասին: Կանայք հաճախ չեն հասկանում, իրենց թվում է, թե իրենք են մեղավոր, սկսում են ավելորդ ուշադրությամբ խանգարել ամուսնու հանգիստը և ավելի են վատացնում հարաբերությունները: Անձնական տարածությունը ենթադրում է անձնական իրեր' հեռախոս, համակարգիչ, ինչին պետք չէ մոտենալ: Պետք է թույլ տալ տղամարդուն հանգստանալ միայնության մեջ: Համբերատար կինը ճիշտ վարքագծով ավելի շուտ կհանի ամուսնուն նման վիճակից:
Տղամարդիկ սիրում են, երբ իրենց վստահում են:
Ցանկացած տղամարդու դուր է գալիս, երբ իրեն ընդունում են այնպես, ինչպես կա և հավատում ու վստահում են նրա ընդունակություններին: Երբեմն չի ստացվում, երբեմն կինն ավելի ճիշտ որոշում է ընդունում, բայց տղամարդը պետք է իրեն տղամարդ զգա, նրան պետք է հնարավորություն տալ' հոգ տանել ընտանիքի մասին, պատասխանատվություն կրել: Նույնիսկ ամենաթույլ տղամարդը նման իրադրությունում կարողանում է համարձակ որոշումներ ընդունել: Կնոջ վստահությունը թույլ է տալիս ավելի քիչ սխալվել: Իդեալական կնոջ կողքին տղամարդն իրեն հերոս է զգում: Իսկ իսկական տղամարդու կողքին կինն իրեն թույլ էակ է զգում:
Պետք չէ մոռանալ սեփական ցանկությունների մասին:
Երբ տղամարդն ամուսնանում է սիրելի կնոջ հետ, ուզում է նրան երջանիկ տեսնել: Պետք չէ լռել սեփական ցանկությունների մասին և պետք է կարողանալ շնորհակալ լինել: Որոշ կանայք մոռանում են իրենց մասին' ամբոջությամբ տրվելով առօրյա հոգսերին: Տղամարդու կողմից արված ուշադրության նշաններն ու նվերները պետք է մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ ընդունել: Հակառակ դեպքում, տղամարդը կնոջ համար որևէ հաճելի բան անելու հետաքրքրությունը կորցնում է: Կանանց մի մասն էլ, հակառանը, անընդհատ ինչ-որ բաներ է պահանջում' մուշտակ, թանկարժեք զարդեր: Որպես կանոն, նման դեպքերում երկուսն էլ հաճույք չեն ստանում նվերներից: Պետք կարողանալ ճիշտ պահանջել և շնորհակալ լինել: Այս դեպքում կինը երջանիկ է, իսկ տղամարդը ձգտում է կատարել նրա բոլոր ցանկությունները:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է