Ֆրանսիայի հետազոտությունների ազգային ինստիտուտի մասնագետները երկար տարիների ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ ամուսնալուծության պրոցեսում գտնվող վարորդները ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից դառնալու քառակի հավանականություն ունեն: Մասնագետներն ի սկզբանե իրենց առաջ խնդիր էին դրել պարզելու սթրեսի ազդեցությունը պատահարների վրա և պարզել են, որ ոչ մի միջադեպ, անձնական խնդիր վարորդների վրա այնպիսի կործանարար հետևանք չի ունենում, որքան ամուսնալուծությունները: Հատկապես վտանգավոր է ամուսնալուծմանը հաջորդող ժամանակաշրջանը: Սթրեսային վիճակի նման դեպքերում գումարվում է նաև այն, որ շատերը նյարդերը թուլացնելու համար հոգեներգործուն դեղամիջոցներ են ընդունում և այդպիսով նվազեցնում զգոնությունը:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է